Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 21-րդ շաբաթը

Հղիության 21-րդ շաբաթը

2019 Օգս 22, Հինգշաբթի

21 շաբաթում կնոջ քաշը կարող է շատ ավելացած լինել` համեմատած հղիության սկզբնական շրջանի հետ: Իրանը դառնում է լայն, լայնանում են ազդրերը, մեծանում են կրծքագեղձերը, լավ արտահայտված է որովայնը: Ժամանակն է մտածել զգեստապահարանի լրացման և հարմար կոշիկ ձեռք բերելու մասին: Այս շրջանում մեծ է այտուցների և երակների վարիկոզ լայնացման հավանականությունը, կարող է ցավել գոտկատեղը: Բայց, ընդհանուր առմամբ, ինքնազգացողությունը, սովորաբար, լինում է լավ:

Պտղի զարգացումը

Մանկան քաշը արդեն 300-370 գր է: Նրա էնդոկրին համակարգը սկսում է աշխատել ամբողջ ուժով: Հիպոֆիզը, էպիֆիզը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձը, վահանաձև և հարվահանաձև գեղձերը ղեկավարում են երեխայի աճը և զարգացումը: Մոր օրգանիզմից նա սկսում է ստանալ իմունային մարմիններ, որոնք ստեղծում են պասիվ իմունիտետ: Երեխան պտտվում է արգանդի խոռոչում, այս շրջանում ձևավորվում է նրա վեստիբուլյար համակարգը:

Մոր վիճակը

Քաշի ավելացումն օրը-օրի ավելի նկատելի է դառնում: Հղիության սկզբի համեմատ ապագա մոր քաշը կարող է ավելանալ 4-7 կգ: Շատ հղիներ նշում են ճարպային գեղձերի ուժեղացած աշխատանք, որի հետևանքով դեմքին հայտնվում են մանր պզուկներ: Մաշկի լավ մաքրման համար կարելի է օրը 2 անգամ լվացվել փափուկ կոսմետիկ միջոցներով, իսկ օրվա ընթացքում խնդրահարույց հատվածները մշակել սալեցիլաթթու պարունակող քսուկներով:
Կայուն փորկապության դեպքում շատ հավանական է թութքի առաջացումը: Հետանցքի շուրջ գտնվող անոթները ներսից և դրսից ուռչում են` արգանդի քաշի ավելացման և ոչ կանոնավոր դեֆեկացիայի հետևանքով: Վիճակը կարելի է թեթևացնել տաք լոգանքով և հատուկ հակաթութքային մոմիկներով: Սակայն, մինչև ինքնաբուժմամբ զբաղվելը, հարկ է խորհրդակցել բժշկի հետ: Խորհուրդ չի տրվում երկար նստել, պարբերաբար պետք է նվազագույնը 5 րոպեանոց ընդմիջումներ անել` շարժվելու համար:

Հղիության երկրորդ կեսում երբեմն հանդիպում է այնպիսի բարդություն, ինչպիսին թրոմբոզն է: Այն արտահայտվում է, սովորաբար, սրունքների շրջանում այտուցով, ցավով և կարմրությամբ: Եթե թրոմբոզի վիճակներ եղել են հղիությունից առաջ, այդ մասին պետք է անպայման հայտնել բժշկին, ով ժամանակին բուժում կնշանակի:

Ի՞նչ անել

• Նշել հղիության երկրորդ կեսի սկիզբը:
Հրաշալի ժամանակ է երեկույթի կամ մտերմիկ ռոմանտիկ երեկոյի համար՝ տոքսիկոզն արդեն անցել է, իսկ որովայնը դեռ չի ճնշում: Եվ, իհարկե, առիթը հիանալի է:
• Ձեռք բերել կոմպրեսիոն սպիտակեղեն:
Եթե բժիշկը նշանակել է կոմպրեսիոն զուգագուլպա, պետք է անպայման գնել այն. ոտքերի երակները պետք է պահպանել:
• Սկսել կազմել նորածնի համար անհրաժեշտ գնումների ցուցակը:
Գնումների ցուցակը պետք չէ հետաձգել մինչև վերջին ամիսը:
• Համակարգչի վրա դնել հիշեցնող զանգ, որպեսզի 0,5-1 ժամը մեկ 100 քայլ անել:
Շարժումը կյանք է, իսկ հղի կնոջ շարժումը՝ ապագա երեխայի առողջության գրավականը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեմինարներ՝ «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով սեմինարների շարքը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը