2023 Հուլ 06, Հինգշաբթի
Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի.
Ֆիզիոլոգիական բնույթի արտադրությունը չունի գույն և հոտ, Իսկ հեշտոցի պատերի կամ արգանդի վզիկի շուրջ տհաճ զգացողություն ի հայտ գալիս արտադրությունը դառնում է դեղնավուն և հոտով․ դա կարող է գեղձերի աշխատանքի խանգարման արդյունք լինել:
Հեշտոցից արտադրության դասակարգումը
Ախտաբանության բնույթը պարզելու համար կարևորվում են արտադրությունների 3 հատկություններ՝ գույնը, հոտը և կոնսիստենցիան։
Գույնը
Տարբեր խնդիրների ժամանակ արտադրության գույնը կարող է լինել սպիտակ, շագանակագույն, դեղին կամ արյան հետքերով։
Հոտը
Տարբերում են արտադրությունների թթու, քաղցրավուն և տհաճ հոտ:
Նորմայում ևս արտադրությունները որոշ հոտ ունեն, բայց դա աննշան է և տարբեր մարդկանց մոտ տարբեր է՝ կախված անհատական առանձնահատկություններից։
Ախտաբանության դեպքում հոտը փոխվում է՝ ուժեղանում է, դառնում տհաճ.
Թանձրությունը
Ախտաբանության տեսակը պարզելու համար կարևոր է նաև արտադրության թանձրությունը. լորձը պետք է լինի ջրիկ. նրա թանձրությունը կարող է որոշ չափով փոխվել դաշտանային ցիկլի փուլից կախված: Ախտաբանության դեպքում այն կարող է դառնալ թանձր կամ փրփուրային:
Բացի արտադրությաբ որակից, փոխվում է նաև նրա քանակը:
Հեշտոցից արտադրության ավելացումը, որպես օրենք, վկայում է ֆիզիոլոգիական (նորմալ) հորմոնալ փոփոխությունների մասին հղիության ընթացքում կամ դաշտանային ցիկլի մեջտեղում։ Ախտաբանության մասին կարելի է խոսել միայն նաև որակակական փոփոխության դեպքում:
Արտադրության պակասումը հորմոնալ խանգարումների արդյունք է: Դա կարող է լինել մենոպաուզայի ժամանակ, հորմոնալ դեղորայքային բուժման սկզբում կամ հիպոպլազիայի և լորձաթաղանթի գեղձերի ատրոֆիայի դեպքում։ Այս փոփոխությունն ուղեկցվում է նաև չորությամբ, լորձաթաղանթի վնասմամբ, ցավոտ սեռական հարաբերությամբ:
Արտադրության փոփոխության պատճառները
Նորմայում կնոջ մոտ մշտապես արտադրվում է որոշ քանակությամբ լորձ, որի քանակը և որակը կարող են փոքր-ինչ փոխվել՝ կախված դաշտանային ցիկլի փուլից, հորմոնալ մակարդակից, հորմոնալ դեղերի ընդունման սկզբում կամ հուզական վիճակի ազդեցությամբ։ Որոշ դեպքերում արտադրության փոփոխման (հոտի, գույնի, թանձրության) պատճառ կարող է լինել ախտաբանական որևէ խնդիր։
Հիմնական պատճառներն են.
Շատ ախտաբանալան վիճակներ արտահայտվում են ոչ միայն արտադրությունների փոփոխությամբ, այլ նաև ցավային զգացողությամբ, այրոցով, միզարձակման խնդիրներով, ցավոտ սեռական ակտով։
Բուժումը
Բուժման համար կարևոր է պարզել ախտաբանության պատճառը:
Բակտերիալ խանգարման դեպքում նշանակվում է հակաբակտերիալ բուժում, տեղային մոմիկներ, քսուքներ:
Սնկային ախտահարման դեպքում օգնում են տեղային և ընդհանուր ազդեցության հակասնկային միջոցները։
Վիրուսային խնդիրների ժամանակ անհրաժեշտ է անցկացնել հակավիրուսային դեղորայքային կուրս:
Կիստայի, պոլիպների դեպքում երբեմն անհրաժեշտ է դրանց վիրահատական հեռացում և հյուսվածաբանական հետազոտություն։
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»