Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Բժիշկներ | Գեորգի Գրիգորիի Օկոև

Գեորգի Գրիգորիի Օկոև

Մասնագիտություն   մանկաբարձ-գինեկոլոգ
Գիտական կոչում   բ․գ․դ․, պրոֆեսոր
Պաշտոն   տնօրեն
Հեռախոս    
Էլ. հասցե    

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1977թ.   ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը:
1982թ.   ք. Մոսկվայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական թեզ:
1991թ.   դոկտորական թեզի պաշտպանում:
1994թ.   ստացել պրոֆեսորի կոչում
     350 գիտական տպագիր աշխատանքների հեղինակ, այդ թվում 3 մենագրության, 2 գրքի, 5 ուսումնական ձեռնարկի և մեկ գյուտարարության:

Գ.Գ. Օկոևի գիտական և գործնական գործունեությունը նվիրված է մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներին: Առաջին անգամ Հայաստանում նրա կողմից մշակվել և ներդրվել են պերինատալ (շուրջծնական) ախտորոշման այնպիսի մեթոդներ, ինչպիսին են գերձայնային հետազոտությունը, կարդիոտոկոգրաֆիան, խորիոնի (թավենու) բիոպսիան (կենսազննումը), կորդոցենտեզը (պորտալարի ծակում):
Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղնավորումը բարեհաջող իրականացվել է պրոֆ. Գ.Գ.Օկոևի կողմից: Նրա կողմից մշակվել և ՄՄԱՊԳՀԿ-ի գործառույթում ներդրվել են արգանդի և հավելումների բարորակ ուռուցքների կապակցությամբ վիրահատված հիվանդների վարման և վերականգնման (ռեաբիլիտացիայի) հիմնական սկզբունքները:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1982-1984թթ.   ավագ լաբորանտ
1984-1992թթ.   ասիստենտ
1993-2010թթ.   ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ
1997-1999թթ.   "Էրեբունի" ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ` ծննդօգնության գծով:
1999թ.-ից առ այսօր   Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն և ԱՀԿ Մարդու վերարտադրողականության գծով Երևանյան համագործակցող կենտրոնի տնօրեն:
2011թ.-ից առ այսօր   Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ:

 

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՈՑԱՑԻԱՆԵՐՈՒՄ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական
կենտրոնի գիտական խորհրդի նախագահ
Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի անդամ
Մարդու վերարտադրողականության և կոնտրացեպցիայի
Եվրոպական ասոցիացիայի անդամ
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության
Եվրոպական ասոցիացիայի անդամ:

 

ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

2002թ.   "Ա.Վերնարդսկու Աստղ" Միջակադեմիական միջազգային միության մեդալ
2008թ.   ՀՀ նախագահի պարգև

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Մար 30, Երկուշաբթի | Լուրեր

Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը

Հոնկոնգի Համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մար 31, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 34 շաբաթ

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն