«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ընդհանուր անզգայացման ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա

Ընդհանուր անզգայացման ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա

2023 Սեպ 12, Երեքշաբթի

Ընդհանուր անզգայացումը տարածված միջոցառում է, երբ բուժաշխատողները վիրահատության ժամանակ բուժառուին արհեստական քնեցնում են: Անզգայացումը տևում է մի քանի ժամ՝ կախված վիրահատության տևողությունից:

Անզգայացման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա տարբեր է՝ կախված  բուժառուի վիճակից, վիրահատության տեսակից, տևողությունից, տվյալ դեղորայքի նկատմամբ օրգանիզմի անհատական առանձնահատկությունից, սեռից:

Կնոջ օրգանիզմի վրա անզգայացման ազդեցությունը նման է տղամարդկանց զգացողություններին (արթնանալուց հետո կարող է լինել սրտխառնոց):

Աղջիկների մոտ դիտվում են ոչ երկարատև ցնցումներ, ուժեղ գլխացավ, մկանային ցավեր, տարածական ապակողմնորոշում: Ոմանց մոտ կարող է լինել մաշկի քոր, գիտակցության մթագնում: Բոլոր երևույթները, սովորաբար, մի քանի ժամից անցնում են:

Մի քանի օր բուժառուն պետք է մնա հսկողության տակ: Հենց այդ ժամանակահատվածին են բնորոշ վախի նոպաները և հիշողության կորուստը:

Գլխուղեղի աշխատանքը ճնշված է, փոխվում է սիրտ-անոթային համակարգի վիճակը, զարկերակային ճնշումն անկայուն է: Որոշ դեպքերում լինում են նաև երիկամների և լյարդի աշխատանքի խանգարումներ, քանի որ տուժում է նաև մարսողությունը:

Կնոջ օրգանիզմում անեսթեզիան կարող է խախտել դաշտանային ցիկլը, հատկապես փոքր կոնքի օրգանների վիրահատություններից հետո: Դա արդյունք է գերլարվածության, քանի որ ցավազրկող դեղերը դանդաղեցնում են նյութափոխանակությունը: Գինեկոլոգիական վիրահատությունները ժամանակավորապես խախտում են սեռական համակարգի գործունեությունը:

Անզգայացման հետևանքների մեծ մասը արտահայտվում է կարճ ժամանակ անց: Առաջանում է ասթենիկ համախտանիշ, որը բավականին վտանգավոր է, դիտվում է անքնություն, ապաթիա, ուշադրության ցրվածություն, աշխատունակությունը նվազում է մի քանի անգամ:

Ընդհանուր ցավազրկումը հիմնականում ազդեցություն է թողնում այն կանանց մոտ, որոնք ունեն քրոնիկ որևէ հիվանդություն, վտանգավոր է նաև սրտամկանի ախտաբանության ժամանակ: Այդ պատճառով խիստ կարևոր են մինչև վիրահատությունն անցկացրած հետազոտությունները: Բժիշկը պետք է տեղեկացված լինի առկա բոլոր առողջական խնդիրների մասին:

Ամեն դեպքում, անզգայացումը և նրա հետևանքները խիստ անհատական են, ոմանց մոտ որևէ փոփոխություն չի դիտվում, իսկ որոշ բուժառուների մոտ դրանք կարող են տևել մի քանի շաբաթ:    

Անզգայացումը հղիության ժամանակ

Հղիի մոտ վիրահատությունը ցանկալի չէ, բայց և պետք է չանհանգստանալ, եթե բեղմնավորումից անցել է ոչ երկար ժամանակ։ Ավելի անցանկալի է վիրահատությունը հղիության վերջին ամիսներին:

Երրորդ եռամսյակում գերադասելի է հրաժարվել ընդհանուր անզգայացումից, քանի որ այդ ժամանակ արգանդն ուժեղ կծկված է, իսկ ներքին օրգանները բավականին լարված վիճակում են գտնվում, և օգտագործվող դեղը հիմնականում առաջացնում է վաղաժամ ծննդաբերություն:

Վերջին տարիներին կեսարյան հատման ժամանակ բժիշկները հիմնականում դիմում են տեղային՝ ողնուղեղային անզգայացման, երբ վիրահատության ընթացքում կնոջ գիտակցությունը պարզ է:

Ծննդաբերության ժամանակ ևս երբեմն իրականացվում է սպինալ ցավազրկում, կինն այլևս ցավ չի զգում մարմնի ստորին մասում և կարող է հանգիստ վայելել իր  մանկան առաջին ճիչը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը