Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 24 շաբաթ

Հղիության 24 շաբաթ

2019 Հոկ 02, Չորեքշաբթի

Շարունակվում է հղիության երկրորդ եռամսյակը՝ ամենահանգիստ և հարմարավետ շրջանը: Քանի դեռ ժամանակ կա, առանց շտապելու պետք է ընտրել ծննդատունը և հավաքել շտապ անհրաժեշտության իրերի պայուսակը:

Այս ժամկետում անհրաժեշտ է առանձնակի ուշադրությամբ վերաբերվել սննդակարգին և անպայման ստուգել արյան մեջ շաքարի քանակը: Գլյուկոզայի մակարդակը հղիների մոտ կարևոր ցուցանիշ է: Այն կարող է բարձրանալ այն պատճառով, որ մոր օրգանիզմն արդեն պետք է գլյուկոզայով ապահովի նաև երեխային: Դիաբետի առաջացման հավանականությունը բարձր է այնքանով, որքանով մեծ է հղիության ժամկետը: Սովորաբար, հղիների մոտ ի հայտ եկող դիաբետն անցնում է երեխայի ծննդից հետո, սակայն ծննդաբերությունը` դիաբետի առկայությամբ, կարող է բարդացած ընթանալ:

Պտղի զարգացումը

Երեխան կշռում է մոտավորապես 600 գր, իսկ հասակը` 30 սմ: Շարունակում է ենթամաշկային ճարպաշերտի զարգացումը, զարգանում է գլխուղեղը, աչքերի ծիածանաթաղանթը գունավորվում է, ավելի զգայուն են դառնում լեզվի համային պտկիկները: Օրվա մեծ մասը՝ 16-20 ժամ, երեխան քնած է, մնացած ժամանակ ակտիվ շարժվում է, արգանդի մի պատից մյուսը տեղափոխվում: Ի դեպ, այս շրջանում արդեն կարելի է երեխայի գլխուղեղի էլեկտրաէնցեֆալոգրաֆիա կատարել և տարբերակել նրա քնի երկու ֆազաները՝ արագ և դանդաղ:

Մոր վիճակը

Արգանդը շարունակում է բարձրանալ պորտից վեր, որովայնն աճում է օր-օրի: Մաշկի քորը և այրոցը, որն ի հայտ է գալիս ձգումների արդյունքում, կարելի է թեթևացնել խոնավացնող քսուկներով: Երբեմն, հղիության կեսին, կանայք զգում են աչքերի չորություն` նման աչքերում ավազի հատիկների առկայության զգացողության, ինչը չի համարվում բարդություն: Այդ վիճակը կարելի է հեշտ մեղմացնել. դեղատներում վաճառվում են արցունքին փոխարինող կաթիլներ:
Չնայած օրգանիզմի հորմոնալ վերակազմավորումը և արյան հոսքի արագացումն առաջացնում են լիբիդոյի բարձրացում, պետք է հիշել, որ հղիության ժամանակ ոչ միշտ է ինտիմ կյանքն օգտակար: Եթե բժիշկը ախտորոշել է պլացենտայի ցածր տեղակայում կամ որևէ այլ խնդիր, եթե նախկինում հղիի մոտ վաղաժամ ծննդաբերություններ են եղել, եթե արյունային արտադրություն է հայտնվել, ցանկալի է որոշ ժամանակ հրաժարվել ինտիմ կյանքից:
Ինտիմ կյանքով զբաղվելու հակացուցում է նաև արգանդի վզիկի անբավարարությունը (իսթմիկո-ցերվիկալ անբավարարություն՝ արգանդի վզիկի կարճացում 3-4 սմ, ամբողջական հարթեցում և վզիկի խողովակի բացում):

Ի՞նչ անել

Կատարել արյան (անպայման ներառելով գլյուկոզայի որոշում` ժխտելու շաքարային դիաբետը) և մեզի ընդհանուր հետազոտություն:

Բժիշկը պետք է ուշադիր հետևի հղիի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին:

Բժշկի նշանակած արյան անալիզ անել, դիաբետը ժխտելու համար:

Կազմել երեխայի կերակրման համար անհրաժեշտ իրերի ցանկը՝ կերակրող մոր հագուստից մինչև կերակրման համար նախատեսված շշիկները:
Մի շտապեք նախապես գնել արհեստական կերակրման համար իրեր (ծծիչով շիշ և այլն): Պետք է տրամադրվել կրծքով կերակրելուն, որի համար անհրաժեշտ են միայն հարմար կրծկալ և հագուստ:

Պետք է ուշադրություն դարձնել տան և նրա շրջապատում առկա վերելակների և մայթերի թեքահարթակների առկայությանը՝ զբոսանքի մանկասայլակը ճիշտ ընտրելու համար:

Պետք է հետազոտել առաջին տարում ամենահաճախ օգտագործվող անհրաժեշտ երթուղին. տնից` պոլիկլինիկա և կաթնային խոհանոց: Հիշեցնենք, որ ոչ բոլոր մանկասայլակներն է հնարավոր վերելակ մտցնել կամ ստանդարտ թեքահարթակներով տանել:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 28, Երեքշաբթի | Լուրեր

Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 19, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 32-րդ շաբաթ

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում, ոտքերը և ձեռքերը կծկված են և սեղմած մարմնին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն