Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ստեղծագործում են բժիշկները

Ստեղծագործում են բժիշկները

2019 Ապր 04, Հինգշաբթի

Մարտի 28-30-ը Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում  կազմակերպվել է «Երբ արարում են բժիշկները, բժշկում է արվեստը» խորագրով հավաքական ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 25 բժիշկների մոտավորապես 100 ստեղծագործական աշխատանքներ:

Ցուցահանդեսին իր յուրօրինակ աշխատանքներով մասնակցում էր նաև Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Կարենի Առուստամյանը, ինչի առիթով զրուցեցինք նրա հետ:

- Հետաքրքիր, ոչ ստանդարտ իրավիճակում եք` Ձեր մասնագիտությյունից հեռու, ինչպե՞ս եք գտել ընդհանուր եզրեր:
- Իմ կարծիքով բոլորովին հեռու չէ և ընդհանուր եզրեր գտնելը դժվար չէր: Ամեն բան սկսվեց, երբ հանդիպեցի Գոհար Թովմասյանին, ով հանդիսացավ նկարչության իմ առաջին ուսուցչուհին: Ինչպես տեսնում եք, իմ նկարները կապ ունեն կյանքի հետ՝ կյանք, ծնունդ, կյանքի շրջապտույտ, զարգացում: Նկարների անվանումներն էլ դա են հուշում՝ «Կենաց  ծառ», «Մի կակաչի պատմություն»  և  «Անվերջություն» :

- Ե՞րբ սկսեցիք նկարել:
- Նկարել սկսել եմ 10 տարի առաջ: Առաջին փորձը ճապոնացի կնոջ պատկեր էր, որից հետո տարբեր արտանկարներ էի անում, որպեսզի նկարչության տեխնիկան սովորեմ: Իսկ հետագայում արդեն փորձեցի իրականացնել իմ գաղափարներն ու մտքերը: Սկսեցի բատիկայով զբաղվել, հիմա ուզում եմ ուրիշ ոճի անցնել:

- Ի՞նչ է տալիս Ձեզ արվեստը:
- Ինձ տալիս է հանգստություն, լավատեսություն, հույս, հոգու պոռթկում, ջերմություն:

- Խոսենք կազմակերպիչների մասին:
- Շատ շնորհակալ եմ միջոցառման կազմակերպիչներից  այս ամենի համար, քանի որ գնահատել են բժիշկների աշխատանքը, փորձել են բժիշկներին ցույց տալ այլ տեսանկյունից, որ բժիշկը միայն աշխատասենյակում խալաթը հագին մարդկանց ֆիզիկական ցավն ամոքող չէ: Մարդ, ով ունի զգացմունքներ, կարեկցելու, սփոփելու ունակություն, ինքն էլ լարված օրից հետո իր հոգնածությունը որևէ կերպ հաղթահարելու կարիք ունի: Մեկը դա արտահայտում է նկարնելով, մյուսը՝ գրելով, մեկ ուրիշը՝ երգելով, պարելով, մեկն էլ՝ իր երեխաներին սիրելով:
Յուրաքանչյուրի մոտ դա  յուրովի է արտահայտվում:

Միջոցառմանը ներկայացված էին նաև Սիրանուշ Բաղրամյանի նկարները, ով մասնագիտությամբ ալերգոլոգ է:

Զրույցի ժամանակ տիկին Սիրանուշը պատմեց, որ նկարել սկսել է հանկարծակի, մեկ օրվա մեջ: Տաս տարի առաջ, շաբաթ առավոտյան գնացել է գրախանութ, գնել է ներկեր և սկսել նկարել՝ տան սպասքի վրա… Դժվար է նույնիսկ հավատալ, որ լինելով այդքան զբաղված բժիշլ, նա առ այսօր ունեցել է 17 անհատական ցուցահանդես:

Ցուցասրահում ներկա էր նաև Գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը: Նա պատմեց գրադարանին կից գործող բժիշկ-ստեղծագործողների ակումբի մասին:

- Տիկին Շիրինյան, բժիշկ-ստեղծագործողների ակումբի ստեղծումն, իրոք, եզակի նախաձեռնություն է։ Ինչպիսի՞ պարբերականությամբ են կազմակերպվում հանդիպումները, ե՞րբ է այն ստեղծվել և ինչո՞վ է զբաղվում ակումբը։

- Այսօր ժամանակակից գրադարանը միայն տեղեկատվական աղբյուրների կենտրոն չէ, այլ մասնագետների, տվյալ դեպքում` բժիշկների շփման վայր է։ Եվ այդ շփումը զարգացնելու, հետաքրքիր դարձնելու համար մենք ստեղծեցինք բժիշկ-ստեղծագործողների ակումբ, որն արդեն գործում է երկու տարի։ Պարբերականությունն այսպիսին է. յուրաքանչյուր ամիս, վերջին հինգշաբթի օրը ստեղծագործող բժիշկները հավաքվում են, ներկայացնում իրենց ստեղծագործությունները։ Անդամները բավականին շատ են։

 

- Մշակույթի ի՞նչ  ժանրերի ստեղծագործողներ են միավորված։
- Ակումբում ընդգրկված են նկարիչներ, գրողներ, երաժիշտներ։ Խմբում բժիշկներ կան, ովքեր օպերա, բալետ են գրում։ Շատ հետաքրքիր է, որովհետև բացահայտում ենք ո՛չ միայն մասնագետին, այլ նաև նրա տեսակը` որպես ստեղծագործող։

 

- Երևի թե դա բոլորի համար նյարդերը հանգստացնող լավագույն տարբերակներից մեկն է, այո՞։
- Իհարկե։ Եվ հենց այսօր էլ՝ ակումբի հերթական հավաքի ժամանակ,  շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք շնորհաշատ, տաղանդավոր մի երիտասարդի հետ, ով ավելի շատ արդեն մշակույթին է նվիրվել։ Բոլորս գերագույն հաճույք ստացանք։ Այո, դա իրոք հոգին խաղաղեցնող, հանգստացնող ազդեցություն ունի։

Ցուցահանդեսին հյուր էր նաև պրոֆեսոր, համաճարակաբան Մարտուն Մուրադյանը, ով երեք տասնամյակ եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիրը։  «Յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի ասելիք, որ այս կամ այն կերպ փորձում է արտահայտել. «մեղավորներ» պետք չ ի գտնել» (ժպտում է)։

 

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Փետ 28, Ուրբաթ | Լուրեր

Ապրիլի 8-ին, 9-ին և 10-ին Հայաստանում է պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանականկլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը կրկին անգամ կժամանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն: Ապրիլի8-ին, 9-ին և 10-ին պրոֆեսոր Ֆերնանդեզը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 24, Երկուշաբթի | Պացիենտների համար

Անոթների դուպլեքս հետազոտություն

դուպլեքս սկանավորումը ուլտրաձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, արյան շրջանառության ցուցանիշները...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն