Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Ստացիոնար Գինեկոլոգիական բաժին | Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք

Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք

                             Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք

Բաժանմունքում անցկացվում են բուժական միջոցառումներ՝ ուղղված կանանց  վերարտադրողական առողջության պահպանմանը և մանկածնային  ֆունկցիայի վերականգնմանը:

Բաժանմունքի կլինիկական գործունեության հիմնական ուղղություններն են.

  1. Վերարտադրողական համակարգի էնդոկրին խանգարումներով՝ անօվուլյացիա (անձվազատություն), դիսօվուլյացիա (ձվազատման խանգարում), հիպերանդրոգենեմիայի տարբեր ձևեր (ՁՊԿՀ, ԱԳՀ),  էնդոմետրիոզով, նախադաշտանային և դաշտանային ցավային համախտանիշներով հիվանդների հետազոտություն և բուժում:
  2. Կնոջ կյանքի տարբեր տարիքային շրջանների արյունահոսությունների բուժում՝ սկսած դեռահասային տարիքից (յուվենիլ արյունահոսություններ), մինչև նախա- և հետդաշտանադադարային տարիքը:
  3. Կլիմակտերիկ (դաշտանադադարային) համախտանիշի բուժումը դաշտանադադարային հորմոնային բուժմամբ: Օգտագործվում են նաև կլիմակտերիկ համախտանիշի կանխարգելման և բուժման ոչ հորմոնային մեթոդներ:
  4. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ), մանրէական և վիրուսային ծագման բորբոքային պրոցեսների ախտորոշում և բուժում:
  5. Ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրում և հեռացում:
  6. Արգանդի պարանոցի բիոպսիա (կենսազննում), արգանդի խոռոչի և ցերվիկալ կանալի (պարանոցի խողովակի) անջատ քերում:
  7. Արգանդի պարանոցի ֆոնային (նախաքաղցկեղային) հիվանդությունների ախտորոշում և բուժում:
  8. Հղիության արհեստական ընդհատում (աբորտ):

Կենտրոնում, կախված հղիության ժամկետից, ինչպես նաև կնոջ առողջական վիճակից և ցանկությունից, իրականացվում են  հղիության ընդհատման հետևյալ ձևերը՝

  • Դեղորայքային աբորտ՝ դաշտանի մինչև 62 օր ուշացման դեպքում: Դեղորայքային աբորտն ընթանում է գործնականորեն ինչպես դաշտանը, չի պահանջում ցավազրկում և վիրաբուժական միջամտություն, այսինքն հանդիսանում է քիչ տրավմատիկ (վնասվածքային): Դեղորայքային աբորտի արդյունավետությունը կազմում է 96%:
  • Վակուում-ասպիրացիայի (վակուում-արտաքաշման) մեթոդով հղիության վիրաբուժական ընդհատում մինչև 12 շաբաթական ժամկետը: Արգանդի լորձաթաղանթը վակում-ասպիրացիայի դեպքում ևս նվազագույնս է վնասվում:Միջամտությունն՝ ըստ կնոջ ցանկության իրականացվում է ներերակային անզգայացման տակ:
  • Հղիության արհեստական ընդհատումը  բժշկական ցուցումներով հղիության 13-22 շաբաթական ժամետներում  (իրականացվում է վիրաբուժական և դեղորայքային եղանակներով):

 

Հարգելի՛ կանայք,

Պետք է հիշել, որ աբորտը բացասաբար է ազդում կնոջ օրգանիզմի վրա և կարող է դառնալ բորբոքային հիվանդությունների, չբերության, էնդոմետրիոզի պատճառ: Չնայած բարձր որակավորում ունեցող մասնագետների և հղիության ընդհատման խնայողական մեթոդների առկայությանը՝ ՄՄԱՊԳՀԿ-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս անցանկանալի հղիությունը կանխելու նպատակով օգտագործել բեղմնականխիչներ:

                           

 


Բաժնի բժիշկներ

Կարինե Կարենի Առուստամյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Գալինա Վլադիմիրի Աղավելյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Շուշան Վաչագանի Մաթևոսյան

մանկաբարձ-գինեկոլոգ

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Հուն 28, Երեքշաբթի | Լուրեր

Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 19, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 32-րդ շաբաթ

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում, ոտքերը և ձեռքերը կծկված են և սեղմած մարմնին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն