Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Երեւանյան ծննդատանը լույս աշխարհ են եկել 8 երկվորյակներ (ֆոտո)

Երեւանյան ծննդատանը լույս աշխարհ են եկել 8 երկվորյակներ (ֆոտո)

2010 Դեկ 16, Հինգշաբթի

Նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 7 երկվորյակներ են ծնվել: Նրանցից 3-ը՝ նոյեմբերի 23-24-ին: 4 զույգը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում: Անհաս երկվորյակների եւս մեկ զույգ էլ ծնվել է մեկ ամիս առաջ, բայց նրանք դեռեւս ծննդատանն են, բժիշկների հսկողության ներքո:

Կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանն ասում է, թե այնպես ստացվեց, որ ծննդատանը միաժամանակ 8 զույգ երկվորյակներ էին գտնվում:

Ութ զույգից յոթը լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով, միայն 29-ամյա Անի Դանիելյանն է իր տղաներին ինքնուրույն ծննդաբերել: Բժիշկներն ընդ որում նշում են, որ առաջին երեխայի ծնունդից հետո իրենք պատրաստվում էին երկրորդի համար կեսարյան կատարել, քանի որ նա սխալ դիրքով էր: Սակայն արդյունքում փոքրիկն ինքնուրույն ծնվեց, ճիշտ է՝ ոտքերով առաջ: Սուսաննա Գրիգորյանը եւս տղաներ է ունեցել, որոնք շատ լավ քաշով են ծնվել՝ 2500 եւ 2800 գրամ:

Անուշ Առաքելյանը հրաշալի աղջիկներ է ունեցել: Մանկաբարձուհին նրանց իրար կողքի դնելով՝ ասում է, որ նրանք իրենց հարսնացուներն են, քնքուշ, գեղեցիկ:

Ամենաքիչ քաշով ծնված մանկիկները (790 եւ 1660 գրամ) դեռեւս ինկուբատորում են:

Ինկուբատորներում են նաեւ երկու զույգերի «կրտսերները», մինչդեռ «ավագներն» արդեն տանն են: Եվ սա եւս մեկ ֆենոմեն է:

Պավել Մազմանյանն ասում է, որ երկվորյակների այդպիսի մի զույգի երեխաներից մեկը ծնվելիս 2500 գրամ էր կշռում, իսկ մյուսը՝ 1130: Անգամ բժիշկներն էին զարմացել՝ այդպիսի տարբերություն տեսնելով:

Մասնագետի խոսքով՝ պատահում է, որ պտուղները միմյանց խանգարում են, շրջանառության պրոցեսները անհամաչափ, անհամարժեք են ընթանում: Բայց նման դեպքերում փոքր պտուղը, որպես կանոն, մահանում է: «Բայց մենք նրան փրկեցինք»,- ասում է նա:

Պավել Մազմանյանի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում երկորյակների ծնունդի հաճախականությունը 1-ը 30-ին է, այսինքն՝ 3-4 տոկոս, եւ Հայաստանը բացառություն չէ: «Մենք դեռեւս ճշգրիտ վիճակագրական տվյալներ չունենք, բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում բազմապտուղ հղիությունների հաճախականությունը մեծացել է: Դա պայմանավորված է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասում է նա:

Չնայած այս ութ զույգ երկվորյակներից միայն երկուսն են եղել արտամարմնային բեղմնավորմամբ: Մյուսները զուտ բնական ֆենոմեն են:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Մար 30, Երկուշաբթի | Լուրեր

Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը

Հոնկոնգի Համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մար 31, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 34 շաբաթ

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն