«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ

2024 Հոկ 23, Չորեքշաբթի

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է, որը բնորոշվում է որպես ձվարանի խոռոչային գոյացություն: Էնդոմետրիոզը ախտաբանական գործընթաց է, որի ժամանակ արգանդի խոռոչից դուրս ներաճում է գործառույթային և ձևաբանական հատկանիշներով էնդոմետրիումին համապատասխան հյուսվածք: Արգանդի լորձաթաղանթին բնորոշ բջիջներն սկսում են աճել ցանկացած այլ տեղում: Եթե այն աճում է ձվարանում, առաջացնում է ձվարանի էնդոմետրիոիդ կիստա:

Ինչո՞ւ են զարգանում էնդոմետրիոիդ կիստաները:

Էնդոմետրիոզը, այդ թվում էնդոմետրիոիդ կիստաները բազմագործոնային հիվանդություններ են, որոնց պատճառագիտության մեջ առանձնացվում են մի քանի տեսություններ՝ իմպլանտացիոն, էմբրիոնալ, դիսհորմոնալ և այլն, բայց դրանցից որևէ մեկը վերջնական հաստատված չէ, և հստակ պատճառ դեռևս հայտնի չէ:
Էնդոմետրիոիդ կիստաների ի՞նչ տեսակներ կան:

Էնդոմետրիոիդ կիստաները չափերով տատանվում են 0,5-10 սմ սահմաններում, բնորոշվում են թանձր, շագանակագույն պարունակությամբ, որի պատճառով հաճախ անվանվում են շոկոլադային կիստաներ:

Էնդոմետրիոիդ կիստաների դասակարգման մեջ առանձնացվում է 4 աստիճան: 

  • Առաջինի աստիճանը դրսևորվում է ձվարանների վրա փոքր կետային էնդոմետրիոիդ օջախներով:
  • Երկրորդ աստիճանի դեպքում առկա է մեկ ձվարանի կիստա, որի չափերը հասնում են 5-6 սմ: Փոքր կոնքի խոռոչում դիտվում են փոքր էնդոմետրիոիդ օջախներ և քիչ արտահայտված կպումային գործընթացներ:
  • Երրորդ աստիճանը երկու ձվարանում տեղի ունեցող կիստոիդ գործընթաց է, երբ մեկ ձվարանում կիստայի չափն ավելին է 5-6 սմ-ից, իսկ մյուսում դրսևորվում է որպես փոքրիկ էնդոմետրիոիդ օջախներ և փոքր կոնքի խոռոչում առկա է արտահայտված կպումային գործընթաց:  
  • Չորրորդ աստիճանի ժամանակ կիստաները երկկողմանի են, որոնց չափերը մեծ են 6 սմ-ից, գործընթացը տարածվում է դեպի հարևան օրգաններ՝ միզապարկ, ուղիղ աղի, սիգմայաձև աղի և կպումային գործընթացն արտահայտված է:

Ի՞նչ ախտանշաննրով են ի հայտ գալիս:

Էնդոմետրիոիդ կիստաները կարող են ընթանալ անախտանիշ կամ արտահայտված կլինիկական դրսևորումներով:

Հիմնական կլինիկական դրսևորումներից են. 

  • ցավը` որովայնի ստորին հատվածում, որն առավել արտահայտվում է դաշտանի, սեռական հարաբերության ժամանակ,
  • դաշտանային ցիկլի խանգարումը, որը կարող է արտահայտվել, օրինակ, միջդաշտանային քսվող արյունային արտադրությամբ:
  • անպտղությունը, որն ավելի բնորոշ է ձվարանային էնդոմետրիոզին և արտահայտվում է ձվարանների հյուսվածքի վնասմամբ ու օվարյալ պաշարի նվազմամբ:

Ի՞նչ վտանգներով է հղի այս ախտաբանությունը:

Էնդոմետրիոիդ կիստաների հիմնական բարդություններից է անպտղության զարգացումն, ինչի հիմքում օվարյալ պաշարի նվազումն է: Այն դիտվում է հատկապես մեծ կիստաների դեպքում և բավականին լուրջ խնդիր է: Բարդություններից է նաև էնդոմետրոիդ կիստայի տոտիկի ոլորումը, կամ կիստայի պատռումը, երբ կարող է առաջանալ սուր որովայնի պատկեր, ինչը անհապաղ միջամտություն է պահանջում:

Այս բարդությունները հիմնականում հանդիպում են մեծ՝ 5-6 սմ և ավելի չափերի կիստաների դեպքում:

Էնդոմետրիոիդ կիստան` հղիության ընթացքում:

Էնդոմետրոիդ կիստաները բարդացնում են հղիության ընթացքը: Առաջին եռամսյակում բավականին բարձր է հղիության ինքնաբեր ընդհատման վտանգը: Մեծ կիստաների դեպքում կարող է արտահայտված լինել ցավային ախտանիշը`որպես կիստայի տոտիկի ոլորման կամ կիստայի պատռման բարդություն: Նման դեպքերում լապարոսկոպիկ եղանակով կիստան հեռացվում է:

Հնարավո՞ր է հղիանալ էնդոմետրիոիդ կիստաների դեպքում:

Հղիանալը դժվարանում է հիվանդության արտահայտված ձևերի՝ մեծ կամ երկու ձվարանների էնդոմետրոիդ կիստաների դեպքերում /երրորդ, չորրորդ աստիճաններ/, երբ կան արտահայտված օվարյալ պաշարի նվազում և կպումային գործընթացներ:

Թեթև ձևերի դեպքում հղիանալու հավանականությունը մեծ է:

Ինչպե՞ս ախտորոշել:

Ախտորոշման հիմնական եղանակը համարվում է լապարոսկոպիան, ուլտրաձայնային հետազոտությունը: Բարձիթողի վիճակներում իրականացվում է նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա /ՄՌՏ/:

Էնդոմետրիոիդ կիստան կարելի է հայտնաբերել` անկախ դաշտանային ցիկլի օրերից:

Բուժման ի՞նչ մեթոդներ կան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաները բուժում են կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակներով, ավելի հաճախ նրանք զուգակցվում են:

Վիրահատական բուժում առաջարկվում է 5 սմ և ավելի չափերի կիստաների ժամանակ:

Փոքր կիստաները բուժվում են կոնսերվատիվ եղանակովէ համապատասխան դեղորայքի կիրառմամբ:

Հնարավո՞ր է կանխարգելել էնդոմետրիոիդ կիստայի առաջացումը:

Էնդոմետրիոզի կանխարգելման եղանակներ չկան, քանի որ պարզ չեն առաջացման պատճառները: Բոլոր դեպքերում, հարկ է ժամանակին և լիարժեք բուժել ներքին սեռական օրգանների բորբոքումները, հորմոնալ մետաբոլիզմի խանգարումները և այլն:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը