Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կերակրող մոր սննդակարգը

Կերակրող մոր սննդակարգը

2023 Հուն 04, Չորեքշաբթի

Ալերգիկ և գաստրոէնտերոլոգիական հիվանդություններով տառապող կերակրող մայրերի սննդակարգը

  • կրծքի կաթով կերակրելու ժամանակ մայրը իր սննդից պետք է բացառի ալերգիզացնող մթերքները
  • Երիտասարդ մսի սպիտակուց
  • Հավի միս
  • Գլյուտեն պարունակող հատիկեղեն /ցորեն, տարեկան, վարսակ/
  • Կովի լիարժեք կաթ
  • Հավի ձու
  • Խեցգետին, խխունջներ
  • Կարմիր և նարնջագույն մրգեր և բանջարեղեն

Ցանկալի է սահմանափակել մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակի.

  • Էքստրոակտիվ նյութեր
  • Աղեր
  • Եթերայուղեր /մսային և ձկան արգանակ, սխտոր, սոխ, պահածոներ, թթու, մարինացված բանջարեղեն, երշիկեղեն, ապխտած մթերք/
  • Աղիներում նեխում առաջացնող մթերքներ /խաղող, շաքար, նպարեղեն/

Սննդային անընկալության զարգացման ռիսկի խմբում գտնվող երեխայի կերակրող մայրերի սննդակարգը.

Նախաճաշ - հնդկացորենի շիլա կարագով՝ 130/10 գր., կաթնաշոռ – 50 գր., ցորենի հաց կարագով և պանրով՝ 30/10-20 գր.
Երկրորդ նախաճաշ - եփած կանաչ խնձոր՝ 200 գր.
Ճաշ – եփած բազուկի աղցան բուսայուղով՝ 120/15 գր., ծաղկակաղամբի ապուր՝ 300 գր., դդմիկ մսով և բրնձով լցոնած՝ 325 գր, չրի կոմպոտ՝ 200 գր., տարեկանի հաց՝ 40 գր.
Հետճաշիկ –մածուն՝ 200 գր., պաստիլա՝ 30 գր
Ընթրիք – շոգեխաշած բանջարեղեն /կաղամբ, կանաչ լոբի, գազար/՝ 180 գր., երշիկ բժշկական՝ 50 գր., ցորենի հաց կաթով՝ 30/10 գր., թեյ՝ 10 գր.:
Գիշերը – մածուն՝ 200 գր.

Ինչպիսի՞ն պետք է լինի կերակրող մոր սննդակարգը, որպեսզի կոլիկա չառաջանա երեխայի մոտ

Կերակրող մոր սննդակարգում պետք է բացառվեն գազ առաջացնող և երեխայի մոտ կոլիկաների պատճառ հանդիսացող մթերքները.

Կոլիկայի առաջացմանը նպաստում են՝ ճարպոտ խոզի միսը, մայոնեզով աղցանները, տապակած կերակուրները, թթու դրած, մարինացված բանջարեղենը, արգանակները, համեմունքները:

Գազ առաջացնող մթերքներ են՝ վարունգը, կաղամբը, խաղողը, լոբազգիները, եգիպտացորենը, թարմ խմորիչով պատրաստված հացը, կվասը, թխվածքները:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը