2024 Ապր 22, Երկուշաբթի
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»թեմայով դասախոսությունը, որի շրջանակում զեկուցումներով հանդես եկան «Հերացի» Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի Ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանն ու «Էրեբունի» ԲԿ ռևմատոլոգ Մագդա Օսիպյանը։
«Իմ զեկուցման մեջ շեշտադրել եմ համակարգային հիվանդություններով պացիենտների վարումը հղիության ժամանակ թեման,խոսել բուն խնդրի ու առանձնահատկությունների, ինչպես նաև առաջացող բարդությունների լուծման մասին»,- ասաց Քնարիկ Գինոսյանը։
«Այսօր քննարկեցինք հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը, որի իմացությունը, հատկապես կարևոր է մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում՝ հիվանդությունը ճիշտ ախտորոշելու, բարդությունները կանխարգելելու և ժամանակին բժիշկ-ռևմատոլոգին դիմելու համար», - ասաց Մագդա Օսիպյանը։
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում մարմնի զանգվածի ավելացումն օգնում է Ձեր երեխային աճել, զարգանալ և ծնվել առողջ: Սակայն, չափից ավելի կամ պակաս քաշ հավաքելը կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ, ինչպես Ձեր, այնպես էլ երեխայի համար...
Կարդալ ավելին»Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...
Կարդալ ավելին»