«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կնոջ հորմոնները

Կնոջ հորմոնները

2023 Հուլ 19, Չորեքշաբթի

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից: Օրինակ, կնոջ առողջության համար կարևորագույն հորմոններն արտադրվում են ձվարաններում, ստամոքսի լորձաթաղանթում, ենթամաշկային ճարպաշերտում։  Այնուհետև դրանք անցնում են արյան մեջ, հետո կապվում տվյալ կենսաբանական նյութի նկատմամբ զգայուն ռեցեպտորների հետ: Այդ ամենը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից:

Կնոջ հիմնական հորմոնները

Գոյություն չունեն հորմոններ, որոնք արտադրվում են միայն կնոջ, կամ միայն տղամարդու մոտ: Նույնիսկ ավանդաբար կնոջ հորմոն համարվող էսթրոգենները և պրոգեսթերոնը ոչ մեծ քանակով մշտապես առկա են նաև տղամարդկանց օրգանիզմում, ինչպես տեստոստերոնը՝ կանանց:

Էսթրոգեններն արտադրվում են ձվարաններում, որը սկսվում է սեռական հասունացման շրջանում և տևում մինչև դաշտանադադարը: Էսթրոգենների քանակը կապված է դաշտանային ցիկլի փուլի հետհետ։

Կենսակտիվ նյութերը կարգավորում են դրանց հերթափոխը, ինչպես նաև իրականացնում են մի շարք կարևոր գործառույթներ.

  • պաշտպանում են անոթները նրանց ներսում խոլեսթերինային կանգերի ձևավորումից, կարգավորում են լիպիդային ֆոնը,
  • կարգավորում են ջրա-աղային փոխանակությունը, մաշկի առաձգականությունը,
  • կարգավորում են տարբեր օրգանների աճը, նրանց ընթացիկ ակտիվությունը,
  • իրականացնում են այս կամ այն գործառույթի սկիզբը և ավարտը,
  • կարգավորում են մաշկի ճարպագեղձերի գործունեությունը։

Այդ հորմոնների կարևորագույն գործառույթն է օստեոգենեզը: նրանց ազդեցությամբ և վերահսկողությամբ առաջանում է նոր ոսկրային հյուսվածք, յուրացվում են ոսկրերի ամրության համար անհրաժեշտ կալցիումը և ֆոսֆորը: Դա է պատճառը, որ երբ դաշտանադադարի շրջանում էսթրոգենների քանակը նվազում է, զարգանում է օստեոպորոզ՝ ոսկրերի ամրության պրոգրեսիվող նվազում, որը հաճախ կոտրվածքների պատճառ է դառնում անգամ  փոքր տրավմայից։

Պրոգեսթերոնը ոչ պակաս կարևոր է կնոջ օրգանիզմի համար. նրա վերահսկողությամբ մանկական տարիքում ձևավորվում են կրծքագեղձերը, ապահովում է բեղմնավորման և հղիության կրելիության ունակությունը: Հենց պրոգեսթերոնի պակասի պատճառով են արտահայտվում ցավոտ դաշտանը և նախադաշտանային համախտանիշը:

Հորմոնալ խանգարումներ

Հորմոնալ ֆոնի խանգարումը՝ ինչպես հորմոնների պակասը, այնպես էլ՝ ավելցուկային արտադրությունը, արտահայտվում է տրամադրության հաճախակի անկումով, դյուրագրգիռ վիճակով, լացկանությամբ, դաշտանային և նախադաշտանային շրջանում քնի խանգարումով: Այս ախտանշանները հիմնականում դիտվում են էսթրոգենների և պրոգեսթերոնների միջև հավասարակշռության խանգարման ժամանակ:

Հորմոնալ դիսբալանսն ազդում է նաև այլ օրգան-համակարգերի գործունեության վրա:

Անհրաժեշտ է գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվություն՝ բուժումը ճիշտ կազմակերպելու համար:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը