Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Երիկամային քարերի առաջացման պատճառները հղիության ժամանակ

Երիկամային քարերի առաջացման պատճառները հղիության ժամանակ

2020 Դեկ 15, Երեքշաբթի

Անգամ նորմալ ընթացող հղիությունն, իսկական, սթրես է կնոջ օրգանիզմի համար: Այդ ֆոնի վրա բոլոր քրոնիկական հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին:  Հղիության ժամանակ երիկամային քարերը դրա ցայտուն ապացույցն են:

Այդ ախտաբանությունը լուրջ վտանգ է մոր և պտղի համար: Սակայն դեռևս հղիության պլանավորման փուլում կատարված միզարտադրության օրգանների հետազոտությունն օգնում է խուսափել խնդիրներից:

Երիկամներում քարերի առաջացման գործոնները հղիության ժամանակ

Միզարտադրողական օրգաններում քարերի առաջացմանը նպաստող գործոնները լինում են ներքին և արտաքին:  Կարևոր խթանիչ է ջրա-աղային փոխանակության խանգարումը: Սակայն կան հղիի օրգանիզմում քարերի առաջացման այլ պատճառներ ևս.

  •  գենետիկ նախատրամադրվածություն,
  • սխալ սնունդ (մեծ քանակի մսի օգտագործումը),
  • հորմոնալ խանգարումներ,
  • առանց նկատելի ախտանշանների ընթացող բակտերուրիա,
  • վիտամիային անբավարարություն,
  • ստամոքս-աղիքային համակարգի օրգանների հիվանդություններ,
  • պոդագրա,
  • նյարդային համակարգի զարգացման խանգարումներ,
  • միզարտադրողական համակարգի օրգանների քրոնիկ հիվանդություններ,
  • միզարտադրողական համակարգի գործունեության խանգարումներ,
  • օրգանիզմի ջրազրկում:

Քարերի առաջացման վտանգը մեծ է հատկապես հղիության վերջին եռամսյակում, երբ ապագա մոր մեծ որովայնը խանգարում է ակտիվ լինել: Այդ շրջանում, հորմոնալ ֆոնի անկայուն վիճակի պատճառով, երբեմն լինում են նյութափոխանակության խանգարումներ:

Այս ախտաբանության իրական վտանգը մոր և պտղի համար համառ ընթացող սրացումն է, մինչդեռ թույլ ընթացող ձևերն առողջության համար վտանգ չեն ներկայացնում:

Ինչո՞ւ է սրանում միզաքարային հիվանդությունը հղիության ժամանակ
Հղիության ժամանակ կնոջ մոտ հորմոնալ գործունեությունը նկատելիորեն ակտիվանում է, ինչը բերում է միզաքարային հիվանդության սրացման: Ահա թե ինչու երեխային սպասելը և երիկամային նոպաները հաճախ զուգահեռ գործընթացներ են:

Ապագա մոր օրգանիզմը սինթեզում է մեծ քանակի պրոգեսթերոն հորմոն, քանի որ այդ նյութի մեծ մակարդակը նորմալ հղիության պայման է:

Միզարտադրողական համակարգի օրգանների հյուսվածքներում առկա են պրոգեսթերոնի բազմաթիվ ռեցեպտորներ, այդ պատճառով, երբ նրա քանակն ավելանում է, միզուղիները լայնանում են և կորցնում առաձգականությունը՝ հեշտացնելով քարային գոյացությունների շարժումը: Այդ ընթացքում արգանդը շարունակում է չափերով աճել, ճնշում է միզուղիները և խանգարում մեզի ազատ հեռացումը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 30, Երեքշաբթի | Պացիենտների համար

Առողջ քաշ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում մարմնի զանգվածի ավելացումն օգնում է Ձեր երեխային աճել, զարգանալ և ծնվել առողջ: Սակայն, չափից ավելի կամ պակաս քաշ հավաքելը կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ, ինչպես Ձեր, այնպես էլ երեխայի համար...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը