Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Դասընթաց՝«Ռացիոնալ հակաբիոտիկոթերապիան գինեկոլոգիայում» թեմայով

Դասընթաց՝«Ռացիոնալ հակաբիոտիկոթերապիան գինեկոլոգիայում» թեմայով

2021 Ապր 26, Երկուշաբթի

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց դասընթաց «Ռացիոնալ հակաբիոտիկոթերապիան գինեկոլոգիայում» թեմայով։ Դասընթացին մասնակցել են ո՛չ միայն մանկաբարձ-գինեկոլոգներ, այլ նաև հարակից մասնագիտության բժիշկներ։

Մեզ հետ զրույցում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը նշեց.

«Կորոնովիրուսային վարակով պայմանավորված երկարատև դադարից հետո,վերջապես, մեզ հաջողվեց կազմակերպել այս միջոցառումն ու բժիշկների հետ միասին քննարկել ռացիոնալ հակաբիոտիկոթերապիայի խնդիրները գինեկոլոգիայում, ինչը բավականին լուրջ խնդիր է։ Սա ո՛չ միայն գինեկոլոգիայի, այլ  ողջ առողջապահության ոլորտի և մարդկության խնդիր է»։

Կ.Առուստամյանը չի բացառում, որ շուտով մարդկությունը կհայտնվի Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած  ժամանակ ստեղծված իրավիճակում, երբ բազմաթիվ հիվանդությունների ու վարակների առկայության ժամանակ չկար բուժում և համապատասխան և արդյունավետ հակաբիոտիկներ։

Պրոֆեսորը մտահագություն հայտնեց, որ այսօր հակաբիոտիկների առկայության պայմաններում տեղի-անտեղի, պատեհ-անպատեհ օգտագործման հետևանքով դեղերի հանդեպ վարակի հարուցիչները ձեռք են բերում ռեզիստենտականություն։

«Երբ դեղն այլևս չի կարողանում ազդել մարդու վրա, այն դառնում է կարևոր առողջապահական խնդիր։ Ահա ինչու շատ կարևոր է իմանալ՝ ինչպես կողմնորոշվել և որ դեղերը նշանակել պացիենտին՝ հաշվի առնելով նաև տվյալ տարածաշրջանում հակաբիոտիկների նկատմամբ զգայունության կամ  ռեզիստենտականության տվյալները»։

Խոսելով միջոցառման մասին Կ. Առուստամյանը նշեց, որ դասընթացի ժամանակ քննարկվել են նաև հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունները, դրանց կիրառման հնարավորությունները հղիության և կրծքով կերակրման ժամանակ:

«Իմ զեկույցը սեռավարակների և անպտղություն խնդիրների մասին էր։ Սեռավարակների առկայությունը կարող է բերել արգանդափողերի բորբոքային գործընթացների, որի հետևանքով ի հայտ են գալիս  արգանդափողերի անանցանելիություն, նեղացում կամ լայնացում,ինչպես նաև ֆունկցիոնալ վիճակի փոփոխութուններ, ինչի հետևանքով,անգամ անցանելի արգանդափողերի  դեպքում կարող է արձանագրվել  անպտղություն: Քննարկվել են անպտղության փողային գործոնի և սեռավարակների  տարբեր հարուցիչների դեպքում օպտիմալ և արդյունավետ անտիբիոտիկոթերապիայի հարցերը»:

ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ.Նարեկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Ես ներկայացնում եմ նաև ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որտեղ ղեկավարում եմ դեղերի արդյունավետ կիրառման և տեղեկատվության բաժինը։

Դասընթացի ժամանակ խոսել եմ հակաբիոտիկոռեզիստենտականության առաջացման մեխանիզմների ու կանխարգելման հնարավորությունների մասին։
Իմ նպատակն էր՝տրամադրել տեղեկատվություն կարևոր խնդիրների և նրանց լուծումների մասին, որոնք կարող են օգտակար լինել պրակտիկ բժիշկներին»։

Ըստ Ն. Բաղդասարյանի քննարկվող  թեման՝ անտիբիոտիկոռեզիստենտականությունը, գնալով ավելի ու ավելի հրատապ է դառնում։ Ուստի պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն, գուցե, նոր  ուղեցույցներ ներդրվեն, մասնագետներին տրամադրվեն նոր տվյալներ։

«Աստղիկ» ԲԿ ուրոլոգիայի բաժնի վարիչ, բ.գ.թ.Արմեն Ավոյանն  ասաց, որ դասընթացի ժամանակ խոսել է կանանց մոտ միզային համակարգի հիվանդությունների բուժման ուղեցույցների մասին։  

«Կանանց մոտ հաճախ հանդիպող ախտաբանություններից են միզային վարակները, և թեման բավականին ակտուալ է։ Ի դեպ, սա այն միջանկյալ թեման է, որը կապում է ուրոլոգիան գինեկոլոգիայի հետ։ Կարծում եմ գործընկերներիս հետաքրքիր էր ծանոթանալ ժամանակակից  ուղեցույցներին՝ այդ թվում նաև ուրոլոգիայում ախտորոշման, բուժման և վարման ռազմավարությանը վերաբերող հարցերին։
Վիճակագրական տվյալների համաձայն, վերոնշյալ ախտաբանությունը (միզային վարակները) գերակշռող խումբ է կազմում, և այդ պացիենտների զգալի մասը հանդիպում է գինեկոլոգների պրակտիկայում»։

Ըստ Ա. Ավոյանի՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ հակաբիոտիկների կայունության հարցը բավականին լուրջ մարտահրավեր է։

«Եվրոպական լուրջ հետազոտություններ կան, որոնք փաստում են, որ մինչև2050 թվականը գերակշռող միկրոբները լինելու են ռեզիստենտ` ներկայում կիրառվող հակաբիոտիկների հանդեպ, և դա լուրջ մարտահրավեր է բոլորիս համար, լուրջ գիտական կենտրոններ են զբաղվում այդ խնդրով։ Չի բացառվում, իհարկե, որ կունենանք նոր սերնդի հակաբիոտիկներ, որոնցով կփորձենք հաղթահարել իրավիճակը։ Պետք է նշեմ, որ կորոնավիրուսի հետ կապված անթիվ-անհամար հակաբիոտիկներ են նշանակվել, ինչն իր հերթին բերել է գործընթացի արագացմանը»։
 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը