«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Էպիդուրալ անզգայացում. Կարեն Չիլինգարյան

Էպիդուրալ անզգայացում. Կարեն Չիլինգարյան

2025 Նոյ 16, Կիրակի

Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է...:

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականցվում էպիդուրալ անզգայացում:

Էպիդուրալ անզգայացման համար, անեսթեզիոլոգը մեջքի ստորին հատվածում տեղադրում է ասեղ և փոքրիկ խողովակ՝ կաթետր: Ասեղը հանվում է, իսկ կաթետրը թողնվում է տեղում՝ անհրաժեշտության դեպքում դեղորայքն ավելացնելու նպատակով: Էպիդուրալ անզգայացումը կարելի է սկսել ծննդաբերության ցանկացած փուլում՝ սկզբում, ընթացքում կամ նույնիսկ վերջում՝ խորհրդակցելով Ձեր բժշկի հետ:

Ցավոտ է արդյո՞ք էպիդուրալ անզգայացման իրականցումը:

Անեսթեզիոլոգը նախապես անզգայացնում է մեջքի այն հատվածը, որտեղ տեղադրվելու է ասեղը,ապա կաթետրը, ինչը կարող է 1-2 վայրկյան խայթոցի կամ այրոցի զգացում առաջացնել: Հենց այդ անզգայացման հետևանքով ցավը, որպես կանոն, լինում է չնչին: Երբեմն, բուժառուները՝ հղիները կարող են զգալ որոշակի ճնշում՝ ասեղը տեղադրելիս:

Ի՞նչ է ապահովում էպիդուրալ անզգայացումը:

Էպիդուրալ անզգայացումն ապահովում է ցավազրկում՝ գոտի ստեղծելով պորտից մինչև ստորի վերջույթների վերին հատվածը: Այն թույլ է տալիս ծննդաբերության ընթացքում լինել արթուն և զգոն, ինչպես նաև զգալ ճնշման զգացողություն: Այս ունակությունը Ձեզ հնարավորություն է տալիս ծննդաբերության երկրորդ շրջանում ճիգեր գործադրել և դուրս մղել երեխային: Ցավազրկող դեղամիջոցի ազդեցության համար կարող է պահանջվել շուրջ 15 րոպե:

Որքա՞ն ժամանակ է պահպանվում ցավազրկումը էպիդուրալ անզգայացման դեպքում:

Ցավազրկումն էպիդուրալ անզգայացման միջոցով կարելի է շարունակել այնքան ժամանակ, որքան առկա է դրա կարիքը: Դեղերի քանակը, որը Դուք ստանում եք էպիդուրալ անզգայացման միջոցով, կարելի է ավելացնել կամ պակասեցնել ըստ անհրաժեշտության:

Կարո՞ղ է արդյոք էպիդուրալ անզգայացումը դանդաղեցնել ծննդաբերության ընթացքը կամ հանգեցնել կեսարյան հատման:

 Այս մասին բավարար հիմնավորված ապացույցները բացակայում են: Կեսարյան հատումը, սովորաբար կատարվում է հատուկ ցուցումներով , ծննդաբերության ընթացքը երբեմն դանդաղում է այլ պատճառների հետևանքով: Էպիդուրալ անզգայացման ժամանակ Դուք կարող եք զգալ կծկանքներ, պարզապես դրանք ցավոտ չեն լինի և Դուք կկարողանաք արդյունավետ կերպով ճիգեր գործադրել և դուրս մղել երեխային: Որոշ ապացույցներ կան, որ էպիդուրալ անզգայացման կիրառումը կարող է արագացնել ծննդաբերության առաջին շրջանը՝ թույլ տալով մորը հանգստանալ:

Կարո՞ղ է էպիդուրալ անզգայացումը վնասել երեխային:

 Դեղերի քանակը, որը հասնում է երեխային էպիդուրալ անզգայացման ժամանակ, չնչին է և բացակայում են ապացույցներ դրա երեխայի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ:

Արդյո՞ք էպիդուրալ անզգայացումը ունի կողմնակի ազդեցություններ:

 Էպիդուրալ անզգայացումն անվտանգ է, իսկ լուրջ բարդությունները չափազանց հազվադեպ են: Այնուամենայնիվ, ինչպես բոլոր դեղամիջոցների և բժշկական միջամտությունների դեպքում, այս պարագայում ևս կան որոշակի պոտենցիալ կողմնակի ազդեցություններ՝ զարկերակային ճնշման անկում, մեջքի ցավեր և գլխացավեր, որոնք հնարավոր է հսկել:

Արդյո՞ք էպիդուրալ անզգայացումը բերում է մեջքի ցավերի:

 Երբեմն հնարավոր են ցավեր մեջքի ստորին հատվածում՝ ասեղի մուտքի շրջանում: Այս ցավը պետք է տևի ոչ ավելի, քան մի քանի օր: Ոչ մի ապացույց չկա, որ էպիդուրալ անզգայացումը կարող է մեջքի մշտական ցավի պատճառ դառնալ:

Արդյո՞ք էպիդուրալ անզգայացումը բերում է գլխացավերի:

Հազվագյուտ դեպքերում էպիդուրալ անզգայացման ժամանակ ասեղը ծակում է ողնուղեղը պատող թաղանթը, ինչը կարող է նպաստել գլխացավերի առաջացման: Բուժման բացակայության պարագայում կարող են տևել մի քանի օր: Եթե նման իրավիճակ ստեղծվի, անհրաժեշտ է քննարկել բուժման տարբերակներ անեսթեզիոլոգի հետ:

Ի՞նչ է համակցված ողնուղեղային-էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերության ժամանակ ողնուղեղային անզգայացումն երբեմն կիրառվում է էպիդուրալի հետ համատեղ՝ ծննդաբերական ցավի անհապաղ վերացման նպատակով: Ողնուղեղային անզգայացումն, ինչպես և էպիդուրալը, իրականացվում է մեջքի ստորին հատվածում ներարկման միջոցով : մինչ Դուք նստած կամ պառկած եք կողքի վրա անկողնում, փոքր քանակությամբ դեղամիջոց ներարկվում է ողնուղեղային հեղուկի մեջ՝ մարմնի ստորին կեսի թմրածությունն ապահովելու նպատակով: Այն լավ թեթևացնում է ցավը և սկսում է արագ գործել, բայց տևում է ընդամենը մեկ կամ երկու ժամ և սովորաբար ծննդաբերության ընթացքում արվում է միայն մեկ անգամ: Էպիդուրալ անզգայացումն ապահովում է շարունակական ցավազրկում ողնուղեղային անզգայացման ավարտից հետո:

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը