2025 Նոյ 07, Ուրբաթ
«Մարգարյան ծննդատանը» հյուրընկալեցինք մեր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին: Նա այն եզակի գիտնականներից է, ում անունով... Մենդելեևի աղյուսակում անվանակոչվել է իր հայտնաբերած նոր քիմիական տարրը՝ Օգանեսսոնը (№118) և միակը, ով այդ պատվին արժանացել է իր կյանքի օրոք։ Հայտնաբերելով 10 նոր քիմիական տարր՝ նա արժանիորեն համարվում է գիտության պատմության ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
Իր խոսքում Ակադեմիկոս Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա այցը «Մարգարյան ծննդատուն» իր համար առանձնահատուկ հուզիչ է, քանի որ ունի անձնական ջերմ հիշողություններ կապված մեր Ծննդատան հետ։
1936 թվականի դեկտեմբերի 31-ին նա եղել էր այստեղ՝ հոր հետ ուղեկցելով հղի մորը ծննդաբերության։

Տասնամյակներ անց՝ նույն տանիքի տակ, նա խոսում էր կյանքի առեղծվածի և նոր կյանքի հրաշքի մասին։
Ակադեմիկոս Հովհաննիսյանը նշեց, որ մարդկային կյանքի ամենամեծ հրաշքը հենց ծնունդն է, իսկ «Մարգարյան ծննդատունը» շարունակում է լինել այն վայրը, որտեղ այդ հրաշքը պահպանվում և կատարվում է ամեն օր։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի գիտական հանրության անվանի ներկայացուցիչներ՝ Գիտությունների ազգային ակադեմիայից, Մանկավարժական համալսարանից, Պետական համալսարանից, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտից, Բժշկական գենետիկայի և Առողջության առաջնային պահպանման կենտրոնից և այլ գիտնականներ։
Այս նշանակալի այցելությունը կմնա մեր պատմության մեջ՝ որպես հիշեցում, որ Մարգարյան Ծննդատուն գիտահետազոտական կենտրոնում սկիզբ են առնում և միախառնվում են կյանքն ու գիտությունը։

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»