Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արգանդի տոնուսը հղիության ժամանակ

Արգանդի տոնուսը հղիության ժամանակ

2020 Փետ 11, Երեքշաբթի

Արգանդը մկանային յուրօրինակ օրգան է` հսկայական ձգվելու ունակությամբ: Կարճ ժամանակվա ընթացքում այն մի քանի անգամ մեծացնում է իր չափերը և քաշը:

Կրճատվելը ևս նրա նորմալ վիճակներից է: Հղիության ժամանակ այն չի կարող լիովին թուլացած լինել, քանի որ նրա խնդիրն է միշտ լինել որոշակի դիրքով և պահել արգանդի խոռոչի մեջ անհրաժեշտ ճնշումը: Ժամանակ առ ժամանակ մկանաթելերը կծկվում են, բացվում: Հազը, ծիծաղը, օրգազմը, պտղի շարժումները, գինեկոլոգիական զննությունը կամ ՈՒՁ  հետազոտությունը կարող են դառնալ արգանդի տոնուսի բարձրացման պատճառ: Եթե դրանք չեն ուղեկցվում ցավերով և արտադրությունով, կարճատև են, ապա անհանգստանալ պետք չէ: Բայց երբեմն սկսվում են ինտենսիվ և երկարատև կծկումներ (1 օր, 2 օր, 1 շաբաթ, երբեմն` ամբողջ հղիության ժամանակ):  Ուժեղ կծկվում է արգանդը, կամ նրա ինչ-որ շրջան, ինչն ուղեկցվում է ուժեղ ցավով և արգանդի ներսում ճնշման մեծացմամբ: Հենց այս վիճակն են անվանում` «արգանդը տոնուսի մեջ է»:

Ախտանշանները

Բարձր տոնուսը տարբեր կերպ է արտահայտվում հղության տարբեր ժամկետներում:  Առաջին եռամսյակում այն կարող է հազիվ ընկալվել կնոջ կողմից, կամ կարող են լինել դաշտանային ցավերի նման` նվվացող: Արյունային արտադրությունների դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ դա կարող է վիժման ազդանշան լինել: Երկրորդ և երրորդ եռամսյակներում արգանդի տոնուսը հնարավոր է նկատել արտաքինից և շոշափման միջոցով: Անգամ հանգիստ պառկած ժամանակ որովայնը շատ ձգված է և ծանր: Վերջին շաբաթներում դժվար է տոնուսը որոշել, քանի որ արգանդը խիստ ձգված է` պտղի չափերին համապատասխան, իսկ ներսից էլ հաճախակի են երեխայի հարվածները, որոնց արգանդը պատասխանում է կծկումներով: Իհարկե՛, այստեղ կարևոր է հետևել դրանց կանոնավորությանը: Եթե այդ սպազմները հակում ունեն աճման, բժշկին դիմելը պարտադիր է, որպեսզի կանխվի վաղաժամ ծննդաբերությունը:

Բարձր տոնուսին բնորոշ են որոշակի ախտանիշներ:

Եթե գինեկոլոգը զննման ժամանակ հայտնաբերում է արգանդի լարվածություն, բայց հղին իրեն լաց է զգում, ապա ախտորոշման համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն` ՈՒՁՀ: Թեև ՈՒՁՀ-ի օգնությամբ բարձր տոնուսի հաստատումը ևս միշտ չէ, որ տագնապ պատճառ կարող է լինել: Եթե արգանդի վզիկի երկարությունը համապատասխանում է նորմային, պտուղը զարգանում է նորմալ, չկա պլացենտայի շերտազատման վտանգ, արգանդի արյան շրջանառությունը կարգին վիճակում է, ուրեմն հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգի մասին խոսք լինել չի կարող::

Արգանդի տոնուսի պատճառները

Պատճառները մի քանիսն են. դրանց մի մասն իրենց մասին վկայում են տարբեր եռամսյակներում: Հղիության առաջին շաբաթներում արգանդի տոնուսը կարող է լինել հորմոնների աշխատանքի խանգարման արդյունք: Օրգանիզմում պրոգեստերոնի անբավարարությունը, որը հղիության ժամանակ պետք է թուլացնի հարթ մկանները, կարտահայտվի ցանկացած ազդակի նկատմամբ արգանդի բարձրացած  ռեակցիայով: Իսկ օրգանի թուլացումն ավելի երկարատև կլինի: Արական հորմոնների` անդրոգենների ավելցուկը կանանց օրգանիզմում նույնպես բարձր տոնուսի պատճառ է: Այս պատճառը` ցավի և արյունային արտադրության հետ զուգակցված, կարող է բերել հղիության ընդհատման:

Երկրորդ եռամսյակում բարձր տոնուսը լինում է տարբեր հիվանդությունների արդյունքում: Բորբոքային գործընթացները (ՍՌՎՀ (ОРВИ), գրիպ, սննդային թունավորումներ, սեռական վարակներ) օրգանիզմի համար սթրես են, որոնց ժամանակ կծկվում են մկանային թելիկները և դա վերաբերում է նաև արգանդի մկաններին: Գինեկոլոգիական հիվանդությունները (էնդոմետրիոզ, միոմա), արգանդի թերզարգացումը, արգանդի արատները ստեղծում են անհամաչափ տոնուս և բարդացնում հղիության ընթացքը:
Պտղի մեծ չափերի դեպքում արգանդի ուժեղ ձգվածությունը, բազմապտուղ հղիությունը կամ սակավաջրությունն առաջացնում են պաշտպանական ռեակցիա. արգանդն սկսում է ուժեղ կծկվել, որպեսզի կանխի պատռվածքը:

Սթրեսները, թերսնուցումը, քնի պակասը, հուզական ապրումները կամ ծանր ֆիզիկական աշխատանքը խանգարում են նյարդային համակարգի գործունեությունը: Օրգանիզմը մշտապես գրգռված է, որն անուղղակիորեն բարձրացնում է արգանդի տոնուսը:

Ինչպես իջեցնել արգանդի տոնուսը

Բուժումը որոշվում է ընդհանուր վիճակից կամ պատճառներից ելնելով: Եթե ՈՒՁՀ-ն պտղի զարգացման շեղումներ ցույց չեն հայտնաբերել և մկանային սպազմերը կարճատև են ու կանոնավոր չեն, ապա բժշկի մշտական հսկողության կարիք չկա: Երբեմն բավական է կարգավորել օրվա ռեժիմը, հանգիստը, քնել 8 ժամ, զբոսնել մաքուր օդում, հանել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խուսափել սթրեսային վիճակներից, որպեսզի երևույթներն անցնեն:

Կնոջ ֆիզիկական ցածր ակտիվությունն  ազդում է աղիների աշխատանքի վրա, իսկ վատ մարսողությունը` պրոգեստերոնի աշխատանքի հետևանքով  աղիների թուլացած մկանների ֆոնի վրա, կվատացնի վիճակը և կառաջացնի փքվածություն, փորկապություն և խիթեր: Իսկ նման ցավային զգացողությունները  կարող են գնահատվել որպես արգանդի բարձր տոնուս: Այդ պատճառով սնունդը պետք է կարգավորել ամբողջ հղիության ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարելի է ընդունել Նո-շպա և պապավերինով մոմիկներ: Խորհուրդ է տրվում նաև հանգստացնող դեղերի ընդունում` բժշկի ցուցումով:

Եթե տոնուսի պատճառը հորմոնների անբավարար աշխատանքն է, նշանակվում են պրոգեստերոնի պատրաստուկներ` Դյուֆաստոն և Ուտրոժեստան: Սովորաբար, դա սա վաղ ժամկետների խնդիր է, այդ պատճառով այս դեղերը խորհուրդ են տրվում մինչև 20 շաբաթականը, հատուկ դեպքերում դա կարող է ձգվել մինչև 34-րդ շաբաթը:  Դեղաչափը` ժամկետից ելնելով, որոշում է բժիշկը:

Մագնեզիումի պատրատուկները (Մագնե B6, մագնեզիումի սուլֆատ) օգտագործվում են բոլոր եռամսյակներում` ներերակային կամ հաբերով: Դրանք սուր վիճակներում հարմար չեն, բայց հետագայում ուժեղ տոնուսի դեպքում օգնում են:

Ստացիոնար պայմաններում բուժումն անհրաժեշտ է բարձր ռիսկի դեպքում, երբ պետք է բժշկի մշտական հսկողություն և լուրջ

դեղերի ընդունում:

Անկախ պատճառներից, հարկ է անուշադրության չմատնել արգանդի բարձր տոնուսը: Մեծավ մասամբ, առանց առանձնահատուկ բարդությունների, այս նման իրավիճակները բուժման են ենթարկվում: Հղիից պահանջվում է ժամանակին դիմել գինեկոլոգին, հայտնել իր զգացողությունները և կատարել նրա հրահանգները:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Փետ 28, Ուրբաթ | Լուրեր

Ապրիլի 8-ին, 9-ին և 10-ին Հայաստանում է պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանականկլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը կրկին անգամ կժամանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն: Ապրիլի8-ին, 9-ին և 10-ին պրոֆեսոր Ֆերնանդեզը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 24, Երկուշաբթի | Պացիենտների համար

Անոթների դուպլեքս հետազոտություն

դուպլեքս սկանավորումը ուլտրաձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, արյան շրջանառության ցուցանիշները...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն