«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կարո՞ղ են հղիները COVID -19-ով ավելի հեշտ վարակվել, քան մյուսները

Կարո՞ղ են հղիները COVID -19-ով ավելի հեշտ վարակվել, քան մյուսները

2020 Դեկ 21, Երկուշաբթի

Կորոնավիրուսի վերաբերյալ մինչև այժմ կուտակված սահմանափակ գիտելիքներից ելնելով, կարելի է ասել, որ հղիները մյուս մարդկանցից ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով: Բայց, քանի որ COVID-19-ը նոր վիրուս է, մոր և մանկան մոտ նրա տարածման և երկարատև ազդեցության մասին շատ քիչ բան է հայտնի: Ամեն դեպքում, հղիության ընթացքում պետք է առավելագույն պաշտպանվել բոլոր վարակն երից:

Ինպե՞ս կարող է  հղին պաշտպանվել COVID-19-ից

  • Խիստ պահպանել ձեռքերի հիգիենան. հաճախ լվանալ ձեռքերը տաք ջրով և օճառով, կամ օգտագործել ձեռքերի համար նախատեսված ալկոհոլային հականաեխիչ միջոցներ:
  • Հնարավորին խուսափել մարդկանց հետ երկարատև, սերտ շփումներից /աշխատավայր, խանութներ և այլն/, հատկապես հիվանդության ախտանիշներ ունեցողների հետ: Հղիի հետ ապրող ընտանիքի անդամները ևս պետք է կրճատեն իրենց շփումները:Աշխատել ձեռք չտալ աչքերին, քթին և բերանին:
  • Պահպանել շնչուղիների հիգիենա. փռշտալիս և հազալիս փակել քիթն ու բերանը` անձեռոցիկով, և դրանից անմիջապես հետո այն գցել աղբամանի մեջ ու լվանալ ձեռքերը: Եթե անձեռոցիկ չկա, բերանը փակել թևքով:
  • Խուսափել հասարակական վայրեր այցելություններից: Եթե, այնուամենայնիվ, պետք է գնալ խանութ, բժշկի կամ օգտվել հասարակական տրանսպորտից, ապա անպայման կրել դիմակ և կանոնավոր լվանալ ձեռքերը կամ մաքրել ալկոհոլային հականեխիչ միջոցով:

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուն 23, Ուրբաթ | Լուրեր

Վիրաբուժական գինեկոլոգիա՝ ժամանակակից մոտեցմամբ

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 31, Շաբաթ | Պացիենտների համար

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ):  Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը