2022 Օգս 08, Երկուշաբթի
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն:
Իրականում ապագա երեխայի համար վտանգ ներկայացնող մթերքները շատ չեն: Հիմնականում դրանք այն մթերքներն են, որոնց մեջ կարող են մանրէներ թափանցել՝ անվտանգ մեծահասակ առողջ մարդու համար, և վտանգավոր` հղի կնոջ համար: Այդ մթերքներից են սպիտակ և կապույտ բորբոսով պանիրները, հում կամ կիսաեփ ձուն, պաշտետները՝ ներառյալ բանջարեղենը, հում կամ կիսահում միսը, սալյամին և այլն: Ծովամթերքը պետք է հում չլինի, այլապես կարելի է վարակվել որևէ բակտերիալ կամ վիրուսային վարակով: Սուշի կարելի է ուտել, եթե ձուկը նախապես սառեցվել է:
Հղիության ժամանակ ցանկալի է պահպանել սննդի բազմազանություն: Սնունդը պետք է լինի լիարժեք, հիմնականում պարունակի բանջարեղեն, մրգեր, հատիկեղեն և լոբազգիներ` առանց մեծ քանակի աղի և շաքարավազի:
Երրորդ եռամսյակում՝ ներքին օրգանների սեղմվածության և թեքումների պատճառով դիտվում են ստամոքսի այրոց և գխտոցներ, ուստի հարկ է անցնել կերակուրների փոքր չափաքանակների, խուսափել այդ ախտանշաններին նպաստող մթերքներից և չպառկել անմիջապես ուտելուց հետո: Կծու կերակուրներն այս ժամկետում կարող են անհարմարություններ պատճառել, բայց, մյուս կողմից, դրանք առաջին եռամսյակում օգնում են ազատվել սրտխառնոցից:
Ըմպելիքներ
Հարավային Եվրոպայում ոչ-ոք չի զարմանում, երբ հղի կինն ընթրիքին մեկ գավաթ գինի է վայելում՝ ըստ տեղի ավանդության այն գրեթե հավասարեցվել է ջրի:
Եվ, այնուամենայնիվ, պաշտոնական մոտեցումն այդ հարցում միանշանակ է՝ հղիության ժամանակ ալկոհոլի թույլատրվող դոզան անհայտ է, և, ուրեմն, ցանկացած դոզա կարող է վտանգավոր լինել:
Կոֆեինն անհրաժեշտ է պակասեցնել մինչև օրական 200 մմ: Եթե սովոր եք օրը մի քանի գավաթ սուրճ խմելուն, ապա 1-2 բաժակից հետո պետք է անցնել առանց կոֆեինի ըմպելիքի: Կոֆեին պարունակվում է նաև թեյում, կոլայում, էներգետիկ ըմպելիքներում: Պետք է չմոռանալ, որ գազավորված ըմպելիքները նաև մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Բուսական թեյեր օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Դեղեր և վիտամիններ
Եթե բժիշկը չի հայտնաբերել որևէ վիտամինի պակաս, ապա դրանք պետք է ինքնուրույն չընդունել, հետևանքները կարող են վտանգավոր լինել: Միակը, որն անհրաժեշտ է ընդունել 3 ամիս` մինչև հղիանալը և հետո` առաջին եռամսյակում, դա ֆոլաթթուն է:
Դեղորայք նշանակելիս բժիշկն առաջնորդվում է նրա օգտակարության և վտանգավորության հավասարակշռությունից: Եթե վտանգն ավելի քիչ է դեղից, քան առկա հիվանդությունից, ապա այն կարելի է ընդունել: Մրսածության ժամանակ առանց դեղատոմսի տրվող դեղերը հիմնականում անվտանգ են, եթե օգտագործվում են կարճատև և ըստ ցուցումի:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»