Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ 1931թ. Երևանում ստեղծվեց «Մայրության և մանկության պահպանության ինստիտուտը», որը 1937թ. վերանվանվեց «Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ»-ի:
Նրա տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Գ.Յ. Արեշյանը:
Ինստիտուտի գործունեության առաջին 15-20 տարիներին, երբ հանրապետությունում մոլեգնում էր մալարիան, ինստիտուտի աշխատակիցներին, բնականաբար, զբաղեցնում էր մեկ հիմնական խնդիր՝ «հղիությունը և մալարիան»: Այս խնդրին զուգահեռ աշխատակիցները զբաղվում էին հետևյալ հարցերի մշակմամբ.
1950 թվականից հանրապետությունում, արդյունաբերության բուռն զարգացման հետ կապված՝ հատկապես քիմիական, ինստիտուտն սկսեց ակտիվ կերպով զբաղվել կնոջ օրգանիզմի յուրահատուկ ֆունկցիաների վրա աշխատանքային պայմանների և կենցաղի թողած ազդեցության հարցերով:
Այդ ժամանակահատվածում էլ հայտնվեցին առաջին գիտահետազոտական աշխատանքները, որոնք նվիրված էին կադրերի պատրաստմանը, գիտա-գործնական և կազմակերպչական հարցերին:
1950 թվականին մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը տարանջատվեց համանուն ամբիոնից և փոխադրվեց կենտրոնական ծննդատան շենք (Լենինի պողոտա 22), ուր գործում է մինչ օրս: Այդ ժամանակ ինստիտուտի ղեկավար է նշանակվում գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Պարթև Մարգարյանը:
1973 թվականից մինչ 1989թ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն է եղել Գրիգորի Օկոևը: 1973 թվականին կատարվել է ինստիտուտի կառուցվածքային վերափոխում, փոխվել է նաև գիտական թեմատիկան: Այդ շրջանում ինստիտուտի բազայի վրա գործել են Երևանի Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի և պաթոլոգիական (ախտաբանական) անատոմիայի ամբիոնները:
1981թ. ինստիտուտի բազայի վրա ստեղծվեց մարդու վերարտադրողականության գծով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը: 1986 թվականից այն ձեռք բերեց ինքնուրույն կենտրոնի կարգավիճակ, լինելով միակը տարածաշրջանում, որը ևս գործում է մինչ օրս:
Այս շրջանում ինստիտուտում հիմնադրվեցին Հանրապետական բժշկա-գենետիկական կենտրոնը, Պերինատալ ախտորոշման հանրապետական կենտրոնը, Նորածինների հանրապետական պրոզեկտուրան, Գիտամեթոդական և Բարոթերապիայի հանրապետական կենտրոնները, Արհեստական սերմնավարման տարածաշրջանային կենտրոնը:
Այդ տարիների գիտական հետազոտությունները վերաբերում էին մեծ արդիականություն ունեցող առողջապահական խնդիրներին՝ «Ծննդաբերության ազդեցությունը պտղի և նորածնի վրա» և «Ձվարան-դաշտանային ֆունկցիայի որոշ խանգարումների կլինիկան և բուժումը»:
Ներդրվեցին պտղի հիպօքսիայի (թթվածնային քաղցի) և ասֆիքսիայի (շնչահեղձության) ախտորոշման մեթոդները (ֆոնոկարդիոգրաֆիա, արյան թթվա-հիմնային հավասարակշռության գնահատում, գերձայնային հետազոտություն և այլն):
1989թ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը վերանվանվեց «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի:
1989-1999թթ. Կենտրոնը ղեկավարվել է պրոֆ. Կառլեն Ակունցի կողմից: Շարունակվել և ավարտին են հասցվել որոշ նախկին թեմաներ և մշակվել նորերը. պտղի ներարգանդային վարակվածության, բնածին և ժառանգական ախտաբանությունների, էնդոկրին անպտղության մի շարք հարցեր:
1999 թ.-2023թթ. կենտրոնը ղեկավարել է պրոֆ. Գեորգի Օկոևը:
1999թ. ստեղծվել է նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություն՝ երեխաների խնամքի երկրորդ փուլի հետ միասին:
2002թ. ՄՄԱՊԳՀԿ-ի ցիտոգենետիկական (բջջաժառանգաբանական) լաբորատորիան ներդրել է քրոմոսոմային խանգարումների պրե-(նախա) եվ պոստնատալ (հետծննդյան) ախտորոշման ժամանակակից բարձր արդյունավետ մոլեկուլային ցիտոգենետիկ մեթոդ՝ ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) մեթոդը: Այսպիսով, Հայաստանի ցիտոգենետիկական հետազոտությունների շնորհիվ իրագործվեց հիվանդայցելուների գենետիկական (ժառանգաբանական) հետազոտության եռափուլ միջազգային ստանդարտը՝ կլինիկական հետազոտություն, հետազոտություններ՝ դասական ցիտոգենետիկական մեթոդներով և մոլեկուլային-ցիտոգենետիկական հետազոտություն:
Հայաստանում 2003թ. տեղի ունեցավ մեծ հեղաշրջում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման բնագավառում և առաջին անգամ ՄՄԱՊԳՀԿ-ում արտամարմնային բեղմնավորումից հետո կայացավ հղիություն, որը հաջողությամբ ավարտվեց 2004թ. փետրվարի 5-ին եռյակի ծնվելով:
2007թ.-ից ռենտգեն կաբինետում գործում է.
2023թ.-ի դեկտեմբերից «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳԿ-ը ղեկավարում է բ.գ.թ., Դավիթ Մելիք-Նուբարյանը
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»