2019 Դեկ 26, Հինգշաբթի
Առաջին երեխայով հղի մայրերի մոտ անկանխատեսելի կեսարյան հատման ռիսկը աճում է, եթե նա սթրես, անհանգստություն կամ քնի խանգարում է ունեցել հղիության ժամանակ:
Մյուս կողմից այն կանայք, ովքեր մասնագիտական օգնություն կամ հակադեպրեսանտներ են ստացել հղիության ժամանակ, կեսարյան հատման ռիսկի առաջ չեն կանգնում:
Մանկաբարձուհի և Մալմոյի համալսարանի առողջապահության ֆակուլտետի հետազոտող Աննա-Մարիա Վանգելը, ով հետազոտության գլխավոր հեղինակն է, հույս ունի, որ կգտնի հղիների մոտ հոգեկան բարդությունների որոշման մեթոդ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղի կանայք իրենց մանկաբարձուհիներին ասում են, թե ինչպես են իրենց զգում: Եթե լինի բարդությունների որոշման համակարգ, ապա հնարավոր է ժամանակին օգնություն ցույց տալ և նվազեցնել կեսարյան հատման ռիսկը:
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»