«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արտադրություն հեշտոցից

Արտադրություն հեշտոցից

2023 Հուլ 06, Հինգշաբթի

Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի.

  • մահացած բջիջների հեռացում,
  • անհրաժեշտ թթվության ապահովում,
  • մանրէների ոչնչացում,
  • լորձաթաղանթի խոնավացում։

Ֆիզիոլոգիական բնույթի արտադրությունը չունի գույն և հոտ,  Իսկ հեշտոցի պատերի կամ արգանդի վզիկի շուրջ տհաճ զգացողություն ի հայտ գալիս արտադրությունը դառնում է դեղնավուն և հոտով․ դա կարող է գեղձերի աշխատանքի խանգարման արդյունք լինել:

Հեշտոցից արտադրության դասակարգումը

Ախտաբանության բնույթը պարզելու համար կարևորվում են արտադրությունների 3 հատկություններ՝ գույնը, հոտը և կոնսիստենցիան։

Գույնը

Տարբեր խնդիրների ժամանակ արտադրության գույնը կարող է լինել սպիտակ, շագանակագույն, դեղին կամ արյան հետքերով։

  • Դեղին կամ կանաչավուն լինում է բակտերիալ կամ վիրուսային վարակի ժամանակ։
  • Սպիտակ արտադրությունը կաթնախտի նշան է։ Այս ախտաբանությունն առաջացնում են կանդիդա սնկերը /կանդիդոզ/: Նորմայում սպիտակ, թանձր արտադրությունն արտահայտվում է հղիության երրորդ եռամսյակում։
  • Արտադրությունների ամենավտանգավոր տարբերակը շագանակագույնն է կամ արյունայինը։ Աորմայում  արյուն պետք է լինի միայն դաշտանի ժամանակ։ Երբեմն հեշտոցից նման արտադրություններ լինում են հորմոնալ պատրաստուկներով բուժման կուրսի սկզբում: Այլ դեպքերում դա վկայում է դիսհորմոնալ խանգարումների, պրոգրեսիվող էրոզիայի, պոլիպների, կիստայի մասին։

Հոտը

Տարբերում են արտադրությունների թթու, քաղցրավուն և տհաճ հոտ:

Նորմայում ևս արտադրությունները որոշ հոտ ունեն, բայց դա աննշան է և տարբեր մարդկանց մոտ տարբեր է՝ կախված անհատական առանձնահատկություններից։

Ախտաբանության դեպքում հոտը փոխվում է՝ ուժեղանում է, դառնում տհաճ.

  •  Քաղցրավուն կամ թթու հոտը բնորոշ է կաթնախտին, պատճառը սնկերի օգտագործած գլյուկոզայի ավելցուկն է, որը հեռանում է լորձի հետ՝ փոխելով նրա գույնը և հոտը։
  • Տհաճ հոտը վկայում է բակտերիալ ախտահարման մասին: Բակտերիաները, հատկապես անաէրոբ, իրենց գործունեության արդյունքում արտադրում են քայքայման կամ ալկոհոլային խմորման նյութեր, որոնք էլ այդպիսի հոտի պատճառ են:

Թանձրությունը

Ախտաբանության տեսակը պարզելու համար կարևոր է նաև արտադրության թանձրությունը. լորձը պետք է լինի ջրիկ. նրա թանձրությունը կարող է որոշ չափով փոխվել դաշտանային ցիկլի փուլից կախված: Ախտաբանության դեպքում այն կարող է դառնալ թանձր կամ փրփուրային:

  • Թանձր արտադրությունն առաջանում է սնկային կանդիդոզի ժամանակ։ Այն կարելի է համեմատել կաթնաշոռի հետ:
  • Փրփուրային արտադրությունը լինում է բակտերիալ ախտահարման դեպքում՝ հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիալ վարակների՝ տրիխոմոնիազի ժամանակ:

Բացի արտադրությաբ որակից, փոխվում է նաև նրա քանակը:

Հեշտոցից արտադրության ավելացումը, որպես օրենք, վկայում է ֆիզիոլոգիական  (նորմալ) հորմոնալ փոփոխությունների մասին հղիության ընթացքում կամ դաշտանային ցիկլի մեջտեղում։ Ախտաբանության մասին կարելի է խոսել միայն նաև որակակական փոփոխության դեպքում:  

Արտադրության պակասումը հորմոնալ խանգարումների արդյունք է: Դա կարող է լինել մենոպաուզայի ժամանակ, հորմոնալ դեղորայքային բուժման սկզբում կամ հիպոպլազիայի և լորձաթաղանթի գեղձերի ատրոֆիայի դեպքում։ Այս փոփոխությունն ուղեկցվում է նաև չորությամբ, լորձաթաղանթի վնասմամբ, ցավոտ սեռական հարաբերությամբ:

Արտադրության փոփոխության պատճառները

Նորմայում կնոջ մոտ մշտապես արտադրվում է որոշ քանակությամբ լորձ, որի քանակը և որակը կարող են փոքր-ինչ փոխվել՝ կախված դաշտանային ցիկլի փուլից, հորմոնալ մակարդակից, հորմոնալ դեղերի ընդունման սկզբում կամ հուզական վիճակի ազդեցությամբ։ Որոշ դեպքերում արտադրության փոփոխման (հոտի, գույնի, թանձրության) պատճառ կարող է լինել ախտաբանական որևէ խնդիր։

Հիմնական պատճառներն են.

  • հեշտոցի պատերի կամ մուտքի սնկային ախտահարումը (կանդիդոզ),
  • բակտերիալ վարակը (բակտերիալ վագինոզ, ոչ սպեղիֆիկ  կոլպիտ),
  • պարազիտար մակաբույծներով ախտահարումը (տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ),
  • վիրուսային ախտահարումները,
  • դիսհորմոնալ խանգարումները,
  • Էնդոմետրիտը։

Շատ ախտաբանալան վիճակներ արտահայտվում են ոչ միայն արտադրությունների փոփոխությամբ, այլ նաև ցավային զգացողությամբ, այրոցով, միզարձակման խնդիրներով, ցավոտ սեռական ակտով։

Բուժումը

Բուժման համար կարևոր է պարզել ախտաբանության պատճառը:

Բակտերիալ խանգարման դեպքում նշանակվում է հակաբակտերիալ բուժում, տեղային մոմիկներ, քսուքներ:

Սնկային ախտահարման դեպքում օգնում են տեղային և ընդհանուր ազդեցության հակասնկային միջոցները։

Վիրուսային խնդիրների ժամանակ անհրաժեշտ է անցկացնել հակավիրուսային դեղորայքային կուրս:

Կիստայի, պոլիպների դեպքում երբեմն անհրաժեշտ է դրանց վիրահատական հեռացում և հյուսվածաբանական հետազոտություն։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը