«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Մասնագետների համար | Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

2024 Մար 21, Հինգշաբթի

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի բժշկական կենտրոն՝ ՄՄԱՊԳՀԿ, և բժիշկ՝ ի դեմս պրոֆեսոր Արմեն Բլբուլյանի։

Կնոջ  համար կարևոր էր պահպանել արգանդը, քանի որ ապագայում երեխա ունենալու փափագ ուներ։ Նման բարդ վիճակներում օրգանապահպան միոմէկտոմիաները պահանջում են հմուտ տեխնիկա, իսկ բժշկության մեջ շատ քիչ է լինում, երբ պետք է 100 տոկոս վստահությամբ միջամտության տեսակի և ելքի ընտրություն կատարել:

Կնոջ մոտ միոմայի չափերը մեծ էին՝ մոտավորապես 20*18 սմ, ինչը համապատասխանում է 4,5 ամսական հղիությանը, այն դեպքում , երբ ոչ հղի արգանդի չափը կազմում է 4-6 սմ:

Այսպիսի մեծ միոմայի վիրահատությունը պահանջում է մեծ հմտություն և փորձ՝ ապահովելու օրգանի պահմանումը և բարդությունների կանխարգելումը։

Վիրահատությունն իրականացվեց միկրոլապարոտոմիկ կտրվածքով, ուռուցքը զգուշությամբ հեռացվեց։ Առանց բարդությունների անցավ նաև հետվիրահատական շրջանը:

Միոման հեռացնելը և արգանդի ամբողջականությունը պահպանելը  շնորհակալ գործ է՝ հատկապես դեռ երեխա չունեցող կնոջ համար:

Մեր բուժառուի համար կյանքը դեռ առջևում է, ուրախ ենք, որ կարողացանք օգնել նրան՝ շարունակել այն լիարժեք առողջ: Ցանկանում ենք նրան երջանիկ օրեր և առողջ բալիկների ծնունդ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը