Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 28-րդ շաբաթ

Հղիության 28-րդ շաբաթ

2019 Դեկ 24, Երեքշաբթի

Հղիության 28 շաբաթով սկսվում է հղիության վերջին եռամսյակը: Ապագա մորը կարող է բավականին տհաճություն պատճառել որովայնի ուժեղ քորը, քանի որ մաշկը գնալով ավելի է ձգվում: Դրան կօգնեն հատուկ յուղերի և քսուկների օգտագործումը: Այս շրջանում անհրաժեշտ է հրաժարվել ֆիզիկական ուժեղ ծանրաբեռնվածությունից, գործուղումներից և այն գործերից, որոնք կապված են սթրեսային վիճակների հետ: Հիշեցնենք, որ հղիության արձակուրդ կարելի է գնալ գինեկոլոգիական 30-րդ շաբաթից: Եթե սպասում եք 2 և ավելի երեխաների, ապա Ձեզ արձակուրդ կտրամադրվի հղիության 28-րդ շաբաթում:

Պտղի զարգացումը

Երեխան ակտիվորեն շարժվում է, այդ պատճառով մայրն արդեն չի կարող դա չզգալ: Երեխայի քաշը կազմում է 1000-1300 գրամ, հասակը՝ մոտավորապես 35 սմ: Շարունակվում է փոքրիկի էնդոկրին համակարգի զարգացումը: Հիպոֆիզն արտադրում է աճի հորմոն: Մոր վահանագեղձը և ենթաստամոքսային գեղձն արդեն չեն ապահովում երեխայի զարգացումը: Այժմ նա, եթե դա անհրաժեշտ է, կարող է իր վրա վերցնել մայրական օրգանիզմում անբավարար հորմոնների արտադրությունը: Երեխայի մոտ ձևավորվում է նրա սեփական նյութափոխանակության տիպը:
Շատ ապագա մայրերի անհանգստացնում է, թե արդյո՞ք երեխան անհրաժեշտ չափով է շարժվում և շարժումների բացակայությունն արդյո՞ք չի խոսում ինչ-որ ախտաբանության մասին: Եթե երեխան սկսել է քիչ շարժվել, խորհուրդ է տրվում քաղցրեղեն ուտել /կոնֆետ, պաղպաղակ/ և հանգիստ պառկել 10-15 րոպե: Եթե երեխայի մոտ ամեն բան կարգին է, նա, ամենայն հավանականությամբ, կսկսի ակտիվ շարժվել: Իսկ եթե 1 ժամ, անգամ լավ սնվելուց հետո, փոքրիկը ընդամենը մի քանի շարժում է արել, դա կարող է խնդիրների հետևանք լինել: Նման դեպքերում պետք է դիմել բժշկի:  Եթե, հակառակը, երեխայի շարժումները չափազանց ակտիվ են և ուժեղ ցավ են առաջացնում, պետք է քայլել, այդպիսով նրան մի քանի րոպե «օրորելով»: Հնարավոր է, որ նա կհանգստանա /օրորումն ազդում է վեստիբուլյար համակարգի վրա` ստիպելով երեխային ննջել և քիչ շարժվել/:

Մոր վիճակը

Արգանդը ցայլոսկրից բարձրացել է 28 սմ-ով, իսկ պլացենտան կշռում է մոտավորապես 400 գրամ: Ընդամենը 28 շաբաթվա ընթացքում քաշի ավելացումը կարող է կազմել 7,5-10 կգ: Կարող է սկսվել որովայնի մաշկի ուժեղ քոր` կապված նրա ձգվածության հետ: Կարելի է օգտագործել հատուկ քսուկներ և յուղեր, հոմեոպաթիկ դեղեր /օրինակ` ապիս/: Բայց պետք է հիշել, որ դրանք միայն ժամանակավոր են թեթևացնում վիճակը: Ցավոք, լիովին քորն անցկացնել հնարավոր չէ: Եթե ապագա մայրը նախատեսում է երեխային կրծքով կերակրել, նա, հնարավոր է, երեխայի կերակրմանը նախապատրաստվի կրծքագեղձերի մերսում կատարելով. մինչև ծննդաբերությունը դա չի կարելի, քանի որ պտուկների ստիմուլյացիան կարող է արգադի հիպերտոնուս առաջացնել, և, անգամ, վաղաժամ ծննդաբերություն:

Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում, օրինակ, երբ աշխատանքային օրվա մեծ մասը ոտքի վրա է անցնում, հղիի մոտ հաճախ նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում, երակների վարիկոզ լայնացում, մեջքի ուժեղ ցավեր: Ծանր աշխատանքը կարող է նաև նպաստել պլացենտայի շերտազատմանը կամ պտղի ներարգանդային զարգացման կանգի: 28-րդ շաբաթից հետո արժե հրաժարվել ծանրաբեռնվածությունից, գործուղումներից և սթրես առաջացնող իրավիճակներից: Պտղային թաղանթների պատռման կասկածի դեպքում /սպիտակեղենը թրջվել է և հեղուկը շարունակում է հոսել/ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Դա կարող է վարակի պատճառ դառնալ:

Ի՞նչ անել

  • Բազմապտուղ հղիության դեպքում ժամանակն է հրաժեշտ տալ աշխատակիցներին և հղիության արձակուրդ վերցնել, ինչը հնարավոր է 28 շաբաթականից:
  • Այցելել բժշկի:

 

Մի՛ մոռացեք կանոնավորապես այցելել կանանց կոնսուլտացիա: Առողջության վիճակի հսկողությունը շատ կարևոր է ապագա մոր համար:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը