Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները խորագրով գիտա-գործնական գիտաժողով

Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները խորագրով գիտա-գործնական գիտաժողով

2016 Ապր 16, Շաբաթ

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվեց Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները խորագրով գիտա-գործնական գիտաժողով:

Այդ առիթով Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ.Կարինե Առուստամյանը նշեց, որ գիտաժողովն անդրադարձել է խնդիրների, որոնք հուզում են բոլոր մանկաբարձ-գինեկոլոգներին:

– Հղիությունը համարվում է ֆիզիոլոգիական գործընթաց, բայց, կապված առողջական որոշակի խնդիրների հետ, կա կանանց մի խումբ, որը գտնվում է բարձր ռիսկի հղիության շարքում: Գիտաժողովը վերաբերում է հենց բարձր ռիսկի հղիության վարման խնդիրներին: Ամենակարևոր հարցերից է հղիության ժամանակ առաջացող արնահոսությունների արյունականգ բուժումը: Շատ խնդիրներ կան՝ կապված արնահոսության պատճառների, հղիության ժամկետի, կնոջ և պտղի առողջական վիճակի հետ. խնդիր է՝ ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել:

Մյուս խնդիրն է՝ ինչպե՞ս կանխարգելել վաղաժամ ծննդաբերությունները հղիության բարդություններով կանանց մոտ:

Այսօր կարևորվում և բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների կողմից քննարկվում են բնածին թրոմբոֆիլիաների հետ կապված խնդիրները: Բոլորի առջև ծառանում են հետևյալ հարցերը՝ ում հետազոտել, երբ, ինչ հետազոտություններ կատարել և ինչպես մեկնաբանել հետազոտության արդյունքները: Այս խնդրի մասին կխոսի Ռուսաստանից հրավիրված մասնագետը:

Խոսեցինք նաև հղիության ընթացքում վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտության մասին. ու՞մ է հարկավոր, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ չափաբաժնով:

Շատ կարևոր խնդիր է նաև Վիլլիբրանդի հիվանդության դրսևորումը մանկաբարձա-գինեկոլոգիական գործընթացներում: Մի հիվանդություն, որը հաճախ է անտեսվում, և ի հայտ եկած արնահոսությունները կանգնեցնելու համար կանայք ենթարկվում են բազմաթիվ միջամտությունների՝ ընդհուպ վիրահատության:

Կարծում եմ գիտաժողովը նաև գործնական առումով է օգտակար մեր բժիշկների համար, այդ պատճառով անվանել ենք գիտա-գործնական: Մենք ունենք գիտական տվյալներ, որոնց հիման վրա մշակվել են մոտեցումներ, թե ինչպես պետք է վարել բարձր ռիսկի հղիությունը՝ կանխարգելելու բարդությունները:

– Քանի որ կան հրավիրյալ մասնագետներ, ըստ Ձեզ՝ ո՞ր փորձը կարիք կա ներմուծելու:

– Օրինակ, այսօր Ռուսաստանում մշակված է արյունականգ բուժման հետ կապված ալգորիթմ, նորագույն մոտեցումներ՝ տրոմբոֆիլիաների հետազոտությունների ժամանակ: Այս հանդիպումը նաև փորձի փոխանակման լավ հնարավորություն է: Մենք միշտ փորձում ենք արտերկրից հրավիրել լավագույն մասնագետներին, սակայն մի պայմանով, որ ներկայացված տվյալները և մոտեցումները պետք է լինեն հիմնված ապացուցողական բժշկության վրա:


– Ժամանակի ընթացքում հղիության ռիսկի գնահատման տեսանկյունից փոփոխություններ եղե՞լ են: Օրինակ՝ կա՞ն խնդիրներ, որ այսօր ռիսկային են համարվում, մինչդեռ նախկինում՝ ոչ:

– Գիտությունը ժամանակի ընթացքում առաջ է շարժվում, իհարկե՛: Ձեր նշած խնդիրների շարքում է, օրինակ, բնածին տրոմբոֆիլիան, որն ախտորոշվելուց հետո առ այսօր հստակ չէ՝ որ դեպքում ինչ մոտեցում ցուցաբերել, ինչ բուժում իրականացնել: Այսօր, այո՛, ավելացել են հետազոտության ենթակա իրավիճակների պնակը:

– Ձեր գնահատմամբ. Ձեր կենտրոնում իրավիճակն ինչպիսի՞ն է՝ հղիների հետ կապված:

– Որևէ կասկած: չկա, որ բարձր ռիսկի հղիության դեպքերը քիչ չեն: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը երրորդ մակարդակի կենտրոն է, և, բնականաբար, հանրապետության տարբեր շրջաններից շատերը հենց մեզ են դիմում:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված ոլորտի լավագույն մասնագետներ:

Ելենա Բարանովա, բ.գ.թ., բժիշկ-գենետիկ, Ռուսաստանի գենետիկական հետազոտությունների կենտրոն, «ԴՆԹ-տեխնոլոգիաններ» կազմակերպություն:

Իմ զեկույցի թեման էր Գենետիկորեն պայմանավորված տրոմբոֆիլիաները և ֆոլատային ցիկլի խանգարումները հղիության կրելախախտի դեպքում, դրա ժառանգական և ոչ ժառանգական տարբերակները: Անդրադարձել եմ նաև այն հարցին, թե հետազոտության համար ինչ ալգորիթմներ կարելի է առաջարկել, և ինչ աշխատանք կատարել հետազոտության արդյունքների հետ:

Տրոմբոֆիլիան գինեկոլոգիայում բավականին ճանաչված երևույթ է, մինչդեռ վերջնական պատասխան չունի այն հարցը, թե ում է պետք հետազոտել, ում՝ ոչ, և ինչպես այն իրականացնել: Մի կողմից՝ շատ հարցեր դեռևս չունեն պատասխաններ, մյուս կողմից՝ շատ հարցերի պատասխաններ էլ հակասում են միմյանց:

Ռուսաստանում գենետիկական հետազոտությունները վճարովին են, ինչպես ձեզ մոտ, և հարցը բարդանում է, երբ գինեկոլոգիայում անհրաժեշտ են լինում նման հետազոտության արդյունքներ: Բացի այդ, ոլորտում դեռևս բացակա են անհրաժեշտ ստանդարտներ, որոնք պետք է մշակել ժամանակի ընթացքում:

Նանա Տետրուաշվիլի, բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի Վ.Ի. Կուլակովի անվ. մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոն:

Ես գնահատում եմ այն ուշադրությունը, որ Հայաստանում ցուցաբերվում է առաջ քաշած խնդրին: Ընդհանուր առմամբ, շատ դրական տպավորություն ունեմ համաժողովից:

Իմ զեկուցման թեման էր Հղիության ընթացքում արյունահոսությունների արյունականգ բուժումը: Անդրադարձա նաև վաղաժամ ծննդաբերությունների կանխարգելման հարցին հղիության բարդություններով կանանց մոտ:

Խնդիրներ եմ տեսնում՝ կապված բժիշկների շարունակական կրթության հետ, քանի որ մշտապես նորանում է ոլորտում գիտելիքը, և պետք է հասցնել այն ձեռք բերել: Մյուս հարցը արձանագրությունների ստանդարտացումն է: Համոզված եմ՝

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 28, Երեքշաբթի | Լուրեր

Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 19, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 32-րդ շաբաթ

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում, ոտքերը և ձեռքերը կծկված են և սեղմած մարմնին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն