Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մեկ ամսում` 4 եռյակ

Մեկ ամսում` 4 եռյակ

2019 Հոկ 31, Հինգշաբթի

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում վերջին մեկ ամսում 4 եռյակ է լույս աշխարհ եկել. երկու եռյակները շուտով կավարտեն նորածնային շրջանը, իսկ մյուս երկու եռյակները շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Գրիգորիի Օկոևը մեզ հետ զրույցում, կարևորելով այս իրադարձությունը, նշեց։

«Իմ 47 տարվա բժշկական պրակտիկայում չեմ հանդիպել նման դեպք, որ մեր կլինիկայում մեկ ամսվա ընթացքում 4 եռյակ լույս աշխարհ գա և բոլորն էլ դուրս գրվեն՝ առանց որևէ բարդության։ Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար։

Մեր 4 ծննդկաններից  3-ի հղիությունը բնական ճանապարհով է եղել՝ նրանց մոտ վերարտադրողական ոչ մի օժանդակ տեխնոլոգիա չի կիրառվել, իսկ մեկը՝ Սյուզաննան, ծննդաբերել է արտամարմնային բեղմնավորմամբ։ Վերջինս հղիության 7 ամիսների ընթացքում գտնվել է իմ  հսկողության ներքո։ Նշեմ նաև, որ ճիշտ խնամքի արդյունքում ինչպես Սյուզաննան, այնպես էլ մեր մյուս եռյակներ լույս աշխարհ բերած ծննդկաները ծննդաբերել են առանց բարդության»- նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:


Խոսեցինք նաև ծննդկաններ Էսմայի և Սյուզաննայի հետ, որոնք պատրաստվում էին դուրս գրվել հիվանդանոցից։  

Էսման մեզ հետ զրույցում ասաց, որ նա 3 երեխա ունի, իսկ հիմա թիվը կրկնապատկվեց։

«Երկու աղջիկ և մեկ տղա ունենք, իսկ այժմ լույս աշխարհ եկան ևս երեքը. Մարկը, որը ծնվել է  1.4 կգ, Մաքսը՝ 1.7կգ  և Մարիամը՝ 1կգ 390 գրամ։ Ընթացքում եղան բարդություններ, հատկապես Մարիամի մոտ, որոնք պայմանավորված էին վաղաժամ ծննդաբերությամբ, սակայն, շնորհիվ կենտրոնի պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և նրանց փորձի, ավարտվեց բարեհաջող և հիմա պատրաստվում ենք գնալ տուն»:

Սյուզաննան և Էդգարը 11 տարի պայքարել են երեխա ունենալու համար։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 1 տարի բուժում ընդունելուց հետո բժիշկներին հաջողվել է անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների՝ արտամարմնային բեղմնավորոման (ԱՄԲ) միջոցով իրականացնել  Սյուզաննայի և Էդգարի բաղձալի երազանքը:

   


«11 տարի պայքարելուց հետո որոշեցինք միանգամից եռյակ ունենալ։ Հղիության 7 ամիսների ընթացքում եղել եմ բժիշկների հսկողության տակ։ Ինչպես հղիության բոլոր փուլերը, այնպես էլ ծննդաբերությունը, հաղթահարել ենք առանց բարդությունների։ Ես չեմ կարողանում հավատալ, որ վերջապես իմ երեխաներին եմ գրկում։ Անչափ շնորհակալ եմ իմ բժիշկներին կարճ ժամանակում մեզ այս երջանկությունը պարգևելու համար»-ասաց Սյուզաննան՝ կիսելով  իր երջանկությունը մեզ հետ:

Մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը  նշեց, որ եռյակները երբեք հասուն տարիքում չեն ծնվում, և սա խոսում է այն մասին, որ այս պարագայում ռիսկի գործոնը շատ մեծ է։ Անկախ այդ հանգամանքից, ծննդաբերությունն ընթացավ առանց բարդության, ինչը, որպես փաստ, բժիշկը կարևորեց արձանագրել։


Նորածնային բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը, խոսելով եռյակների խնամքի մասին, ասաց.

«Եռյակները անհաս են ծնվում՝ ժամկետից շուտ, արդյունքում ի հայտ են գալիս մի շարք  խնդիրներ, մասնավորապես՝ թերզարգացմամբ պայմանավորված։ Երեխաների վիճակը սկզբում ծանր էր գնահատվում՝ վաղաժամ ծննդով և անբավարար քաշով պայմնանավորված։ Ուրախ ենք նշել, որ հետծննդաբերական շրջանում առաջ եկած բոլոր խնդիրները՝ ինչպես շնչառական համակարգի, այնպես էլ քաշի հետ պայմանավորված, հաղթահարվել են։ Երեխաներն ավելի քան 400 գրամ քաշի  ավելացում են գրանցել և ձեռք են բերել ամուր դիմադրողականություն, ինչում մեծ է նաև մայրական կաթով սնվելու փաստը»:

     

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 28, Երեքշաբթի | Լուրեր

Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 19, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 32-րդ շաբաթ

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում, ոտքերը և ձեռքերը կծկված են և սեղմած մարմնին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն