Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել

Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել

2020 Ապր 14, Երեքշաբթի

Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի, կրծքով է կերակրում ու հիվանդացել է կորոնավիրուսային վարակով:

Բժիշկները համոզված են, որ մորը և երեխային պետք է թողնել միասին՝ շարունակելով կերակրել:

Կրծքի կաթը բաղկացած է տարբեր օգտակար բաղադրիչներից, որոնցից շատերը ունիկալ են: Դրանք լեյկոցիտներն են, լիմֆոցիտները, սպիտակուցները, վիտամինները և հանքային նյութերը, իմունոգլոբուլինները, ինտերֆերոնները, որոնք պատասխանատու են երեխայի աճի, նորմալ զարգացման համար և կայունացնում են իմունային համակարգը, ինչը հատկապես կարևոր է աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պայմաններում: Վարակի նկատմամբ մոր կողմից արտադրվող հակամարմինները նույնպես փոխանցվում են երեխային` կաթի միջոցով: Դա ապահովում է երեխայի ամբողջական կամ մասնակի պաշտպանությունը հիվանդությունից:

Այս մտքի հետ համաձայն է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կրծքով կերակրումը պետք չէ ընդհատել, հատկապես, եթե հիվանդությունը թեթև է ընթանում: Դեռևս չկա որևէ հետազոտություն, որը կրծքի կաթում COVID-19 հարուցիչ հայտնաբերած լինի: Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս բնական կերակրումը շարունակել:  Պարզապես, անհրաժեշտ է պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Երեխային վերցնելուց և կերակրելուց առաջ անպայման պետք է լվանալ ձեռքերը, ցանկալի է կատարել քթի և բերանի լվացում` աղային լուծույթով, դիմակ կրել: Շինությունը, որտեղ գնվում են մայրը և երեխան, պետք է լավ օդափոխել:

Ամեն դեպքում, կրծքով կերակրման ընդհատման կամ շարունակելու որոշումը պետք է ընդունի մայրը՝ բժշկի հետ համատեղ:
Սակայն ի՞նչ անել, եթե հիվանդության ընթացքը ծանր է և պետք է հիվանդանոց գնալ: Թե ինչպիսին է այս հիվանդների հոսպիտալացման սխեման և ինչ պետք է անի կերակրող մայրը` կորոնավիրուսով վարակվելու դեպքում: Այս առումով որևէ մեկնաբանություն դեռևս չկա:

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 13, Չորեքշաբթի | Լուրեր

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը, որի շրջանակում ելույթով հանդես եկավ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Փետ 16, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ արգանդի սպիի շրջանում հայտնաբերված հեմատոմայի հեռացում

Բուժառու Ս.Ս., 30 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով 1,5-2 ամիս սեռական ուղիներից չդադարող...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը