Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Մեզը հղիության ժամանակ

Մեզը հղիության ժամանակ

2021 Մայ 25, Երեքշաբթի

Հղիության ընթացքում մեզի հետազոտություն պետք է կատարել հաճախ: Այդ պարզ հետազոտությունը կարող է մեծ տեղեկատվություն տալ ամբողջ օրգանիզմի վիճակի, տարբեր օրգանների վերաբերյալ` անգամ մինչև ախտանշանների հայտնվելը:

Մեզով են հեռանում տոքսինները և տարբեր նյութերի մնացորդները:  Ցանկացած խնդրի ժամանակ լեյկոցիտներ, սպիտակուցներ, մանրէներ կարող են հայտնվել մեզում:

Որոշ փոփոխություններ հղին ինքն էլ կարող է նկատել՝ մեզի գույնի, թափանցիկության, հոտի փոփոխություն:

Մեզի գույնը

Նորմայում մեզը դեղնավունի տարբեր երանգներ է ունենում: Հղի կնոջ մոտ մեզի գույնի վրա կարող են ազդել հետևյալ գործոնները.

  • բաջարեղենի, մրգերի, հատապտուղների օգտագործումը,
  • մեզի խտությունը,
  • դեղորայքի կիրառումը:

Մեզը, սովորաբար, առավոտյան լինում է մուգ դեղին, որի պատճառ կարող են լինել նաև քիչ ջուր օգտագործելը, փսխումը կամ լուծը:

Վառ դեղին, նարնջագույն մեզի պատճառներն են՝ սննդային հավելումների, վիտամինային կոմպլեքսների, այդ թվում կարոտինի (գազար) ընդունումը:

Թույլ գունավորման պատճառը մեզի ցածր խտությունն է` շատ հեղուկներ օգտագործելու կամ երիկամային խնդիրների և դիաբետի ժամանակ:

Թունդ թեյի գույնը վկայում է լյարդի կամ լեղապարկի խնդիրների մասին (լյարդային անբավարարություն, հեպատիտ, ցիռոզ, վարակներ):

Մեզը վարդագույն կամ կարմրավուն կարող է լինել բազուկ օգտագործելիս: Մեզի մեջ արյան առկայությունը երիկամների, միզապարկի (ցիստիտ, պիելոնեֆրիտ), բորբոքային հիվանդությունների հետևանք է:

Մեզի թափանցիկություն

Նորմայում մեզը թափանցիկ է` անգամ հետազոտության համար վերցնելուց մի քանի ժամ անց: Ավելի ուշ աղային նստվածք է առաջանում: Եթե մեզը պղտոր է, սպիտակ փաթիլներ կան, պետք է անհանգստանալ: Դրա պատճառ կարող են լինել վարակները: Լեյկոցիտների, էպիթելի և մանրէների առկայությունը լինում է ցիստիտի, ուրեթրիտի և պիելոնեֆրիտի դեպքում: Մեզում էրիթրոցիտներ հանդիպում են գլոմերուլոնեֆրիտի, միզաքարային հիվանդության ժամանակ: Սպիտակուցը որոշ դեպքերում երեիկամների, սրտի, անոթների, հիպերտոնիայի մասին է խոսում:

Մեզի հոտը

Հղին պետք է ուշադրություն դարձնի նաև մեզի հոտին: Նորմայում մեզն ունենում է ոչ սուր հոտ: Եթե հանկարծ այն փոխվում է ձկան, տեխնիկական կամ ամոնիակի հոտի, պետք է մտածել ինչ-որ հիվանդագին վիճակի մասին: Հղիների մոտ երբեմն մեզն ունի ացետոնի կամ ամոնիակի հոտ, որն օրգանիզմում հեղուկի քիչ քանակի (տոքսիկոզի հետևանքով) և երիկամի խնդիրների մասին է խոսում: Մանրէների կենսագործունեության մնացորդները մեզին ամոնիակի հոտ են հաղորդում: Ացետոնի հոտը լինում է լյարդի խնդիրների, դիաբետի ժամանակ: Դիաբետի դեպքում մեզն ունենում է նաև քաղցրավուն, խնձորի քացախի հոտ:

Սպիտակուց` մեզի մեջ

Առողջ մարդկանց մոտ մեզում սպիտակուցը բացակայում է կամ լինում նվազագույն չափով՝ 0,033 գ/լ առավոտյան մեզում: Հղիության ժամանակ երիկամները ծանրաբեռնված են և նորմա է համարվում 0,14 գ/լ-ը:

Նորմայից բարձր այն լինում է բորբոքումների կամ երիկամային հիվանդությունների ժամանակ: Դրա պատճառներն են.

  • Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, երկարատև քայլքը,
  • հետազոտվելուց առաջ սթրեսային վիճակը,
  • սննդի մեջ սպիտակուցի բարձր քանակը (ձու, կաթ, կաթնաշոռ),
  • մրսածական հիվանդությունները` բարձր ջերմությամբ ընթացող,
  • հետազոտության համար մեզի սխալ հավաքումը,
  • պտղի մեծ չափերը, երբ երիկամներն աշխատում են ծանրաբեռնված:

Հիվանդագին պատճառներ են.

  • միզուղիների վարակները (ցիստիտ, ուրեթրիտ),
  • երիկամների հիվանդություններ (պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ),
  • դժվարացած արյան շրջանառությունը, որն առաջացնում է արյան և մեզի կանգ` երիկամներում. հղիի մոտ դիտվում են գոտկային շրջանի ցավեր, բարձր ջերմություն, տենդ, այտուցներ, մեզի մեջ սպիտակուցներից բացի լինում են նաև լեյկոցիտներ, էրիթրոցիտներ և մանրէներ,
  • նեֆրոպաթիա, դիաբետիկ նեֆրոպաթիա (ի հայտ են գալիս նաև այտուցներ, արյան ճնշման բարձրացում),հեստոզի առաջնային ախտանշանները:

Հղիի ընդհանուր վիճակի վերջնական գնահատման համար բժիշկը նշանակում է ամբողջ օրվա մեզի հետազոտություն: Այս դեպքում սպիտակուցի նորման մեզում համարվում է 0,33-0,5 գ` օրը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը