Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով բժշկական գիտաժողով Հայաստանում

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով բժշկական գիտաժողով Հայաստանում

2018 Նոյ 15, Հինգշաբթի

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված «Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ: Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով գիտագործնական գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկա-վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Նադեժդա Չերնովան, Ռուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Անտոնիա Լեդինան եւ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության  «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Իրինա Գալկինան:

Գիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կ.Կ. Առուստամյանը:


Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի կողմից՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետ համատեղ, բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպվել, բայց այս մեկը մյուսներից տարբերվում է նրանով, որ կարեւորվել է վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաների դերը. «Ինֆեկցիաների տարածվածությունը մտահոգիչ է, քանի որ արդյունքում վտանգվում է վերարտադրողական օրգանների ֆունկցիան` բերելով անպտղության, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանի բարդությունների եւ նորածինների հիվանդությունների : Ընդ որում, ինֆեկցիաները հաճախ ընթանում են առանց կլինիկական դրսևորումների, ինչը բարդացնում է դրանց ախտորոշման գործընթացը: Շատ դեպքերում դրանք ախտորոշվում են արդեն բարդացած փուլում, որի պարագայում բուժումը բավականին  խնդրահարույց է:
Գիտաժողովում շեշտադրվել են միկոպլազմային եւ ուրեոպլազմային վարակները, քանի որ այս ինֆեկցիաների բուժման հանդեպ կան տարաբնույթ մոտեցումներ: Կարծիք կա, որ այս վարակներն առողջության համար անվտանգ են, իսկ բժիշկների մի ստվար մաս հակառակ կարծիքի է: Մեր կոնֆերանսի կարգախոսն է «Առողջ կին, առողջ մայր», ինչը բոլոր ժամանակների համար արդիական է»:

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Նադեժդա Չերնովան զեկույցում առանձնացրել էր «Միկոպլազմայի եւ ուրեոպլազմայի դերը կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիայի  խանգարման գենեզում», ինչպես նաեւ «Միկոպլազմային եւ ուրեոպլազմային ինֆեկցիաներ՝ երբ, ում եւ ինչպես բուժել» թեմաները:

Թեմաներն ընտրվել են` ելնելով միջազգային վիճակագրության տվյալներից. «Միկոպլազմայի եւ ուրեոպլազմայի դերը կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիայի խանգարման գենեզում քիչ թեշատ հայտնի է: Սակայն, թե ինչպես եւ ում պետք է բուժել, բավականին վիճահարույց է : Հարցը կայանում է նրանում, որ այս ինֆեկցիաներով զբաղվում են տարբեր մասնագետներ՝ գինեկոլոգներ, ուրոլոգներ և  մաշկավեներաբաններ, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր հիվանդայցելուով:

Այսպես, գինեկոլոգը գլխավորապես զբաղվում է կնոջ հետազոտություններով և  բուժմամբ,  ուրոլոգը՝ տղամարդու, իսկ մաշկավեներեբանը՝ ով իրեն է դիմել: Ուսումնասիրությունները վկայում են, որ  գինեկոլոգը, ուրոլոգն ու մաշկավեներաբանը, յուրաքանչյուրն իր հերթին, բուժում են այդ ինֆեկցիաները, մինչդեռ բուժման վերջնական արդյունավետ արդյունքներ չեն ստանում: Պատճառն այն է, որ  գինեկոլոգը բուժում է կնոջը, մինչդեռ  ուրոլոգը զուգընկերոջը համարում է առողջ և բուժում չի նշանակում, մինչդեռ նա կնոջ համար վարակի  փոխանցման աղբյուր է: Փորձը ցույց է տալիս,  որ  մասնագետները  միասին պետք է կազմակերպեն և իրականացնեն հետազոտման ու բուժման գործընթացը»:
 
Ռուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Անտոնիա Լեդինան գիտաժողովին հանդես եկավ «Միզասեռական համակարգի ստորին հատվածի միկրոֆլորան եւ վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաները» թեմայով:
 


Հարցին, թե ինչու է կարևորվել թեման, նա պատասխանեց. «Կան ինֆեկցիաներ, որոնց բարդացումը կարող է արգանդի եւ այլ օրգանների քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Խնդիրը տարածված է, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այլուր: Խնդրից խուսափելու կամ կանխելու համար անհրաժեշտ է տարվա ընթացքում կատարել կանխարգելիչ հետազոտություն: Պետք է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից: Շատ կարեւոր է ինֆեկցիաների բուժման գործընթացում կիրառել սահմանված սխեմաները»:    
 
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության  «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Իրինա Գալկինան հանդես է եկել «Վերարտադրողական առումով նշանակելի ինֆեկցիաների ախտորոշման վիճահարույց հարցերը» թեմայով: Ըստ նրա՝ բուժման արդյունավետության համար շատ կարեւոր է ախտորոշումը:


«Բժշկությունը հագեցած է ժամանակակից ախտորոշման սարքերով, որոնք կարող են բացահայտել ո՛չ միայն ինֆեկցիայի տեսակն, այլ նաեւ դրանց  տարածվածությունն օրգանիզմում: Ախտորոշման սարքերը հնարավորություն են տալիս մի քանի ժամում բացահայտել օրգանիզմում միկրոֆլորայի վիճակը՝ անկախ կլինիկական պատկերից: 21-րդ դարի ախտորոշման սարքերն օբյեկտիվորեն բացահայտում են ինֆեկցիաներն ու տալիս բժշկին ճշգրիտ ախտորոշելու ու արդյունավետ բուժման պլան մշակելու լավագույն հնարավորություն: Սա շանս է օգնել մարդկանց` վարելու առողջ ու գեղեցիկ կյանք»:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Փետ 28, Ուրբաթ | Լուրեր

Ապրիլի 8-ին, 9-ին և 10-ին Հայաստանում է պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանականկլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը կրկին անգամ կժամանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն: Ապրիլի8-ին, 9-ին և 10-ին պրոֆեսոր Ֆերնանդեզը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 24, Երկուշաբթի | Պացիենտների համար

Անոթների դուպլեքս հետազոտություն

դուպլեքս սկանավորումը ուլտրաձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, արյան շրջանառության ցուցանիշները...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն