Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ

Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ

2021 Հուն 15, Ուրբաթ

Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները
Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են խիստ տուժել, կամ կարող են մնալ միանգամայն առողջ: Վերջինը հնարավոր է, եթե հղիությունը պլանավորված է, և մինչ այն արդեն կինը զբաղվել է ատամների բուժմամբ:


Ինչո՞ւ է պտուղն այդքան մեծ և, հիմնականում, քայքայող ազդեցություն է ունի կնոջ ատամների վրա: Դրա համար նշվում է մի քանի պատճառ:

  • Հորմոնալ ֆոնի փոփոխությունն ազդում է անգամ թքի կազմության վրա, նպաստում է նաև կարիեսի առաջացմանը:
  • Հղիության ժամանակ լնդերը ստանում են մեծ քանակությամբ արյուն, որը նրանց դարձնում է ավելի փխրուն և նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների զարգացման համար: Արդյունքում առաջանում է բերանի խոռոչի բորբոքում, գինգիվիտ, հետագայում՝ պարադոնտիտ և կարիես:
  • Տոքսիկոզի հետևանքով կնոջ մոտ լինում են սրտխառնոց և փսխում և նրանցում պարունակվող աղաթթուն բերում է էրոզիայի և ատամների էմալի քայքայման:
  • Պտղի ձևավորվող ոսկրային համակարգի համար մեծ քանակությամբ կալցիում է անհրաժեշտ, որը նա ստանում է մոր օրգանիզմից՝ ոսկրերից, ատամներից:

Որպեսզի հղիության ժամանակ կալցիումի պակաս չառաջանա, անհրաժեշտ է ընդունել կալցիումի պատրաստուկներ և օգտագործել լոբազգիներ, ընկուզեղեն, ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, ձու, ձուկ և կաթնամթերք:

Վտանգավո՞ր է, արդյոք, ատամների բուժումը` հղիության ժամանակ

Հղիության ժամանակ ատամները բուժելու հարցն ամենավիճելիներից է:

Սակայն բուժելը համարվում է անհրաժեշտ է, քանի որ ատամների վիճակը խիստ կապված է պտղի զարգացման հետ: Ահա մի քանի ապացույցներ:

  • Կարիես առաջացնող մանրէները, համաձայն վերջին հետազոտությունների, կարող են առաջացնել վաղաժամ ծննդաբերություն կամ բերել նորածնի քաշի պակասի: Կնոջ օրգանիզմում այդ մանրէները դրդում են ցիտոկինների արտադրությունը, որոնք առաջացնում են արգանդի կծկումներ:
  • Պուլպիտը և պերիոդոնտիտը (կարիեսի բարդությունները) առաջացնում են մանրէների և տոքսինների անցում արյան մեջ, որոնք կարող են հասնել պտղին և վարակել նրան:
  • Ատամի ցավը հղիի համար հոգեբանական տրավմա է, որն առաջացնում է հորմոնների քանակի ավելացում, ինչը բացասաբար է անդրադառնում պտղի զարգացման վրա:
  • Փչացած ատամից վարակը կարող է անցնել ստամոքս-աղիքային համակարգ և առաջացնել պրեէկլամպսիա՝ ուշ տոքսիկոզ:

Այս փաստարկները բավական են` հասկանալու, որ հղիության ժամանակ ատամներն անպայման պետք է բուժել:

Սակայն ատամների բուժումը ևս անվտանգ չէ.

  • հղիության վաղ շրջանում ատամների բուժման ժամանակ օգտագործվող անեսթեզիան կարող է ազդել պտղի հյուսվածքների ձևավորման վրա,
  • ատամները բուժելուց հետո՝ կապված իմունիտետի իջեցման հետ, կարող է բարդությունների առաջացման վտանգ լինել,
  • հղիության ընթացքում ցավային շեմն իջնում է, որի պատճառով ատամների բուժումն ավելի ցավոտ կարող է լինել:

Կինը պետք է ատամնաբույժին հայտնի իր հղիության մասին, որպեսզի ընտրվի առավել անվտանգ ցավազրկող, կամ որոշվի ատամը բուժելու անհրաժեշտության աստիճանը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը