2022 Դեկ 20, Երեքշաբթի
Ախտորոշիչ լապարոսկոպիան քիչ ինվազիվ (առանց վիրահատական միջամտության) վիրահատություն է, որը բժշկին հնարավորություն է տալիս տեսնելու որովայնի խոռոչի օրգանները և նվազագույն վիրահատական միջամտությամբ ստանալու առավելագույն տեղեկատվություն: Շատ դեպքերում այն անհրաժեշտ է ախտորոշման հաստատման կամ շտկման համար:
Ախտորոշիչ լապարոսկոպիան իրականացվում է որովայնի առաջային պատի անզգայացմամբ. 0.5-1 սմ փոքր բացվածքով ներմուծվում է ածխաթթու գազ: Արդյունքում որովայնի պատերը հեռանում են՝ բավարար տարածություն բացելով ներքին օրգանների զննման համար: Նույն բացվածքով մտցվում է լապարոսկոպը, որը բարդ օպտիկ սարք է, և որի շնորհիվ էկրանին երևում են ներքին օրգանները:
Լապարոսկոպիկ եղանակով հետազոտվում է որովայնի խոռոչում հեղուկի առկայությունը, պատերի արատները /ճողվածքներ/, ստամոքսը, կերակրափողը, լյարդը, փայծաղը, լեղուղիները, բարակ և հաստ աղիները, ձվարանները, արգանդի փողերը, արգանդը:
Անհրաժեշտության դեպքում մեկ այլ բացվածքով մտցվում է գործիք բիոպսիայի համար:
Լապարոսկոպիան ավարտվելուց հետո բացվածքները կարվում են: Կարերի ոչ մեծ չափը նպաստում է արագ ապաքինմանը և աննշան սպիացմանը:
Ախտորոշիչ լապարոսկոպիան կատարվում է.
Նախապատրաստումը
Քանի որ ախտորոշիչ լապարոսկոպիան վիրահատություն է, այն պահանջում է համապատասխան նախապատրաստում: Նախապես կատարվում են որոշ հետազոտություններ՝ արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ, թոքերի ռենտգեն, էլեկտրասրտագրություն:
Միջամտությունից առաջ 8 ժամ չպետք է ուտել, ցանկալի է նաև չծխել, անմիջապես վիրահատությունից առաջ անհրաժեշտ է զուգարան գնալ:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»