Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Երիկամաքարային հիվանդության բուժումը հղիության ժամանակ

Երիկամաքարային հիվանդության բուժումը հղիության ժամանակ

2021 Փետ 05, Ուրբաթ


Երկամաքարային հիվանդության բուժումն, ընդհանուր առմամբ, համակարգային է: Կախված հիվանդության ընթացքից` բուժման մոտեցումները տարբեր են:

Կոնսերվատիվ բուժում

Այս թերապիան բարդ է նրանով, որ հղի կնոջը հակացուցված են շատ պատրաստուկներ, որոնք արդյունավետ են երիկամաքարային հիվանդության ժամանակ: Այդ պատճառով բուժումն առավել ուղղված է ցավային ախտանիշի ճնշմանը, բորբոքային գործընթացի դեմ քարերի քայքայմանը և դուրս բերմանը:

Հղիի վիճակը թեթևացնելու համար նշանակվում են սպազմոլիտիկներ և հակաբորբոքիչներ, որոնք անվնաս են նրա համար: Բժիշկը նաև ուշադրություն է դարձնում հղի կնոջ ընդունած հեղուկների քանակին, ինչը կարևոր է միզարտադրման դրդման և թթվային ռեակցիան հիմնայինի փոխելու համար:

Ծանր դեպքերում, երբ ցավային ախտանիշը հնարավոր չէ ընդունված դեղերով հանել, ներարկվում են նարկոտիկ ցավազրկողներ, երբեմն կատարվում է արգանդի կլոր կապանի նովոկայինային պաշարում, միաժամանակ, իրականացվում է մեզի հեռացում` կաթետրի օգնությամբ:

Սննդակարգը հղի կնոջ մոտ` միզաքարային հիվանդության դեպքում

Նախքան որևէ սննդակարգ նշանակելը, հղիին պետք է հետազոտել` պարզելու երիկամներում առկա քարերի կազմությունը:

Հղի կնոջ սննդակարգի հիմնական պահանջները` երիկամաքարային հիվանդության ժամանակ

  • Ուրատային քարերի ժամանակ շեշտը դրվում է բուսական սննդի վրա, կտրուկ նվազեցվում է մսի և ենթամթերքների օգտագործումը:
  • Կալցիումական աղերի ժամանակ անհրաժեշտ են մսամթերք, տարբեր ձավարեղեն և մրգեր: Մասնակի պետք է պակասեցնել ձվի, կարտոֆիլի, լոբազգիների և կաթնամթերքի օգտագործումը:
  • Եթե քարերի հիմքում թրթնջկաթթվի աղեր են, պետք է հրաժարվել լոլիկից, ձվից, կաթնամթերքից և լաբազգիներից:

Միզաքարային հիվանդության ցանկացած ձևի և քարերի ցանկացած կազմության դեպքում հակացուցված են սուր, աղի և ճարպոտ մթերքները:

Ցանկալի է օգտագործել գոլորշու վրա պատրաստված ոչ ճարպոտ ձուկ, միս և բուսական ծագման մթերքներ` մասնավորապես.

  • ձմերուկ, սեխ, փշահաղարջ (բնական միզամուղներ),
  • կաղամբ  (կարգավորում է դիուրեզը),
  • լոռամրգի հյութ (միզամուղ և մանրէասպան):

Երիկամաքարային հիվանդության վիրահատական բուժումը` հղիության ժամանակ

Եթե կոնսերվատիվ բուժումն արդյունավետ չէ, երբեմն դիմում են վիրահատական միջամտության:

Իհարկե, չի բացառվում, որ այն կարող է բացասաբար ազդել հղիության ընթացքի վրա և նպաստել ակամա ընդհատմանը, բայց շատ ծանր դեպքերում երիկամաքարային հիվանդության առաջացրած վիճակը դառնում է գերակա` վիրահատության վտանգի դիմաց:

Վիրահատությունը կատարվում է անզգայացմամբ: Վիրահատության արդյունքում միզուղիներն ազատվում են առկա քարերից:

Ի՞նչ անել երիկամային խիթի ժամանակ

Երիկամաքարային հիվանդության ժամանակ հղիի մոտ սկսվում է ուժեղ ցավ: Նախքան շտապօգնության ժամանելը հարկ է սպազմոլիտիկներ օգտագործել, բայց պետք է չմոռանալ, որ ոչ բոլոր դեղերն են կարելի կիրառել հղիության ժամանակ: Առավել անվնաս են Նո-շպան, Պապավերինը, Նիտրոգլիցերինը:

Նիտրոգլիցերինը դրվում է լեզվի տակ: Պետք է նաև հետևել արտադրվող մեզի քանակին, որն անհրաժեշտ է հավաքել մաքուր տարայի մեջ՝ հետագա հետազոտության համար:

Ի՞նչ չի կարելի անել խիթի ժամանակ

  • Չի կարելի ցավոտ շրջանը (մեջքը, գոտկատեղը) տաքացնել տաք ջեռակով:
  • Չի կարելի տաք լոգանք ընդունել:
  • Չի կարելի ընդունել դեղեր, որոնպարունակում են նարկոտիկ նյութեր:

Երիկամաքարային խիթերի կանխարգելումը:

Խիթերի կանխարգելմանը նպաստում են.

  • սննդակարգը, որը որոշում է բժիշկը՝ հաշվի առնելով հիվանդության բնույթը,
  • սուր, աղի, տապակած մթերքներից հրաժարումը,
  • հեղուկների ընդունման կարգավորումը  (պետք է սովորություն դարձնել` օրը 2 լ ջուր օգտագործել),
  • առողջ ապրելակերպ վարել. կանոնավոր մարզումներ՝ բժշկի հետ համաձայնեցված, ամենօրյա զբոսանքներ և լիարժեք քուն:



+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը