«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Ախտորոշում | Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի ծառայություն

Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի ծառայություն

Իրականացվում է հիվանդայցելուների հետազոտում ամբուլատոր պայմաններում:

Կատարվում են հետևյալ հետազոտությունները.

1. Հիստերոսալպինգոգրաֆիա (արգանդափողագրություն) ("Siemens Siremobil compact L - М44-2" սարք). Թույլ է տալիս գնահատել արգանդի մարմնի, պարանոցի և ֆալոպյան փողերի (արգանդափողերի) վիճակը: Իրականացվում է արգանդի խոռոչ յոդ-կոնտրաստային պատրաստուկի (70% ուրոգրաֆին) ներմուծմամբ: Հատուկ համակարգչային ծրագիրը թույլ է տալիս գրանցել նկարը նյութի ներարկման պահից մինչև վերջ, ինչը մեծացնում է ախտորոշման ճշգրտությունը: Հասցվել է նվազագույնի ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի ճառագայթահարումը: Կա նաև հնարավորություն գրանցել կատարվող հետազոտությունը խտասկավառակի վրա:

2. R-դենսիտոմետրիա ("HOLOGIC QDR 4500" սարք)՝ սա օստեոպորոզի (ոսկրանյութի հանքային խտության պակաս) ախտորոշման և հիվանդայցելուների մոտ կոտրվածքների ռիսկի գնահատման հիմնական մեթոդն է: Կատարվում է հետդաշտանադադարային տարիքի կանանց և 60 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Ավելի երիտասարդ տարիքում դենսիտոմետրիան կատարվում է հատուկ ցուցումների դեպքում: Համապատասխան բուժման մշտադիտարկման համար կարելի է կատարել այս հետազոտությունը մեկ տարի անց: Նկարվում է ողնաշարի գոտկային, ազդրի պրոքսիմալ (մոտակա) և դոմինանտ (գերակշռող) ձեռքի նախաբազկային հատվածը:

Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի լաբորատորիա Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի լաբորատորիա

Ոսկրային դենսիտոմետրիայի անցկացումը անհրաժեշտ է.

  • Ռիսկի գործոնով հիվանդայցելուների կոտրվածքների կանխարգելման համար
  • Օստոպորոզի ախտանունը հաստատելու համար
  • Բուժման արդյունավետությունը գնահատելու համար
  • Նախկինում կոտրվածքներ ունեցող տղամարդկանց և կանանց մոտ
  • Տևական ժամանակ գլյուկոկորտիկոիդներ և իմունաընկճիչ (իմունաուպրեսիվ) պատրաստուկներ
  • ընդունած անձանց՝ ցանկացած տարիքի
  • 65 տարեկանից բարձր կանանց և 70 տարեկանից բարձր տղամարդկանց
  • Ռիսկի գործոն ունեցող, մինչև 65 տարեկան կանանց և տղամարդկանց
  • Էնդոկրին համակարգի ախտաբանության դեպքում (1 և 2 տիպի շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, հիպոֆիզի ադենոմա, Կուշինգի հիվանդություն)
  • Աղե-ստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում
  • Միելոմային հիվանդության դեպքում
  • Թերսնուցման, կալցիումի և վիտամին D-ի թերընդունման դեպքում
  • Դաշտանային ցիկլի խանգարումներով կանանց, դաշտանի երկարատև բացակայության դեպքում:

3. Մամոգրաֆիա (ստինքագրություն) ("Siemens mammomat" սարք)՝ հանդիսանում է կրծքագեղձերի հիվանդությունների ախտորոշման մեթոդ: Կատարվում է 4 դիրքերում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև իրականացնել նկարահանում լրացուցիչ պրոեկցիաներով (ուրվագծերով) (կոմպրեսիայով (սեղմումով) և առանց դրա:

Մամոգրաֆիան ցուցված է.

  • 35 տարեկանից բարձր կանանց, որպես կրծքագեղձերի ախտաբանության ախտորոշման  սկրինինգային (ընտրույթային) մեթոդ:
  • Ցանկացած տարիքի կանանց՝ կրծքագեղձերում հանգույցային գոյացությունների, կոշտուկների, մաշկի,  պտուկների փոփոխությունների և պտուկներից արտադրության դեպքում
  • Գինեկոլոգիական խրոնիկ հիվանդություններով կանանց Կանայք 35-ից մինչև 50 տարեկանը մամոգրաֆիա պետք է անցնեն երկու տարին մեկ անգամ, իսկ
  • 50 տարեկանից հետո՝ ամեն տարի:

Բաժնի բժիշկներ

Հելենե Պարգևի Չոլոյան

բժիշկ-ռադիոլոգ

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Ապր 16, Չորեքշաբթի | Լուրեր

Խոսքը բուժում է. ինչպես են բուժքույրերը սովորում արդյունավետ շփվել հիվանդների հետ

Մարգարյան ծննդատանը տեղի ունեցավ բուժքույրերի համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երկրորդ հանդիպումը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը