Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ալերգիան հղիության ժամանակ

Ալերգիան հղիության ժամանակ

2019 Օգս 23, Ուրբաթ

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին: Ալերգիկ ռեակցիան կարող է լինել առավել կամ թույլ արտահայտված նախքան հղիությունը կնոջ համար այդ սովորական գրգռիչին:

Հղիների մոտ ալերգիան կարող է առաջանալ ցանկացած նյութից: Մեծավ մասամբ դրա պատճառ են ծաղկափոշին, բորբոսը, փոշու տիզը, կենդանիների բուրդը, սննդամթերքը կամ միջատների թույնը:

Այդ նյութերի օրգանիզմ թափանցելու ժամանակ արյան սպիտակ գնդիկները (լեյկոցիտները) սկսում են արտադրել հակամարմիններ, որոնք հայտնի են որպես իմունոգլոբուլին Е (Ig E): Դա առաջ է բերում հիստամինի և այլ նյութերի արտադրում, որոնք մասնակցում են բորբոքկան գործընթացի զարգացմանը: Դրա հետևանքով զարգանում է հարբուխ, եղնջացան, ատոպիկ դերմատիտ, ասթմայի նոպա կամ Կվինկեի այտուց: Ալերգիկ ռեակցիայի ամենածանր և հազվադեպ տեսակը անաֆիլաքսիան է, որը կարող է վատ վերջաբան ունենալ:

Ալերգիայի ամենատարածված տեսակները, որոնք հանդիպում են հղիության ժամանակ, դրանք ալերգիկ ռինիտը և ալերգիկ ասթման են:

Ալերգիկ ռինիտը զարգանում է որոշ ալերգենների ներթափանցումից` շնչառության ժամանակ: Ապագա մայրերի մոտ կարող է առաջանալ ոչ ալերգիկ ռինիտ (քթի լորձաթաղանթի բորբոքում)` որպես ռեակցիա սեփական սեռական հորմոնների (էստրոգեն, պրոգեստերոն) մակարդակի բարձրացման:

Հղիների մոտ ասթմայի դրսևորումն ամենատարածված և վտանգավոր ներուժ պարունակող բժշկական խնդիրն է: Այն զարգանում է, եթե ալերգեններն առաջացնում են բորբոքում և շնչուղիների սպազմ: Հետազոտությունների տվյալներով ասթման կարող է բարդանալ 7% հղիությունների դեպքում: Եթե այդպիսի պացիենտները չեն ստանում համապատասխան բուժում, մոր արյան մեջ թթվածնի քանակը նվազում է, ինչը կարող է առաջացնել պտղի աճի դանդաղում կամ խանգարում, անգամ` պտղի մահ:

Ասթմայով տառապող կանանց մոտ մեծ ռիսկ կա վաղաժամ ծննդաբերության, պրեէկլամպսիայի, ցածր քաշով երեխայի ծննդի:

Ժամանակակից և համապատասխան բուժումը նվազեցնում է բարդությունների առաջացման վտանգը:

Ալերգիայի հակումն անցնում է ժառանգաբար, բայց երեխայի մոտ պարտադիր չէ ալերգիան նույն դրսևորումն ունենա, ինչ-որ` ծնողը:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 28, Երեքշաբթի | Լուրեր

Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 13, Հինգշաբթի | Պացիենտների համար

Էխոսրտագրություն

Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել սրտի աշխատանքի, կառուցվածքի, ֆունկցիոնալ փոփոխությունների և այլ հատկանիշների մասին։ Այն կարելի է անցնել ցանկացած...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն