«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Առողջ քաշ հղիության ընթացքում

Առողջ քաշ հղիության ընթացքում

2024 Ապր 30, Երեքշաբթի

Հղիության ընթացքում մարմնի զանգվածի ավելացումն օգնում է Ձեր երեխային աճել, զարգանալ և ծնվել առողջ: Սակայն, չափից ավելի կամ պակաս քաշ հավաքելը կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ, ինչպես Ձեր, այնպես էլ երեխայի համար:

Մասնագետների կարծիքով հղիության ընթացքում ավելորդ քաշը մեծացնում է գեստացիոն դիաբետի և արյան գերճնշման զարգացման հավանականությունը։ Այն նաև մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և գերճնշման հավանականությունը հետագա կյանքի ընթացքում։

Թե որքան պետք է ավելանա մարմնի քաշը հղիության ընթացքում, կախված է Ձեր մարմնի զանգվածի ցուցիչից (ՄԶՑ)՝ մինչև հղիությունը: ՄԶՑ-ն  որոշվում է հետևյալ բանաձևով՝ մարմնի քաշը (կգ) բաժանած մարմնի հասակի (մետր) քառակուսու վրա։ Օրինակ, եթե Ձեր քաշը 64 կգ է, իսկ հասակը՝ 158 սմ, ապա ՄԶՑ-ն կազմում է 64/1,582  = 25,7:

Եթե Ձեր ՄԶՑ-ն մինչև հղիությունը եղել է 18.5-ից ցածր, ապա քաշի ավելացումը հղիության ընթացքում պետք է կազմի 12.7-18.1 կգ։ Նմանապես, ՄԶՑ-ի 25-25.9 ցուցանիշի դեպքում՝  6.8-11.3 կգ, և ՄԶՑ-ի  30 և բարձր մեծության դեպքում ՝ 4.9-9 կգ։

Կարևոր է, որ մարմնի քաշի ավելացումը տեղի ունենա աստիճանաբար։ Ժողովրդական ասացվածքն այն մասին, որ հղի կինը պետք է սնվի երկուսի փոխարեն, չի համապատասխանում իրականությանը։  

Հղիության առաջին 3 ամսվա ընթացքում պտուղն ընդամենը ընկույզի չափ է և ավելորդ կալորիաների կարիք չունի: Խորհուրդ է տրվում քաշի ավելացման հետևյալ սանդղակը`

  • 0.5-ից 1.8 կգ՝ առաջին 3 ամսվա ընթացքում
  • յուրաքանչյուր ամիս 1-ից 1.8 կգ՝ 4 ամսականից մինչև ծննդաբերություն։

Մի փորձեք նիհարել, եթե հղի եք։ Առողջ սնունդը և ցածր կալորիականությամբ ըմպելիքը (մասնավորապես՝ ջուրը) անհրաժեշտ են երեխայի պատշաճ աճի համար: Որոշ կանայք կարող են որո չափով նիհարել՝ հղիության սկզբնական շրջանում:

Մշտապես հաղորդակցվեք Ձեր հղիությունը վարող մասնագետի հետ, քննարկեք ճիշտ սնվելու առանձնահատկությունները, քաշի ավելացման դինամիկան և թիրախային ցուցանիշները։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 15, Ուրբաթ | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը