2020 Հուլ 31, Ուրբաթ
Դեռևս 3500 տարի առաջ կանայք ցանկացել են իմանալ՝ հղի են, թե` ոչ։ Համաձայն պապիրուսի վրայի գրությունների, որոնք կազմվել են մ.թ.ա 1400 թվականին, հղիության թեստեր եղել են նաև Հին Եգիպտոսում։ Կանայք դրա համար օգտագործել են ցորենի և գարու հատիկներ։ Պետք էր միզել դրանց վրա, և, եթե հատիկներից գոնե մի տեսակը ծլում էր, ապա դա նշանակում էր, որ կինը շուտով, հավանաբար, կմայրանա։
Եթե գարին ավելի շուտ էր ծլում, նշանակում էր եգիպտուհին տղայի է սպասում, եթե ցորենի հատիկն էր շուտ ծլում, ապա աղջիկ էր սպասվում։ 1963 թվականին նույնիսկ հետազոտություն է իրականացվել, ըստ որի հղիության այս թեստը ճշգրիտ է 70% դեպքերում, իսկ սեռի որոշման եղանակը այնքան էլ ներշնչող արդյունքներ չի տվել։ Գիտնականները ենթադրում են, որ այդ հին թեստը լավ է աշխատել, քանի որ կնոջ մեզի մեջ էստրոգենի բարձր մակարդակը կարող է նպաստել սերմերի ծլարձակմանը։
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»