Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կայացավ «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթացը

Կայացավ «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթացը

2019 Դեկ 20, Ուրբաթ

Դեկտեմբերի 19-ին Երևանում անցկացվեց «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթաց։ Այն կազմակերպվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» կողմից...:

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գիտության գծով փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը, ով հանդես եկավ դասընթացի բացման խոսքով, մեզ հետ զրույցում խոսեց թեմայի կարևորության մասին։

«Կենտրոնի կողմից կազմակերպված այս դասընթացն իր մեջ ընդգրկում է հարցեր, որոնք վերաբերում են աղջիկների, կանանց և մայրերի առողջությանը։ Դասընթացն առանձնանում է նրանով, որ այս անգամ մենք ներառել ենք այնպիսի թեմաներ, որոնք բժիշկների գործնական աշխատանքում հաճախ հանդիպող և խնդրահարույց են։ Մեր հիմնական նպատակն է՝ հիմնվելով ապացուցողական բժշկության վրա, բարելավել ոլորտային բժիշկների (ներառյալ`մարզային բժիշկների) գիտելիքները։

Աղջիկների առողջության հետ կապված, խոսել ենք կորյակների (ակնեի) խնդրի շուրջ, որը, լինելով ո՛չ միայն բժշկական, այլ նաև հոգեբանական խնդիր, ազդում է աղջիկների և կանանց կյանքի որակի վրա ։ Խնդիրը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, մասնավորապես՝ դեռահասությանշրջանում։ Մայրերի հետ կապված խոսել ենք հղիության ժամանակ աղեստամոքսային համակարգի խանգարումների, հղիների մոտ միզային համակարգի վարակների, կնոջ վերարտադրողական համակարգի վրա սեռավարակների ազդեցության մասին։ Անդրադարձել ենք նաև մենոպաուզալ տարիքի կանանց արյան զարկերակային գերճնշման հետ կապված հարցերին։

Հավելեմ, որ դասընթացի մասնակիցներին շնորհվելէ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ և տրվելու է համապատասխան վկայականներ»:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը դասընթացին հանդես եկավ «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և դրանց ազդեցությունը վերարտադրողական համակարգի վրա» թեմայով բանախոսությամբ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սեռավարակները մեր օրերում լուրջ խնդիր են և, որ սեռական կյանքով ապրող վերարտադրողական տարիքի կանայք տարին գոնե մեկ անգամ պետք է համապատասխան բուժզննում անցնեն։

«Ժամանակակից բժշկությունը սրընթաց զարգանում է և միշտ չէ, որ բժիշկները հնարավորություն ունեն հետևել նորարաություններին։ Նմանատիպ միջոցառումների կարևորությունը հենց սրանում է՝ հնարավորություն ընձեռել հետևել նորություններին և փորձի փոխանակման միջոցով նպաստել բժշկության զարգացմանը։ Այստեղ այսօր ներկա են ո՛չ միայն գինեկոլոգներ, այլ նաև հարակից ոլորտների մասնագետներ, որպեսզի կարողանանք միահամուռ ուժերով, համալիր կերպով լուսաբանել վերարտադրողական առողջության արդի խնդիրները։

Իմ զեկույցի շրջանակում խոսել եմ սեռավարակների մասին: Հարկ եմ համարում նշել, որ մենք պետք է ճանաչենք մեր երկրում առակա բոլոր տեսակի սեռավարակները, պատրաստ լինենք դրանց կանխարգելմանը և նախապես իմանանք, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ չբուժված դեպքերը։

Որպես վերջաբան, ցանկանում եմ սեռական կյանքով ապրող վերարտադրողական տարիքի բոլոր կանանց հորդորել, որ նրանք տարին գոնե մեկ անգամ անպայման դիմեն իրենց տեղամասային գինեկոլոգին կամ այն բժշկին, որին վստահում են և անցնեն ամբողջական հետազոտություն՝ բարդություններից խուսափելու համար:

Ես կարևորում եմ այս միջոցառումը, քանի որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումն օգնում է լուծել հենց այդ խնդիրը։ Բժշկությունը շատ արագ է զարգանում և այդ զարգացումով պայմանավորված`տեղեկատվությունը պետք է հասցնել բոլոր մասնագետներին։ Բացի այդ, դասընթացը թույլ է տալիս խնդիրն ու թեման համակողմանի մեկնաբանել և դիտարկել հնարավոր բոլոր լուծումները։ Օրինակ, այսօր, երբ մենք խոսում ենք հղիության հետ կապված խնդիրների մասին, քննարկմանն իրենց փորձով կիսվում են մանկաբարձ-գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, գաստրոէնտերոլոգները, ուրոլոգները , մաշկաբանները: Փաստորեն, խնդիրը դիտարկվում է բոլորի տեսանկյուններից և լուծումը, որին մենք կհանգենք,կլինի լավագույնը»:

«Ժամանակակից բժշկությունը սրընթաց զարգանում է և միշտ չէ, որ բժիշկները հնարավորություն ունեն հետևել նորարաություններին։ Նմանատիպ միջոցառումների կարևորությունը հենց սրանում է»:

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 13, Չորեքշաբթի | Լուրեր

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը, որի շրջանակում ելույթով հանդես եկավ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Փետ 16, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ արգանդի սպիի շրջանում հայտնաբերված հեմատոմայի հեռացում

Բուժառու Ս.Ս., 30 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով 1,5-2 ամիս սեռական ուղիներից չդադարող...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը