Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 22-րդ շաբաթ

Հղիության 22-րդ շաբաթ

2019 Օգս 29, Հինգշաբթի

Մեծավ մասամբ հղիությունն այս շրջանում ընթանում է հանգիստ՝ տոքսիկոզն այլևս չի տանջում, իսկ ապագա ծննդաբերության ապրումները դեռ չեն անհանգստացնում: Արյան ծավալի ավելացումը ո՛չ միայն անախորժ հետևանքներ, այլ նաև կնոջ օրգանիզմում դրական փոփոխություններ է առաջ բերում: Մասնավորապես, ուժեղանում է հեշտոցում սեկրեցիան և բարձրանում է էրոգեն գոտիների զգայունությունը, լիբիդոն: Շատ ապագա մայրեր նշում են, որ սեռական մերձեցումից ավելի մեծ հաճույք են ստանում, քան` բեղմնավորումը:

Պտղի զարգացումը

Պտղի հասակը մոտավորապես 27 սմ է, քաշը՝ 350-420 գր: Նա շարունակում է կուտակել ենթամաշկային ճարպաշերտ, այնուամենայնիվ, նրա մաշկը դեռ պատված է բազմաթիվ ծալքերով և կնճիռներով: Օր-օրի ավելի նկատելի է դառնում մարմինը պատող աղվամազը: Արդեն ձևավորվել են հոնքերը, կոպերը և շուրթերը, սկսել են աճել թարթիչները:

Մոր վիճակը

22-րդ շաբաթում, երբեմն ավելի վաղ, կրծքի, որովայնի, ազդրերի մաշկին կարող են առաջանալ ձգվածություններ` ստրիաներ: Երբեմն դրանց առաջացումը կապված է այն բանի հետ, որ որովայնը և կուրծքն աճում են խիստ արագ (հատկապես բազմապտուղ հղիության ժամանակ), այդ պատճառով մաշկում առաջանում են mանրադիտակային պատռվածքներ: Բայց հաճախ ստրիաների բնույթը բացառապես հորմոնալ է, իսկ դա նշանակում է, որ քաշի վերահսկումը չի կարող կանխարգելում լինել: Ստրիաները, հավանական է, ամբողջվին չանցնեն, այլ ժամանակի ընթացքում կդառնան անգույն:
Հղիության 5-րդ ամսից ողնաշարը կսկսի զգալ աճող ծանրաբեռնվածությունն` արգանդի քաշի մեծացման և ծանրության կենտրոնի շեղման հետևանքով: Պետք չէ գերլարել գոտկատեղը, ծանրություններ բարձրացնել: Համակարգչի առջև աշխատելիս ցանկալի է նստել կոշտ, հարմար աթոռի վրա, ոտքը` ոտքին չգցել, ինչը կնպաստի սրբոսկրի շրջանում ողնաշարի ծռվելուն: Լավ կլինի, եթե աշխատանքային բազկաթոռն ունենա արմնկալներ, որոնց հնարավոր կլինի բարձրանալիս` հենվել: Ուժեղ արտահայտված տհաճ զգացողության դեպքում կարելի է դիմել ողնաշարաբանի:
Երբեմն 22-24-րդ շաբաթում (եթե մոր մոտ անամնեզում նշվում են խնդրահարույց հղիություններ, հայտնաբերվել են լուրջ հիվանդություններ, երեխայի չափերը չեն համապատասխանում հղիության ժամկետին և այլն), նշանակում են դոպլերոմետրիա: Այս հետազոտությունը հատուկ ուլտրաձայնային սարքի օգնությամբ կարող է հայտնաբերել պտղի կամ պորտալարի արյան շրջանառության վաղ խանգարումները: Բազմապտուղ հղիության դեպքում դոպլերոմետրիան կարող է ցույց տալ, թե ինչպես է արյան հոսքը բաշխվում երեխաների միջև: Բժիշկը կարող է համապատասխան թերապիա նշանակել, եթե արյան հոսքը նրանցից մեկի մոտ անբավարար է: Դոպլերոմետրիա կարելի է նշանակել նաև երրորդ եռամսյակում՝ 33-34 շաբաթում:

Ի՞նչ անել

Աշխատանքային բազկաթոռը փոխել ավելի հարմարավետ աթոռով:

Հոգ տարեք Ձեր մասին: Եթե հնարավորություն կա, խնդրեք, որ գոնե մի քանի ամիս Ձեզ ավելի լայն բազկաթոռ տան:

Ձեռք բերել յուղ, որպեսզի հանգստացնեք քորվող մաշկը:

Որքան կիրառվող կոսմետիկան բնական է, այնքան լավ է ապագա մոր և երեխայի առողջության համար:

Կազմել հագուստի ցուցակ յուրաքանչյուր սեզոնի համար

Մտածեք ոչ միայն ապագա երեխայի մասին, այլ նաև Ձեր մասին՝ ճիշտ ժամանակն է մտածել, թե որտեղից գնել հարմար հագուստ, որով կարելի է է զբոսնել գարնանը և ամռանը, իսկ եթե երեխան պետք է ձմռանը ծնվի, ապա ձմռանը փողոցում մի քանի ժամ անցկացնելու համար նախատեսված հագուստ գնել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը