2023 Նոյ 20, Երկուշաբթի
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է նախադաշտանային շրջանում (դաշտանից 2-12 օր առաջ), բնորոշվում է սոմատիկ, նյարդահոգեբանական, վեգետա-անոթային, հորմոնալ և նյութափոխանակության խանգարումներով, բացասաբար է ազդում կանանց նորմալ ապրելակերպի և կյանքի որակի վրա: Սովորաբար, ախտաբանական վիճակն անհետանում է դաշտանը սկսվելուց անմիջապես հետո կամ նրա առաջին օրերին:
Որո՞նք են նախադաշտանային համախտանիշի պատճառները։
Պատճառները մինչև վերջ դեռևս պարզված չեն: Պաթոգենեզի հիմքում կենտրոնական, նյարդա-կարգավորիչ մեխանիզմների խանգարումներն են՝ կնոջ օրգանիզմում ընթացող ցիկլիկ հորմոնալ փոփոխություններին ի պատասխան: Հաճախ զարգանում է վերարտադրողական տարիքի, քաղաքաբնակ, մտավոր աշխատանքով զբաղվող, կոնֆլիկտային ընտանիքում ապրող և ալկոհոլ օգտագործող կանանց մոտ: Նախադաշտանային համախտանիշ կարող է զարգանալ ծննդաբերությունից կամ արհեստական վիժումից հետո՝ հատկապես ախտաբանական գործընթացներից, նաև տարբեր վարակիչ հիվանդություններից հետո և սթրեսային վիճակներում:
Ինչպիսի՞ն է նախադաշտանային համախտանիշի կլինիկան։
Նախադաշտանային համախտանիշի կլինիկան բազմազան է:
Տարբերում են հետևյալ տեսակները.
Երբեմն հանդիպում են ատիպիկ ձևեր՝ ամենատարբեր արտահայտություններով բնորոշվող:
Տևողությամբ և արտահայտման աստիճաններով տարբերում են ախտաբանության թեթև և ծանր ձևերը:
Ինչպե՞ս ախտորոշել նախադաշտանային համախտանիշը։
Կանանց մեծամասնությունը սկզբում դիմում է թերապևտի կամ նյարդաբանի, և միայն բուժումից արդյունք չստանալուց հետո՝ գինեկոլոգի: Սակայն ճիշտ ախտորոշման և բուժման մեթոդի ընտրության համար անհրաժեշտ է մի շարք մասնագետների խորհրդատվությունը:
Պետք է նշել, որ նախադաշտանային օրերին կարող են սրվել առկա քրոնիկ հիվանդությունները, որը սխալմամբ գնահատվում է որպես նախադաշտանային համախտանիշ:
Ինչպե՞ս բուժել նախադաշտանային համախտանիշը։
Բուժումը կարող է լինել ոչդեղորայքային և դեղորայքային:
Ոչդեղորայքային մեթոդը ներառում է. սննդակարգի կարգավորումը, հոգեհուզական ծանրաբեռնվածության նվազեցումը, ֆիզիկական մարզումները, նորմալ քունը, ֆիզիոթերապիան, հոգեթերապիան:
Դեղորայքային բուժում նշանակվում է ոչդեղորայքայինի անարդյունավետության դեպքում: Այն ներառում է տարբեր խմբի դեղորայք. հոմեոպաթիկ, բուսաբուժություն, հակադեպրեսանտներ, հորմոնաթերապիա:
Նախադաշտանային համախտանի բուժումը երկարատև է և պահանջում է անհատական մոտեցում:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»