Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության ժամանակ անանուխով թեյը օգտագործել չափավոր

Հղիության ժամանակ անանուխով թեյը օգտագործել չափավոր

2020 Նոյ 15, Կիրակի

Յուրաքանչյուր մանկաբարձ-գինեկոլոգ կհաստատի, որ հղիությունը ենթադրում է բազմաթիվ սահմանափակումներ սննդում, առաջին հերթին, որպեսզի չվնասի մոր արգանդում ձևավորվող պտղին: Իսկ դա էլ իր հերթին դժվարացնում է վիտամինների և այլ կարևոր նյութերի օրգանիզմ մուտք գործելը: Բարեբախտաբար կան ժողովրդական միջոցներ, որոնք կարող են լրացնել վիտամինների և հանքային նյութերի պաշարները հղի կնոջ օրգանիզմում: Եվ այդ միջոցներից մեկը անանուխով թեյն է:

Հավանաբար ամեն ոք փորձել է այդպիսի թեյ, թեկուզ միայն այն պատճառով, որ այն հաճելի բույր ունի: Սակայն այդ հոտավետ բույսը ավելացվում է թեյերին և տարբեր կերակուրներին ոչ միայն իր համային որակների, այլ նաև օգտակարության համար: Անանուխով թեյը հղիության ժամանակ հիանալի միջոց է իմունիտետը պահպանելու և անհրաժեշտ բիոլոգիական նյութերի կարիքը հոգալու համար:

Բայց արդյոք որքանո՞վ է այդ բույսն անվտանգ հղիի օրգանիզմի համար և ինչպիսի՞ քանակով այն կարելի է օգտագործել: Դա պետք է անպայման իմանալ:

Որպես բուժական միջոց օգտագործվում են անանուխի ծաղիկները, ճյուղերն ու տերևները: Նրա մեջ մտնում են շատ վիտամիններ, հանքային աղեր, ֆիտոնցիտներ, ճարպեր, շաքար և բիոլոգիական ակտիվ նյութեր: Հղիության ընթացքում կնոջը խորհուրդ է տրվում հրաժարվել դեղերից, իսկ անանուխը նույնպես դեղորայքային միջոց է հանդիսանում և որոշ աղբյուրների համաձայն՝ վտանգավոր բույսերի ցանկում է գտնվում և այն խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ժամանակ: Անանուխի վտանգավորությունը պայմանավորված է նրա մեջ էստրոգենների և եթերայուղերի մեծ քանակով, որոնք կարող են դրդել և առաջացնել վաղաժամ ծննդաբերություն:

Եվ այնուամենայնիվ, շատ մանկաբարձ-գինեկոլոգներ խորհուրդ են տալիս հղիին օգտագործել անանուխով թեյ, քանի որ այս միջոցը նաև օգնում է սրտխառնոցի, ստամոքսի այրոցի և որովայնի վքնածության ժամանակ: Ապագա մայրը կարող է օրական խմել 1-2 բաժակից ոչ ավելի անանուխով թեյ և միայն դեղատնից ձեռք բերած, քանի որ ինքնուրույն հավաքածի մեջ կարող են այլ տեսակներ լինել, որոնք խորհուրդ չեն տրվում օգտագործել:
Բայց լակտացիոն շրջանում այնուամենայնիվ կինը պետք է հրաժարվի այդ թեյից, քանի որ այն կարող է ճնշել կաթի առաջացումը:

Անանուխով թեյը համարվում է նաև անոթալայնիչ, ցավազրկող, հակափսխումային, անտիսեպտիկ, հակասպազմատիկ և միզամուղ միջոց: Այդ թեյը կօգնի պայքարել դիարեայի, աղիների կոլիկաների, ստամոքսային սպազմների և փորկապության դեմ:

Որպես տոքսիկոզի դեմ պայքարի միջոց կանանց կարելի է խորհուրդ տալ անանուխի կոնֆետներ, որոնք նաև հարմար են միշտ ձեռքի տակ ունենալու համար: Բայց եթե ապագա մայրը սիրում է անանուխը որպես թեյ օգտագործել, նա կարող է պատրաստել հետևյալ եփուկը.

Անհրաժեշտ է վերցնել անանուխի, վալերիանայի տերևներ, նարգիզի և հազարատերևիկի ծաղիկներ, յուրաքանչյուրից 2 թեյի գդալ, վրան լցնել 1 լիտր եռման ջուր և թողնել կես ժամ:

Այս թուրմը կարելի է խմել 50 մլ-ից օրը 4 անգամ, և սրտխառնոցի մասին կարելի է մոռանալ: Բացի դա, անանուխի և այլ բույսերի շնորհիվ, այս թուրմը կօգնի պայքարել նաև անքնության և սթրեսների դեմ: Կարևորը չափաբաժինը չգերազանցելն է և անպայման հղիությունը վերահսկող բժշկի հետ խորհրդակցելը:



Սկզբնաղբյուր՝ ja-zdorov.ru

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը