«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ձվարանների վաղաժամ անբավարարություն

Ձվարանների վաղաժամ անբավարարություն

2024 Հուլ 02, Երեքշաբթի

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են նորմալ դաշտանային ցիկլեր և հղիություններ։ Վաղաժամ տերմինն արտացոլում է ձվարանների անբավարարության սպոնտան կամ յաթրոգեն պատճառները, իսկ անբավարարությունը՝ ձվարանների միջանկյալ ակտիվության հնարավորությունը, որը կարող է հանգեցնել օվուլյացիայի, նույնիսկ` հղիության։

Որո՞նք են պատճառները:

Նորածին աղջկա մոտ ձվարաններում  առկա են 700000-1000000 պրիմորդիալ ֆոլիկուլներ: Կնոջ վերարտադրողական տարիքում դիտվում է մոտավորապես 400 օվուլյատոր ցիկլեր և ֆոլիկուլների պաշարով է պայմանավորված, թե որ տարիքից է սկսում ձվարանների գործառույթի անբավարարությունը։

Ամենահաճախ հանդիպող պատճառներն են

  • իդիոպաթիկ (ինքնածին),
  • ժառանգական գործոնով պայմանավորված (մայրիկի, տատիկի մոտ),
  • գենետիկ, օրինակ՝ Թերների համախտանիշը, փխրուն X քրոմոսոմի համախտանիշը,
  • վարակային՝ ծանր ընթացքով կարմրուկ, էպիդեմիկ պարոտիտ` անամնեզում
  • աուտոիմուն՝ մակերիկամների կամ վահանաձև գեղձի հիվանդություններ,
  • յաթրոգեն՝ ձվարանների վիրահատական միջամտություններից հետո,
  • քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժումից հետո:

Վերոնշյալ պատճառները կարող են հանգեցնել ձվարանի ֆոլիկուլյար համակարգի ապոպտոզի գործընթացի արագացմանը։

Ինչպե՞ս է դրսևորվում:

Կլինիկական պատկերը դրսևորվում է հետևյալ կերպ.

  • երկրորդային ամենորեա, օլիգոմենորեա,
  • վազոմոտոր դրսևորումներ` պայամանավորված էստրոգենի դեֆիցիտով (տաք բռնկումներ, գիշերային քրտնարտադրություն, թուլություն, միզասեռական խնդիրներ՝ հեշտոցի չորություն, ռեցիդիվող ցիստիտներ, տրամադրության անկում՝ նեռարյալ դեպրեսիան և այլն),

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը և պտղաբերությունը

Հաճախ ձվարանների վաղաժամ անբավարարություն ախտորոշվում է, երբ կինը դիմում է անպտղության խնդրով։ Երբեմն ձվարանի ակտիվության շնորհիվ հնարավոր է սպոնտան ձվազատում, նույնիսկ` հղիություն: Մեծավ մասամբ, այս խնդիրներով կանայք ստիպված են դիմել ԱՄԲ և ՍՏ ծրագրերին, որի արդյունքը կախված է կնոջ տարիքից, անտրալ ֆոլիկուլների քանակից, հակամյուլլերային, FSH հորմոնների մակարդակից և մի շարք այլ գործոններից։ Այդ գործոնների անբավարար տվյալների դեպքում ստիպված ենք լինում առաջարկել միակ հնարավոր տարբերակը՝ կատարել ԱՄԲ և ՍՏ՝ կիրառելով դոնորական ձվաբջիջներ։

Ախտորոշումը

Ախտորոշվում է, հաշվի առնելով անամնեստիկ տվյալները՝ անբացատրելի անպտղություն, դաշտանի բացակայություն, էսթրոգենի ցածր մակարդակով պայմանավորված կլինիկական դրսևորումներ։

Հարկ է կատարել հորմոնալ հետազոտություններ՝ կրկնակի 4-6 շաբաթը մեկ  որոշվում է FSH-ի և էստրադիոլի մակարդակը։ Դիտվում է FSH-ի զգալի աճ, էստրադիոլի կտրուկ նվազում։

Եվրոպական ուղեցույցներն առաջարկում են որպես շեմ օգտագործել FSH` 25-ից բարձր պգ/մլ։ Հակամյուլլերային հորմոնի որոշումը, նրա ցածր մակարդակը նույնպես խոսում է ձվարանների պաշարի նվազման մասին, ինչը կարևոր է ԱՄԲ և ՍՏ ծրագիրն իրականացնելիս։

Տրանսվագինալ էխոգրության պատկերը հետևյալն է. ձվարանների չափերը փոքր են, ֆոլիկուլները բացակայում են, արգանդը նորմայից փոքր է, էնդոմետրիումը՝ գծային։

Որոշ դեպքերում անհրաժեշտ հետազոտություններից են՝ կարիոտիպի որոշումը (մինչև 30 տ կանանց մոտ), հակամարմինների որոշումը (մակերիկամների, վահանաձև գեղձի խնդիրների ժամանակ), դենսիտոմետրիա և այլն։

Բուժման մեթոդները

Բուժումն ուղղված է` նվազեցնելու էսթրոգենների դեֆիցիտով պայմանավորված դրսևորումները,  պահպանելու ոսկրային խտությունը, կանխարգելելու սիրտ-անոթային համակարգի հնարավորին խնդիրները, անհրաժեշտության դեպքում` ներգրավել հոգեբաններին և այլն։  Բուժումը փոխարինող հորմոնալ թերապիան է, որը նշանակվում է մինչև դաշտանադադարի միջին տարիքը՝ մոտավորապես 51 տարեկան։ Նաև կարևոր դեր ունեն առողջ ապրելակերպը, սնունդը, ֆիզիկական ակտիվությունը։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը