«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Ստացիոնար Մանկաբարձական բաժին | Հետծննդյան բաժանմունք

Հետծննդյան բաժանմունք

                       Հետծննդյան բաժանմունք

Հետծննդյան բաժանմունքի անձնակազմի աշխատանքի հիմնական սկզբունքներն են. ելնելով ծննդկանների անհատական կարիքներից՝ յուրաքանչյուր հիվանդին հատուկ մոտեցում և մասնագիտորեն բարյացակամ վերաբերմունք:

Ծննդկանները գտնվում են մոր և երեխայի համատեղ կեցության 1-, 2- և 3-տեղանոց հիվանդասենյակներում: Բոլոր հիվանդասենյակները ապահովված են փոքրիկ լողատաշտակով, փոքրիկի մահճակալով ու բարուրման սեղանով: Հիվանդասենյակներում առկա են սանհանգույց, տաք ջուր, բուժքույրերի կանչի կոճակ, սառնարան, էլեկտրական թեյնիկ, հեռուստացույց:

Ծննդկանների սնունդը իրականացվում է՝ հաշվի առնելով կերակրող մայրերի սննդակարգի առանձնահատկությունները: Վերջիններիս ցանկությամբ նրանց կարող են տրամադրվել առավելագույնս հարմարավետ հիվանդասենյակներ, այսպես կոչված «լյուքս-սենյակներ», որտեղ զուգակցված են հարմարավետության բարձր մակարդակը, տնային պայմանները, հարազատների ներկայությունը, չորսանգամյա սնունդը անհատական պատվերով: Թույլատրվում է հարազատների տեսակցությունը ժամը 1200-ից մինչև 2000-ը: Ամեն օր կատարվում է բժիշկների համայց, որի ժամանակ մանկաբարձ-գինեկոլոգը կատարում է հետծննդյան առկա վերքերի մշակում, վիրակապում,  ծննդկանների զննում, վերջիններիս հետ անցկացնում զրույցներ հիգիենայի, կաթնարտադրության (լակտացիայի), սննդի և բեղմնականխման միջոցների մասին: Անհրաժեշտության դեպքում տրվում է նաև հոգեբանական օգնություն:

         

Բժիշկ նեոնատոլոգը ամեն օր զննում է նորածնին հիվանդասենյակում՝ մոր ներկայությամբ: Մանկական բուժքույրը մայրիկին սովորեցնում է երեխայի խնամքի հմտություններ և օգնում է նրան երեխային կերակրելիս: Հետծննդյան շրջանում շատ մեծ ուշադրություն է դարձվում կրծքով կերակրման աջակցմանն ու քաջալերմանը:

Լակտացիայի անբավարարության դեպքում կիրառվում է թերկաթնարտադրության (հիպոգալակտիայի) բուժման արդյունավետ մեթոդ՝ ասեղնաբուժություն:

 

 


Բաժնի բժիշկներ

Դավիթ Ռուբենի Ղուկասյան

Հետծննդյան բաժանմունքի վարիչ
բ․գ․թ․
մանկաբարձ-գինեկոլոգ

Նատալյա Օլեգի Տեր-Գևորգովա

մանկաբարձ-գինեկոլոգ

Ռուզաննա Գեղամի Երիցյան

մանկաբարձ-գինեկոլոգ
բ․գ․թ․

Սոֆա Մինասյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Լուսինե Հակոբջանյան

մանկաբարձ-գինեկոլոգ

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը