«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Նեյրոսոնոգրաֆիան վաղ մանկական հասակում

Նեյրոսոնոգրաֆիան վաղ մանկական հասակում

2025 Փետ 28, Ուրբաթ

Նեյրոսոնոգրաֆիան (ՆՍԳ) գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտություն է: Ժամանակակից մանկաբուժությունը և հատկապես` նեոնատոլոգիան, գրեթե անհնարին է պատկերացնել առանց նեյրոսոնոգրաֆիկ հետազոտության:

նեյրոսոնոգրաֆիա կատարելու ցուցումները.

  •  գլխի տրավմաներ,
  • բնածին արատներ,
  • ներարգանդային վարակներ,
  • ներարգանդային կամ հետծննդաբերական թթվածնային քաղց (ասֆիքսիա)
  • անհասություն,
  •  նեոնատոլոգի, մանկաբույժի, նյարդաբանի ցուցում,
  • գենետիկ հիվանդություն,
  • կանխարգելիչ հետազոտություն:

Ի՞նչ հիվանդություններ են ախտորոշվում ՆՍԳ օգնությամբ:

  • Հիդրոցեֆալիա կամ փորոքային համակարգի լայնացումներ (պոստհեմոռագիկ, վարակային բնույթի),
  • ներգանգային արյունազեղումներ,
  • գլխուղեղի հիպոքսիկ, իշեմիկ ախտահարումներ,
  • գլխուղեղի զարգացման անոմալիաներ,
  • ուռուցքներ, կիստաներ,
  • վարակիչ հիվանդություններ (մենինգիտ, ներարգանդային CMV- ցիտոմեգալովիրուս),
  • Sagittal sinus-ի թրոմբոզ,
  • գլխուղեղի անոթների ախտաբանություն:

Ո՞ւմ է անհրաժեշտ իրականացնել գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտություն:

Նեյրոսոնոգրաֆիկ հետազոտությունը պարտադիր է վերակենդանացման և ինտենսիվ բուժման կարիք ունեցող բոլոր նորածինների համար: Հետազոտվում են և՛ հասուն, և՛ անհաս նորածինները՝ սկսած կյանքի առաջին ժամերից: Դրանք ծննդաբերական վնասվածքով կամ տրավմատիկ մանկաբարձական միջոցառումների արդյունքում ծնված երեխաներն են, խոշոր քաշով կամ, ընդհակառակը, ծնվելիս փոքր քաշով, ներարգանդային աճի և զարգացման դանդաղում ունեցող, ինչպես նաև նյարդաբանական ախտանիշներով երեխաները: Բացի դրանից, այս հետազոտությունը նշանակվում է ոչ սովորական դեմքի կառուցվածք, գլխի ձև ունեցող, արատներով կամ այլ օրգանների զարգացման շեղումների առկայության դեպքում:

Ե՞րբ է անհրաժեշտ կատարել հետազոտությունը:

ՆՍԳ կարելի է իրականացնել ծնվելուց անմիջապես հետո, կյանքի առաջին ժամերից սկսած և պարբերաբար կրկնել` ըստ անհրաժեշտության, մինչև ավագ հասակը: Եթե այս հետազոտությունը չի իրականացվել ծննդատանը, ապա այն կատարելու բարենպաստ ժամանակահատվածը կյանքի առաջին ամիսներն են: Միակ նախապայմանը գաղթունների բաց լինելն է: Մինչև ≤ 32 շաբաթական ծնված անհասների և բոլոր հասուն, սակայն հիվանդ նորածինների հետազոտումը ցանկալի է իրականացնել ծնվելուց հետո` հնարավորին վաղ: Այնուհետև կրկնակի հետազոտություններն իրականացվում են ըստ ընդունված ուղեցույցների, դուրսգրումից առաջ և 40 շաբաթ. պոստկոնցեպտուալ տարիքում:

Ի՞նչ է ցույց տալիս նեյրոսոնոգրաֆիան:

Ուլտրաձայնային հետազոտությունն իրականացնում են՝ բացառելու գլխուղեղի ախտաբանությունն ինչպես հիվանդ երեխաների, այնպես էլ կլինիկորեն առողջ երեխաների մոտ: Դրանք հիմնականում փորոքային և ուղեղի հյուսվածքի արյունազեղումներն են, հիդրոցեֆալիան, գլխուղեղի վարակային և հիպօքսիկ ախտահարումները, պերիվենտրիկուկյար լեյկոմալյացիան, գլխուղեղի զարգացման արատները և այլն: Ինչպես ցանկացած ուլտրաձայնային հետազոտում, նեյրոսոնոգրաֆիան թույլ է տալիս ախտորոշել օրգանում, տվյալ դեպքում՝ գլխուղեղում, տեղի ունեցող փոփոխությունները և ախտահարումները:

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը:

Երեխային հետազոտության համար հատուկ նախապատրաստելու կարիք չկա: Հետազոտության ընթացքում երեխան պառկում է մեջքի վրա կամ գտնվում է մոր ձեռքերին: Հետազոտության առավելություններից է հարմահճակալային պայմաններում իրականացնելու հնարավորությունը, օրինակ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Չկան այնպիսի վտանգներ կամ հակացուցումներ, որոնք կարող են կապված լինել ուլտրաձայնային հետազոտման հետ: Հետազոտության ընթացքում երեխան անհանգստություն կամ ցավ չի զգում, այն անվտանգ է և չունի հակացուցումներ:

Ուլտրաձայնային հետազոտությունը, սովորաբար, տևում է 10-15 րոպե: Երբ հարկ է լինում գլխուղեղի տարբեր կառույցների չափումներ կատարել կամ դոպլերոգրաֆիկ հետազոտություն իրականացնել, տևողությունը կարող է երկարաձգվել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Ապր 16, Չորեքշաբթի | Լուրեր

Խոսքը բուժում է. ինչպես են բուժքույրերը սովորում արդյունավետ շփվել հիվանդների հետ

Մարգարյան ծննդատանը տեղի ունեցավ բուժքույրերի համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երկրորդ հանդիպումը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը