Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Երևանում անցկացվեց գիտագործնական գիտաժողով՝ Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները թեմայով

Երևանում անցկացվեց գիտագործնական գիտաժողով՝ Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները թեմայով

2016 Օգս 15, Երկուշաբթի

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Երևանում անցկացվեց գիտագործնական գիտաժողով՝ Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները թեմայով: Գիտաժողովին մասնակցեցին թե՛ գործնական և թե՛ ապագա բժիշկներ:

Ինչպես Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ. Կարինե Առուստամյանը, սույն կոնֆերանսը կանանց սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանությանը նվիրված հերթական կոնֆերանսներից է: Նախորդ կոնֆերանսներից մեկը վերաբերում էր արգանդի պարանոցի ախտաբանությանը:

«Կանանց սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանության դեպքում կարող են դիտվել ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ ծննդաբերության և հետծննդյան շրջանի բարդություններ: Գինեկոլոգիական տեսանկյունից այն կարող է բերել վերարտադրողական ֆունկցիայի խանգարման, դաշտանային ցիկլի խանգարումների, սեռական օրգանների վերին հատվածների բորբոքային հիվանդությունների: «Մեր նպատակն է ուղղորդել բժիշկներին՝ ինչպես իրականացնել արդյունավետ ախտորոշում և կազմակերպել բուժման գորընթացը, տեղեկացնել այս հարցերի շուրջ նոր մոտեցումներին», պարզաբանեց Կարինե Առուստամյանը:

«Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով գիտագործնական գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանից հրավիրված առաջատար մասնագետներ, ովքեր Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ներկայացրեցին թեմային հարող հրատապ հիմնական խնդիրներն ու դրանց լուծումները:

 Բ.գ.դ., պրոֆեսոր Եվգենի Ֆեոդորովիչ Կիրա, Ռուսաստանի Առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ինստիտուտի կանանց հիվանդությունների և վերարտադրողական առողջության ամբիոնի վարիչ, Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային բժշկական վիրաբուժական կենտրոնի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Գիտագործնական գիտաժողով՝ «Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայովԲ.գ.դ., պրոֆեսոր Եվգենի Ֆեոդորովիչ Կիրա, Ռուսաստանի Առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ինստիտուտի կանանց հիվանդությունների և վերարտադրողական առողջության ամբիոնի վարիչ, Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային բժշկական վիրաբուժական կենտրոնի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Բ.գ.դ., պրոֆեսոր Եվգենի Ֆեոդորովիչ Կիրա –Նման գիտագործնական հանդիպումները փախադարձաբար հարստացնում են մեր գիտելիքները, քանի որ փորձի փոխանակում է տեղի ունենում, քննարկվում են զարգացման հեռանկարային ճանապարհները:

Իմ զեկուցումը նվիրված էր ամենաարդիական խնդիրներից մեկին՝ բակտերիալ վագինոզին: Այն ամբողջ աշխարհում առավել տարածված գինեկոլոգիական խնդիրներից է: Անգամ համարվում է, որ մոլորակի յուրաքանչյուր կին գոնե մեկ անգամ առնչվում է այս խնդրին: Զեկուցման մեջ քննարկեցի հեշտոցի կայուն միկրոֆլորա պահպանելու մեխանիզմները. ինչպե՞ս հասնել լավագույն արդյունքի՝ արթնացնելով օրգանիզմի բնական ռեսուրսները: Կանանց խորհուրդ եմ տալիս պահպանել առողջությունը, իսկ դա կարելի է անել՝ գինեկոլոգին պարբերաբար այցելելով, այլ ոչ միայն այն ժամանակ, երբ խնդիր, անհանգստություն կա: Ինչպես կինը սիրում է հարդարվել, գեղեցիկ տեսք ունենալ, այնպես էլ պետք է հետևի իրեն՝ ներսից: Գինեկոլոգին պետք է այցելել ոչ պակաս, քան կես տարին մեկ անգամ: Բ.գ.թ. Տատյանա Զախարովա Բ.գ.թ. Տատյանա Զախարովա, Ա.Ի. Եվդոկիմովի անվ. Մոսկվայի բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի բուժական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ – Իմ զեկուցման թեման էր՝ «Բժիշկ կլինիցիստ և լաբորատոր ախտորոշման բժիշկ. փոխադարձ դժգոհություններ և արդյունավետ երկխոսություն՝ կապված հեշտոցային ինֆեկցիաների հետ»: Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումները լուրջ խնդիր են դառնում հատկապես հղիների համար՝ հանգեցնելով բազմաթիվ բարդությունների: Իմ զեկուցման մեջ ես անդրադառձա այն հարցին, թե ինչքան կարևոր է ժամանակին հետազոտություններ անցնելը: Խոսել եմ նաև ժամանակակից ամենատարածված գինեկոլոգիական խնդրի՝ բակտերիալ վագինոզի բուժման մասին՝ կիրառելով նաև բուժման արդյունավետության գնահատման ախտորոշման ժամանակակից մեթոդները: Ք.գ.թ. Իրինա Գալկինա

– Ես ներկայացրեցի մի ընկերություն, որն արտադրում է, կարելի է ասել, ամեն ինչ՝ նախատեսված բակտերիալ վագինոզի ժամանակակից ախտորոշման համար: Մենք մեծ հաճույքով կզարգացնենք Հայաստանի բժիշկների հետ մեր հարաբերությունները: Իմ զեկուցումը անցկացրեցի երկխոսության ձևաչափով՝ պարզելու այն տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ բժիշկ կլինիցիստի և լաբորատոր ախտորոշման բժշկի միջև աշխատանքային գործընթացում, և գտնելու հնարավոր լուծումների ճանապարհը:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 28, Երեքշաբթի | Լուրեր

Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 24, Երկուշաբթի | Պացիենտների համար

Անոթների դուպլեքս հետազոտություն

դուպլեքս սկանավորումը ուլտրաձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, արյան շրջանառության ցուցանիշները...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն