Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Սննդակարգը հղիին կօգնի ազատվել առավոտյան վատ ինքնազգացողությունից

Սննդակարգը հղիին կօգնի ազատվել առավոտյան վատ ինքնազգացողությունից

2020 Հոկ 16, Ուրբաթ

Հղիների կեսից ավելին տառապում է առավոտյան սրտխառնոցից: Շատ մասնագետների կարծիքով դա կապված է օրգանիզմի հորմոնալ վերակարգավորման հետ:

Փորձագետ Ժակլին Բենկսը գտնում է, որ հղիության ժամանակ ճիշտ սննդակարգը կարող է լիովին անցկացնել տոքսիկոզը. նշում է  Fox News-ը:

Նեկա սննդակարգերը առատ են մթերքով, սակայն դրանցում անբավարար են վիտամինները և հանքային նյութերը: Սննդային նյութերի, մագնեզիումի և վիտամին В6-ի պակասը կարող են նպաստել սրտխառնոցին և անհարմարավետության զգացողությունը հղիության ժամանակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ նյութերի համալրումը սննդակարգում նպաստում է տոքսիկոզի ախտանիշների պակասելուն:

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները վկայում են այն մասին, որ մագնեզիումի պակասն օրգանիզմում վատացնում է հղիի ինքնազգացողությունը: Դրա մակարդակը կարող է իջնել ուժեղ քրտնարտադրությունից, երկարատև սթրեսից, շատ սուրճ, աղ, ալկոհոլ օգտագործելիս: Մագնեզիումով հարուստ են նուշը, լոբին, սպանախը, ավոկադոն: Քանի որ վիտամիններ D-ն, В6-ը, В12-ը և կալցիումը կարևոր դեր են խաղում մագնիումի յուրացման գործում, պետք է վերահսկել նաև նրանց ներմուծումն օրգանիզմ:

Ցավոք, սրտխառնոցը կարող է շարունակվել նաև առաջին  եռամսյակից հետո: Հաճախ և քիչ չափաբաժիններով սնունդ ընդունելը, սպիտակուցով, առողջ ճարպերով հարուստ մթերքները նույնպես կարգավորում են շաքարն արյան մեջ և կանխարգելում սրտխառնոցը: Նույնիսկ քնից առաջ և անմիջապես արթնանալուց առաջ մի փոքր ուտելը կարող է նվազեցնել տոքսիկոզի ախտանիշները:

Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան կոգրեսը խորհուրդ է տալիս տոքսիկոզի դեմ պայքարել 250 մգ իմբիրով: Այն անհրաժեշտ է ընդունել ամեն առավոտ և քնից առաջ: Լրացուցիչ պաշտպանություն կտան մթերքները, որոնք հարուստ են վիտամին В6-ով. թռչնամիս, տավարի միս, սաղմոն, քաղցր կարտոֆիլ, ծնեբեկ և բրոկոլի: Սննդակարգում է պետք է ներառել թարմ բանջարեղեն և միրգ: Սրտխառնոցի դեմ օգտակար է սննդում ոսկրածուծի օգտագործումը, որը հարուստ է կալցիումով, մագնեզիումով, ժելատինով:

Օգտակար ճարպերը և խոլեսթերինը կարող են կապ ունենալ տոքսիկոզի հետ: Ճարպերն անհրաժեշտ են հորմոնների սինթեզման համար, իսկ խոլեսթերինը՝ հորմոնների արտադրության վերահսկման, լեղու արտադրման համար: Եթե օրգանիզմ չի ստանում ճարպերի բավարար քանակ, ապա դրանք, առաջին հերթին, օգտագործվում են սեռական հորմոնների՝ պրոգեստերոնի և էստրոգենի սինթեզման համար: Եթե ճարպերը չեն մշակվում լեղիով, ի հայտ է գալիս սրտխառնոց:  Խոլեսթերինի մակարդակին հետևելը խիստ կարևոր է: Նրա ցածր պարունակությունը պտղի մոտ կարող է առաջ բերել զարգացման շեղումներ: Ճարպի հիանալի աղբյուր են ձուն, կաթնամթերքը, ճարպոտ ձուկը, կոկոսի և ձիթապտղի յուղը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը