Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արտադրություններ հղիության վաղ շրջանում

Արտադրություններ հղիության վաղ շրջանում

2020 Հոկ 28, Չորեքշաբթի

Կանանց օրգանիզմում կյանքի ամբողջ ընթացքում տեղի է ունենում տարբեր արտադրություններ սեռական օրգաններց: Սեռական հասունացման շրջանից սկսած` կախված ցիկլի փուլերց, առողջական վիճակից, նորմայում դիտվում են տարբեր արտադրություններ: Դրանք տարբերվում են գույնով, թանձրությամբ, հոտով: Եվ հղիությունը բացառություն չէ: Որպեսզի ավելորդ անհանգստություն չառաջանա, կինը պետք է իմանա, թե ինչպիսի արտադրություններն են հղիության վաղ շրջանում համարվում նորմա, որոնք են առողջական որոշ շեղումների մասին վկայում և որոնք` բորբոքման և տարբեր վարակների:

Հղիության վաղ  շրջանում նորմալ համարվող արտադրություններ
Հղիության հենց առաջին շաբաթներից հղին կարող է նկատել որոշակի փոփոխություններ: Հիմնականում դա հետևանք է նոր, բացարձակապես բնական գործընթացների` կապված օրգանիզմի վերակազմավորման և պրոգեստերոն հորմոնի արտադրության հետ: Կանանց մոտ ավելանում են թափանցիկ կամ պղտոր-սպիտակավուն արտադրությունները: Հում ձվի սպիտակուց հիշեցնող լորձային արտադրությունն առաջանում է լորձային խցանի ձևավորման պատճառով, որի խնդիրը արգանդի մուտքը փակելն է և ապագա երեխային վարակներից պաշտպանելը:

Որոշ կանանց անհանգստացնում է մոխրագույն մածուցիկ արտադրությունը: Եթե դրանք չնչին են, կարճատև և համընկնում են հերթական դաշտանների սկզբին, ապա անհանգստանալ պետք չէ:  Այդ շրջանում բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում է արգանդի պատի էնդոմետրիայում, երբեմն այդ ժամանակ վնասելով հյուսվածքներն ու անոթները: Այդ երևույթը կոչվում է իմպլանտացիոն արյունահոսություն: Բայց, ամեն դեպքում,  անհրաժեշտ է գինեկոլոգի խորհրդակցություն և հսկողություն: Միայն մասնագետը կարող է տարբերակել անվնաս վիճակը ախխտաբանականից: Հղիության սկզբում արտադրությունները պետք է չուղեկցվեն քորով, տհաճ զգացողություններով և անառողջ հոտով:

Արտադրություններ ախտաբանությունների ժամանակ
Հղիության առաջին եռամսյակում անհրաժեշտ ուշադրությունը սեփական օրգանիզմին կօգնի կնոջը չշփոթվել և ժամանակին տեղեկացնել գինեկոլոգին առաջացած որևէ խնդրի մասին: Ոչ բնորոշ արտադրությունների դեպքում կարևոր են հետևյալ նշանները` որովայնի ցավ, արտադրությունների տևողականություն, գույն և առատություն:

Արյունային արտադրություններ
Արյունային արտադրությունները` կարմիր կամ ալ գույնի, համարվում են զարգացող ախտաբանության ամենավտանգավոր ախտանշանները: Արգանդի վզիկի վնասվածքը, էրոզիան, միոմաները և պոլիպներն իրենց մասին զգացնել են տալիս չնչին արյունահոսությամբ և համարվում են պակաս վտանգավոր:
Վիժման վտանգի դեպքում արյունահոսությունն սկսվում է սպաստիկ ցավերով: Դա այն պահն է, երբ սպասելն ավելորդ է և դժվար թե վիճակը դեպի լավը կփոխվի: Անհրաժեշտ է անհապաղ կանչել շտապօգնություն: ՈՒՁՀ-ն, մեզի և արյան հետազոտությունները կօգնեն բժշկին որոշել վտանգավորության աստիճանը և հղիության փրկության անհրաժեշտ բուժական մոտեցումը: Դեպքերի կեսի ժամանակ հաջողվում է պահպանել հղիությունը:

Մոխրագույն արտադրություն հղիության վաղ շրջանում
Մոխրագույն, մածուցիկ արտադրության հայտնվելը, որն ուղեկցվում է ցավային համախտանիշով և ընդհանուր թուլությամբ, կարող է խոսել պլացենտայի կամ խորիոնի շերտազատման մասին: Նման իրավիճակը վիժման վտանգ է ներկայացնում: Որքան շուտ հղին մասնագետին հայտնի խնդրի մասին, այնքան հնարավոր կլինի խուսափել իր և պտղի հնարավոր բարդություններից:

Բորբոքումներ և սեռական վարակներ
Սպիտակ արտադրություն
Հղիության վաղ շրջանում հորմոնալ փոփոխությունները երբեմն բերում են իմունիտետի իջեցման: Արդյունքում կարող է կանդիդոզ զարգանալ: Կնոջ մոտ սկսվում է ուժեղ քոր հեշտոցի շրջանում, առատ, թթվային հոտով կաթնաշոռանման արտադրուք: Կանդիդոզը երբեմն ուղեկցվում է սեռական ոլորտի այլ վարակներով և կարիք ունի մասնագետի կողմից պարտադիր բուժման:
Դեղին արտադրություն
Անսովոր գույնով արտադրությունը  սկսվում է քորով, այրոցով, ցավոտ միզարձակմամբ և ունենում են յուրահատուկ հոտ: Այդպիսի զուգակցումը կարող է նշան լինել ինտիմ ոլորտի բորբոքման: Դեղին գույնի արտադրության ժամանակ որովայնի ստորին հատվածում փոքր-ինչ ցավոտությունը և արտաքին սեռական օրգանների այտուցվածությունը խոսում են խլամիդիոզ հիվանդության մասին: Այդպիսի վարակները սպառնում են պտղի վարակման և անպայման պետք է բուժման ենթարկվեն:
Կանաչավուն արտադրություն
Տրիխոմոնիազի ժամանակ ի հայտ են գալիս դեղնա-կանաչավուն գույնի փրփուրային արտադրուք: Ցանկացած նման գույնը վկայում է սուր բորբոքման և թարախի առկայության մասին: Այս վարակի ժամանակ արտադրությունն առաջացնում է ազդրերի ներքին մակերեսների և շեքի շրջանի մաշկի գրգռվածություն: Տրիխոմոնիազը շատ վտանգավոր է ապագա երեխայի համար, կարող է վիժում առաջացնել և շտապ բուժում է պահանջում: Որոշ կանայք կարծում են, որ դեղորայքային բուժումը վնասակար է ապագա երեխային: Բայց նրանք պետք է մտածեն վտանգի մասին, որը սպառնում է պտղին ժամանակին չբուժված վարակի պատճառով:

Հղիության ամբողջ ընթացքում պետք է ուշադիր լինել սեփական օրգանիզմի նկատմամբ, ժամանակին նկատել շեղումները, տագնապալի ազդանշանները և այդ ամենի մասին տեղյակ պահել գինեկոլոգին:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը