2022 Դեկ 06, Երեքշաբթի
Ապոպլեքսիան ձվարանում հանկարծակի արյունազեղումն է, որն ուղեկցվում է նրա հյուսվածքի ամբողջականության խախտումով և արյունահոսությամբ դեպի որովայնի խոռոչ: Այն անվանում են նաև հեմատոմա, ինֆարկտ, ձվարանի պատռում:
Արտահայտվում է որովայնի ստորին հատվածի սուր ցավով, բուժառուի վիճակն արագ վատանում է և պահանջում անհապաղ, անհետաձգելի օգնություն:
Դիտվում է գինեկոլոգիական հիվանդների մինչև 0,5-2,5 տոկոսի մոտ և կազմում է սուր գինեկոլոգիական բոլոր հիվանդությունների 1/3 տոկոսը: Որպես կանոն, լինում է 20-35 տարեկան կանանց մոտ, բայց կարող է հանդիպել և դեռահասների շրջանում:
Պատճառները
Ձվարանի ապոպլեքսիան կապված է օվարիալ հյուսվածքի առանձնահատկության հետ:
Նպաստող գործոններ են ձվարանային անոթների թափանցելիության խանգարումը և որովայնի խոռոչի օրգանների արյան շրջանառության յուրահատկությունը:
Ձվարանի պատռումն առաջանում է նրա հյուսվածքի սկլերոտիկ և դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով: Այդ փոփոխությունները կարող են զարգանալ ձվարանների երակների վարիկոզ լայնացման, փողերի բորբոքման, պոլիկիստոզ ձվարանների, աբորտների ֆոնին:
Ձվազատման դեղորայքային խթանումը նույնպես բարձրացնում է ապոպլեքսիայի հնարավորությունը, քանի որ նպաստում է դեղին մարմնի առաջացման:
Ապոպլեքսիայի անմիջական պատճառներն են.
Պատճառ կարող են լինել նաև արգանդի ոչ ճիշտ դիրքը, ուռուցքով ճնշումը ձվարանի վրա և այլն:
Ձվարանի ապոպլեքսիայի և դաշտանային ցիկլի միջև ուղղակի կապ չկա, սակայն, համաձայն վիճակագրության, 90 տոկոս բուժառուների մոտ ձվարանի ապոպլեքսիան լինում է դաշտանային ցիկլի մեջտեղում կամ երկրորդ կեսում, և ավելի հաճախ տուժում է աջ ձվարանը, որտեղ արյան շրջանառությունն ավելի ակտիվ է:
Դասակարգումը
Ձվարանների ապոպլեքսիան լինում է.
Ըստ ծանրության աստիճանի՝ տարբերում են.
Հիվանդության ախտանշանները
Ձվարանի պատռման ախտանշանները հիմնականում սկսվում են սուր՝ ուժեղ ցավային արտահայտությամբ: Ցավը տեղակայվում է որովայնի ստորին հատվածում՝ ախտահարված ձվարանի կողմում: Թեթև ձևի ժամանակ դիտվում է աննշան արյան կորուստ, թեթև գունատություն, բերանի չորություն, թուլություն, գլխապտույտ:
Միջին աստիճանի դեպքում թվարկված ախտանշաններին ավելանում է ճնշման անկումը:
Արյան մեծ կորստի ժամանակ զարգանում է ծանր ձևը, երբ արտահայտված են մաշկի և լորձաթաղանթների գունատություն, նկատելի ընկնում է զարկերակային ճնշումը, լինում է թելանման պուլս, գիտակցության կորուստ:
Անեմիկ ձևի ժամանակ դիտվում է գլխապտույտ, թուլություն, գիտակցության կորուստ, արյունային արտադրություն սեռական ուղիներից: Ցավը հաճախ ճառագայթում է դեպի արտաքին սեռական օրգաններ, հետանցք, սրբան, ոտքեր և այլն: Ցավային ձևի ժամանակ ցավը չի ճառագայթում, բայց լինում է սրտխառնոց, փսխում:
Ախտորոշումը
Ախտորոշումն իրականացվում է անամնեզի, զննման և հետազոտությունների հիման վրա:
Հետազոտման կարևոր մեթոդ է փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ-ն:
Արգանդի և ուղիղ աղու միջև տարածությունից վերցրած պունկտատում արյան առկայությունը հաստատում է ապոպլեքսիան:
Բուժումը
Կոնսերվատիվ բուժում անցկացվում է միայն հիվանդանոցային պայմաններում՝ միայն ցավային ձևի ժամանակ և երբ արյան կորուստը չի գերազանցում 150 մլ-ը: Անհրաժեշտ է ապահովել հանգիստ, սառը դնել որովայնի ստորին հատվածում, արյունահոսությունը կանգնեցնող դեղեր, սպազմոլիտիկներ, վիտամիններ:
Եթե արյունահոսության ախտանշաններն աճում են, վիրահատական միջամտությունն անխուսափելի է: Այն կատարվում է լապարասկոպիկ եղանակով, փորձում են կատարել հնարավորինս պահպանողական: Երբեմն կատարվում է վնասված անոթի կոագուլացիա, ձվարանի ռեզեկցիա, պատռվածքի կար կամ ձվարանի հեռացում:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»