Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Մեր մասին | Գիտական գործունեություն

Գիտական գործունեություն

Կենտրոնի գիտական գործունեությունը ղեկավարում է Գիտական խորհուրդը`տնօրենի գլխավորությամբ: Գիտական խորհրդին կից գործում են փորձագիտական, նախապաշտպանական հանձնաժողովները, էթիկայի (բարոյագիտական) կոմիտե:

Կենտրոնի գիտական հետազոտությունները՝ ԱՀԿ-ի հետ միջազգային համագործակցության շրջանակներում, անցկացվում են՝ համագործակցելով ինչպես հանրապետության մյուս գիտական, այնպես էլ արտասահմանյան երկրների նմանատիպ մանկաբարձա-գինեկոլոգիական հաստատությունների հետ: Կենտրոնում ամեն տարի մանկաբարձության և գինեկոլոգիայի հարցերով անցկացվում են գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ:

Կենտրոնի կարևոր խնդիրներից մեկը հանդիսանում է գիտական նվաճումների գործնականում ներդրումը, որն իրականացվում է մանկաբարձության և գինեկոլոգիայի, նեոնատոլոգիայի, լաբորատոր ախտորոշման, ավանդական բժշկության հրատապ հարցերով մենագրությունների, դասագրքերի, մեթոդական հանձնարարականների տեսքով:

Կենտրոնը մասնակցում է պետական գիտական ծրագրերի մշակմանը: Կենտրոնի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ԱՀԿ-ի գիտաժողովների, կոնգրեսների, խորհրդակցությունների աշխատանքներին: Կենտրոնի գիտական ողջ աշխատանքը միավորված է մեկ ընդհանուր գլխավոր «Կանանց, մոր և նորածնի առողջության պահպանման գիտական հիմքերը» թեմային:

Գործնական առողջապահության մեջ մանկաբարձա-գինեկոլոգիական նվաճումների ներդրումը կենտրոնի հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքի մեթոդներն ու եղանակները բազմազան են. Դրանց թվին են դասվում.

- Մանկաբարձության և գինեկոլոգիայի ու հարակից առարկաների առավել հրատապ հարցերի շուրջը
կենտրոնում դասընթացների և սեմինարների կազմակերպումը
-«Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ» ամենամյան գիտա-գործնական կոնֆերանսի
կազմակերպումը
- Մենագրությունների, մեթոդական հանձնարարականների հրապարակումը
- Բժշկական պարբերական մամուլում գիտական աշխատանքների արդյունքների հրապարակումը
- Վեհաժողովներում (կոնգրեսներում), գիտաժողովներում կենտրոնի գիտաշխատողների զեկուցումները
- Մանկաբարձության և գինեկոլոգիայի առանձին հրատապ հարցերին վերաբերվող արտագնա
կոնֆերանսների և սեմինարների կազմակերպումը:

Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները.

- Բարձր ռիսկի հղիություն և ծննդաբերություն
- Նորածինների, հատկապես ցածր և ծայրահեղ ցածր քաշով, կրիտիկական վիճակների կանխարգելում,
ախտորոշում և բուժում
- Նորածինների ինտենսիվ թերապիայի (բուժման) հիմունքների և փուլերի մշակում
- Անպտուղ ամուսնություն
- Կանանց մոտ` տարիքի հետ կապված, նեյրո-էնդոկրին-նյութափոխանակային խանգարումներ
- Արգանդի վզիկի ֆոնային և նախաքաղցկեղային հիվանդություններ
- Վերարտադրողական առողջություն, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
- Ժառանգական գործոնների դերը մանկաբարձա-գինեկոլոգիական ախտաբանության ծագման մեջ:

1933թ-ից կենտրոնում գործում է գիտական գրադարան:

Կենտրոնի վարչակազմի և աշխատակազմի ջանքերի շնորհիվ գրադարանը վերածվել է ժամանակակից, (ինտերնետի) համացանցի հասանելիությամբ բժշկական գրադարանի՝ հագեցված ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և օտար լեզուներով գրականությամբ: Գրադարանի ֆոնդը կազմված է 11.137 միավոր գրքերից, ամսագրերից, հանրագիտարաններից, բառարաններից, մեթոդական հանձնարարականներից, սեղմագրերից (ավտոռեֆերատներից), ատենախոսություններից:

Գրադարանում, շնորհիվ համացանցի, կենտրոնի աշխատակիցները ազատորեն օգտվում են գիտական մյուս գրադարաններից և ավելի քան 1000 օտարալեզու բժշկակենսաբանական ամսագրերից:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 17, Ուրբաթ | Լուրեր

Պարզաբանում www.armeniasputnik.am կայքում տեղադրված հոդվածի վերաբերյալ

Հարգելի  www.armeniasputnik.am կայքի ղեկավարություն,Սույնով ներկայացնում ենք «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ կապված 15.01.2020թ.-ին ժամը 22:10-ին ձեր կայքում տեղադրված «7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը» խորագրով նյութի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Հուն 13, Երկուշաբթի | Պացիենտների համար

Բուժում հղիության ժամանակ

Հղիության ժամանակ կինը ենթակա է հիվանդանալու ավելի հաճախ, քանի որ թուլանում է իմունիտետը: Իսկ ամեն կողմից լսվում է. «որևէ դեղորայք չի կարելի օգտագործել»...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն