«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | 35 տարեկանն անց կանանց մոտ ձվաբջջի սառեցում և հետաձգված մայրություն

35 տարեկանն անց կանանց մոտ ձվաբջջի սառեցում և հետաձգված մայրություն

2023 Դեկ 07, Հինգշաբթի

Ներկայում անպտղության բուժման դասական մեթոդների կողքին օգտագործվում են վերարտադրողական ԱՄԲ ինովացիան օգնող մեթոդներ, ինչպիսիք են՝ (ПИКСИ, ИКСИ, ПГТ-А, ERA թեստ և այլն), որոնք բարձրացնում են էմբրիոնների բեղմնավորման հավանականությունը, հատկապես տղամարդու անպտղության դեպքում:

Առաջարկվող ծրագրերի բազմազանությունը հնարավորություն է տալիս ընտրել բուժառուին ամենահամապատասխանը:

Հետաձգված մայրություն

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է աճում և փոքրիկի ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոն:  Հասունացման շրջանում ձվաբջիջներն ավելի քիչ են՝ 350-400 հազար: 37 տարեկանում մնում է 25,000-ից ավելի պակաս: Ձվաբջիջների քանակի նվազմանը զուգահեռ իջնում է նաև նրանց որակը, շատանում են անեուպլոիդ բջիջները, որոնց քրոմոսոմային կազմը փոփոխված է, և ընդունակ չէ ձևավորելու կենսունակ էմբրիոններ:

Անորակ ձվաբջիջներն առաջանում են ձվարանի ձվազատման պաշարի նվազման, ազատ ռադիկալներով  վնասման, տոքսինների, նիկոտինի ազդեցության, ինչպես նաև՝ ընդհանուր օրգանիզմի առողջության վատացման պատճառով:  Ոչ որակյալ ձվաբջջի առկայությամբ, եթե անգամ էմբրիոնը ձևավորվում է, հղիության ընդհատման և բնածին ախտաբանության վտանգը խիստ մեծ է:

35 տարեկանից հետո մեծ է քրոմոսոմային հիվանդություններով (Դաունի, Էդվարդսի համախտանիշ և այլն) երեխաների ծնվելու հավանականությունը:  

Համարվում է, որ 45 տարեկանից հետո բոլոր ձվաբջիջները դառնում են անեուպլոիդ:  Այդ պատճառով ԱՄԲ-ի հաջողությունը որոշվում է ոչ թե ծրագրին մասնակցող բուժառուի տարիքով, այլ ձվաբջիջների դոնորի տարիքով:

Ձվաբջիջների քանակի և որակի նվազումից զատ, տարիքի հետ, նաև առաջանում են այլ խնդիրներ՝ զարգացող և պրոգրեսիվող գինեկոլոգիական հիվանդություններ (էնդոմետրիոզ, արգանդի միոմա և այլն), ինչպես նաև ակտիվանում են քրոնիկ հիվանդությունները: Դրանք խանգարում են ոչ միայն բեղմնավորմանը, այլ նաև հղիության պահպանմանը, բարձրացնում են մոր և պտղի mwt բարդությունների հավանականությունը:

Ներկայում վերարտադրողական մեթոդները թույլ են տալիս լուծել ուշ մայրության խնդիրը և օգնում կնոջն ունենալ առողջ երեխա` իր kwxmic պլանավորած ժամանակ:

Այս մեթոդի ժամանակ երիտասարդ տարիքում կնոջից վերցվում է առողջ կենսանյութ, այն կրիոկոնսերվացվում է և պահպանվում կրիոբանկում: Ձվաբջիջներն այդպես կարող են մնալ երկար ժամանակ՝ չկորցնելով իրենց սկզբնական հատկությունները (սառեցումից հետո օգտագործելիս ձվաբջիջների կենսունակությունը 95 տոկոս է կազմում): Կենսաբանական տարիքը համապատասխանում է բջիջները վերցնելու ժամանակ տարիքին:
Կենսանյութը սառեցնել խորհուրդ է տրվում 20-35 տարեկան կանանց, որոնք հետագայում կցանկանան երեխա ունենալ, բայց ինչ-ինչ պատճառով հետաձգում են հղիությունը:

35 տարեկանից հետո ձվաբջիջների կենսունակությունը սառեցումից հետո նվազում է, 44 -ում ամենացածր մակարդակին է հասնում: Ամենալավագույն տարիքը համարվում է 34 տարեկանը: Հաջորդ կրիտիկական շրջանը 38-ն է: 40-ից հետո մայրության հետաձգման ծրագիրն արդեն արդյունավետ չէ: Որքան մեծ է կինը, այնքան ցածր է նրաձվաբջիջների որակը և ԱՄԲ հաջողության հավանականությունը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը