ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկ-անեսթեզիոլոգները կատարելապես տիրապետում են ընդհանուր և տեղային (ռեգիոնալ) ցավազրկման ժամանակակից մեթոդներին: Բաժանմունքը ցուցաբերում է շուրջօրյա մասնագիտացված օգնություն անհրաժեշտ ողջ ծավալով:
Այն նախատեսում է.
Բաժանմունքի կազմում կա ինտնեսիվ թերապիայի 2 հիվանդասենյակ, որոնք գտնվում են գինեկոլոգիական բաժանմունքի վիրահատական բլոկում և ապահովված են օրգանիզմի շնչառական և սիրտ-անոթային համակարգերի հսկման ժամանակակից սարքավորումներով:
Ծննդաբերության և կեսարյան հատման վիրահատության ժամանակ նախապատվությունը տրվում է լոկոռեգիոնալ (տեղաշրջանային) ցավազրկմանը էպիդուրալ (վերկարծրենային), ողնուղեղային և դրանց համակցումը): Տարբեր վիրաբուժական միջամտությունների և մանիպուլյացիաների ցավազրկումը անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքում իրականացվում է բարձր որակավորում ունեցող բժշկական և միջին բուժանձնակազմի կողմից:
Ստացիոնարում առկա են ժամանակակից սարքավորումներ՝ ընդհանուր անզգայացման համար, սարքերի և գործիքների հավաքածու անզգայացման բոլոր հնարավոր տեսակների իրականացման, հետվիրահատական շրջանի վարման, տարբեր վիրահատական միջամտություններից հետո արագ վերականգնման համար:
Կարեն Բորիսի Չիլինգարյան
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ
անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Արմեն Ավետիքի Խաչատրյան
անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Իրինա Յուրիի Պետրոսյան
անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»